Մարիա Սահակյանը ՙԼավագույն ռեժիսուրայի՚ համար մրցանակի է արժանացել ԱՊՀ, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի 12-րդ ՙԿինոշոկ-2013՚ բաց փառատոնում` իր ՙԱյդ ես չեմ՚ ֆիլմի համար: Լավագույն օպերատորական աշխատանքի համար Կնյաժինսկու անվան պարգևը շնորհվել է ֆիլմի օպերատոր Մկո Մալխասյանին:
Ֆիլմի սյուժեն կառուցված է որպես 13-ամյա Էվրիդիկայի հետաքննություն-դիտարկում, ով, բջջային հեռախոսով նկարահանելով մոր կյանքը, փորձում է գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները: Այս տարի ՙԱյդ ես չեմ՚ ֆիլմ արժանացել է Հայաստանի ազգային կինոմրցանակի` որպես տարվա լավագույն ֆիլմ, ինչպես նաև` ՙՈսկե ծիրան՚ 10-րդ ՄԿՓ ՙՀայկական համայնապատկեր՚ ծրագրի գրանպրիի:
ԱՊՀ, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի 12-րդ ՙԿինոշոկ-2013՚ բաց փառատոնն ընթացել է սեպտեմբերի 15-22-ն Անապայում: Փառատոնում գրան-պրին շնորհվել է ղազախստանցի ռեժիսոր և սցենարիստ Երմեկ Տուրսունովի ՙՇալ՚ (ՙԾերուկ՚) ֆիլմին: