Beeline ընկերությունը
մասնակցում է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) 3-րդ հերթական
համագումարին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի
ծառայությունից, համագումարին մասնակցում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների
բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային
և տարածաշրջանային կառույցների, ինչպես նաև ՀԳՀՄ միջազգային և օտարերկրյա
գործընկերի, հասարակական կազմակերպությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։
«Առաջին հերթին
կցանականայի շնորհավորել Հայաստանի գործատուների հանրապետական միությանը 7-րդ
տարելիցի առթիվ։ Միություն, որն աջակցում է Հայաստանի տնտեսության կայուն
զարգացմանը, երկրում միջին խավի ձևավորմանը, փոքր ու միջին բիզնեսի կայացմանը։
Հանդիսանալով Հայաստանի խոշոր գործատուներից և հարկատուներից մեկը Beeline–ը
համագործակցում է միության հետ 2010թ–ից ի վեր նպաստելով աշխատանքի և բարեկեցիկ
կենսամակարդակի համար պայմանների ստեղծմանն ու ապահովմանը, կրթություն-աշխատաշուկա
համագործակցության խորացմանը, ինչպես նաև խթանում է պատասխանատու գործատուի
մշակույթի ձևավորմանը փորձելով դարձնել մեր աշխատակիցների և հաճախորդների կյանքն
էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում
Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն միշտ
եղել է ՀԳՀՄ լավագույն գործընկերը և մշտապես աջակցել ՀԳՀՄ կարևոր
միջոցառումներիին, տրամադրել թե՛ ֆինանսական աջակցություն, և՛ թե կիսել իր
առաջադեմ փորձը այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսիք են սոցիալական
երկխոսությունը, աշխատանքի պաշտպանությունը և կանաչ տնտեսությունը: 2010-2014թթ. ընթացքում «ԱրմենՏել» ՓԲԸ-ն մասնակցել է ավելի քան 6 կարևոր
ՀԳՀՄ ծրագրերի»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ
Մակարյանը:
Նշենք, որ Հայաստանի
գործատուների հանրապետական միությունը
հիմնադրվել է 2007թ.-ին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության
կառավարության և Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի հետ սոցիալական
գործընկեր կազմակերպություն: 2010թ–ից ի վեր Beeline–ը համագործակցում է ՀԳՀՄ–ի
հետ տարբեր ծրագրերի շրջանակում. «Միասին
դեպի աշխատանքի անվտանգություն և առողջության պահպանում», «Դեպի կանաչ
տնտեսություն և կանաչ աշխատատեղեր», «Աշխատանքի պաշտպանության և անվտանգության» և
այլն։
«ԱրմենՏել»
ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի
մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից
մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք
մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա
հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,
այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ
Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,
Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում,
Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան
Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է
մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 753 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում:
«ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline»,
«Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink»,
«Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. մարտի 31-ի դրությամբ
ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը
շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: