Այնպես է ստացվել, որ Հայաստանը և Վրաստանն ավելի ու ավելի խորն են ինտեգրվում միմյանց հակադիր դաշինքներին և քաղաքակրթական համակարգերին: Արդյո՞ք
դա
ժամանակի
ընթացքում
խնդիր
չի
դառնա
մեր
դարավոր
բարիդրացիական
հարաբերությունների
համար:
Այդ առումով, բարեբախտաբար, առանձնապես անհանգստանալու հարկ չկա: Վրաստանի
ու
Հայաստանի
ռազմավարական
և
տևական
շահերն
այնքան
խորն
են
համընկնում,
որ
տարբեր
տնտեսական
և,
նույնիսկ,
ռազմաքաղաքական
դաշինքներում
գտնվելը
դրանք
կասկածի
տակ
չի
դնում
հանուն
այսրոպեական
շահերի:
Թե
Վրաստանին
առնչվող
Հայաստանի
հետաքրքրությունը,
թե
Վրաստանի
հետաքրքրությունը
Հայաստանով
այքան
բարձր
է,
որ
երկու
երկրները
միշտ
կգտնեն
համագործակցության
և
փոխգործակցության
հնարավորություններ,
անկախ
այն
աշխարհաքաղաքական
համակարգերից
և
կառույցներից,
որոնցում
կգտնվեն:
Այդպես
եղել
է
միշտ
և
այդպես
կլինի
այսուհեև,
առավել
ևս,
որ
այդ
համակարգերը,
այնուամենայնիվ,
ժամանակավոր
բնույթի
են:
Մինչդեռ
մեր
շահերը
հավիտենական
են,
և
քանի
դեռ
մեր
երկրները
գոյություն
ունեն,
գոյություն
կունենան
նաև
ընդհանուր
շահեր:
Վրաստանում, մասնավորապես`Աջարիայում, լուրջ
դժգոհություն
կա
թուրքական
գործոնի ակտիվության առնչությամբ: Արդյո՞ք, Ձեր կարծիքով,
Վրաստանում
Թուրքիայի
դիրքերի
ամրապնդման
հետ
կապված
լուրջ
վտանգ
կա:
Միանգամայն բնական է, որ Թուրքիան սկսել է Վրաստանում զբաղեցնել այն տեղը, որն ազատել է Ռուսաստանը`նկատի ունենալով վերջինիս ոչ բարիդրացիական քաղաքականությունը մեր երկրի
նկատմամբ:
Սուրբ
տեղն
ազատ
չի
մնում,
այդ
պատճառով
այն
իսկույն
զբաղեցրել
են
նախաձեռնող
և
բավականին
ակտիվ
թուրքերը:
Բոլոր այս տարիներին Թուրքիան ընդհանուր առմամբ բավականին բարիդրացիական է վերաբերվել
Վրաստանին:
Թուրքիան
Վրաստանի
համար
կարևոր
է
որպես
ՆԱՏՕ-ի անդամ,
և
այն
համապատասխան
օգնություն
է
ցուցաբերել
իր
երկրին:
Մյուս
կողմից`Դուք ճիշտ եք, և ես կստեի`ասելով,
թե
նման
մտավախություն
չկա:
Հատկապես
Աջարիայում,
որտեղ
թուրքական
կապիտալի
առկայությունն
օրեցօր
մեծանում
է:
Դրան
կավելացնեմ
թուրքական
ակտիվությունը
կրոնական
ոլորտում`հատկապես
Աջարիայում,
որտեղ
պատանիներին
Թուրքիա
են
ուղարկում`կրոնական
կրթություն
ստանալու
նպատակով:
Եվ
այնտեղից
նրանք
արդեն
վերադառնում
են
որպես
մահմեդական
քարոզիչներ:
Քաղաքականությունը
հեռու
է
բարեգործությունից,
այնտեղ
կան
մշտական
շահեր:
Իսկ
Թուրքիան
իրականացնում
է
այն
ուղեգիծը,
որը
համապատասխանում
է
իր
ազգային
շահերին:
Եթե
մենք
գտնում
ենք,
որ
այդպիսով
վտանգի
տակ
են
դրվում
Վրաստանի
ազգային
շահերը,
մենք
պետք
է
հակադրենք
դրան
խելամիտ
քաղաքականություն,
որը
կհամապատասխանի
իրական
մարտահրավերներին,
որոնք
մեր
առջև
դնում
է
ժամանակը
և
խոշոր
տերության
և
ոչ
մեծ
ու
առայժմ
ոչ
ուժեղ
պետության
հարաբերություններում
բնական
անվասարակշռությունը:
Դա
բարդ
է,
սակայն
այսօր
ասել,
թե
մեր
հարաբերություններում
Վրաստանի
համար
իրական
սպառնալիքներ
են
առաջացել,
չեմ
կարող,
Դա
չկա,
և
թույլ
տալ
դա
չի
կարելի:
Ժամանակը ցույց տվեց Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու փորձերի անհեռանկարայնությունը: Արդյո՞ք
Վրաստանի
հաջող
եվրաինտեգրումը
նոր
հեռանկարներ
կբացի
այդ
տարածաշրջանների
վերաինտեգրման
ուղղությամբ:
Ես Վրաստանի այն քաղաքացիների թվին եմ պատկանում, ովքեր ի սկզբանե գտնում են, որ ռազմական, ուժային ճանապարհը չէր կարող և չի կարող այդ երկու խնդիրների կարգավորման ուղի հանդիսանալ`հատկապես հաշվի առնելով, որ 2008 թ. դեպքերը և հաջորդած բոլոր իրադարձությունները Վրաստանին այդ տարածաշրջանների
վերաինտեգրման
խնդիրը
միմիայն
բարդացրել
են:
Ես
կասեի,
որ
այժմ
Վրաստանում
հասկանում
են,
որ
դա
առաջիկա
տարիների
խնդիր
չէ:
Ներկայումս
այդ
ուղղությամբ
Վրաստանի
հիմնական
նպատակն
է`պահպանել
վերաինտեգրման
հեռանկարը,
որը
կարող
է
կամ
չի
կարող
իրականացվել:Ես կառանձնացնեմ
Վրաստանի
կողմից
Աբխազիայի
և
Հարավային
Օսիայի
վերաինտեգրման
հեռանկարների
և
շանսերի
պահպանման
համար
անհրաժեշտ
երեք
գործընթաց:
Առաջինը`աբխազների,
հարավօսերի
և
Վրաստանի
միջև
ուղղակի
երկխոսությունը:
Այն
գոյություն
ունի
ոչ
կառավարական
մակարդակով,
սակայն
պաշտոնական
շփումներ
չկան,
թեև
դրանք
խիստ
անհրաժեշտ
են:
Երկրորդ
գործընթացը
Վրաստանի
հաջող
եվրաինտեգրումն
է,
որը
պետք
է
դառնա
պետություն,
որտեղ
ազատ,
բարեհաջող
և
անվտանգ
ապրում
են
վերջինիս
բոլոր
քաղաքացիները:
Միայն
այդ
դեպքում, Սուխումը և Ցխինվալը կարող են հայացք ձգել
Թբիլիսիի
կողմը`որպես
հետաքրքիր,
գրավիչ
և
հեռանկարային
ինչ-որ բանի:
Երրորդ
ուղղությունը
Ռուսաստանի
հետ
հարաբերությունների
կարգավորումն
է`հաշվի
առնելով
այն
հսկայական
դերը,
որն
այդ
երկիրը
խաղում
է
բոլոր
այդ
դեպքերում:
Եթե
մեր
հարաբերությունները
կոնֆլիկտային
մնան,
Մոսկվան
կանի
ամեն
բան,
որպեսզի
թույլ
չտա
աբխազների
և
օսերի
հետ
մեր
մերձեցումը:
Կարգավորումն,
իհարկե,
չի
հանգեցնի
Վրաստանին
Ռուսաստանի
հետ
մեծ
բարեկամության
և
փոխըմբռնման,
սակայն
կարգավորել
այդ
հարաբերությունները,
աշխատելով
ընդհանուր
հետաքրքրություն
ներկայացնող
հարցերի
շուրջ,
այնուամենայնիվ,
դեռ
կարելի
է:
Վերջին մեկ-մեկուկես տարում Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում դրական առաջընթաց է արձանագրվել, և հարկավոր
է
առաջ
ընթանալ`անշուշտ,
չզիջելով
մեր
ազգային
շահերը:
Այդ
դեպքում
կարող
են
դրական
ազդակներ
առաջանալ
նաև
Հարավային
Օսիայի
և
Աբխազիայի
ուղղությամբ:
Այնուամենայնիվ,
այդ
ուղղությամբ
արագ
բեկում
ակնկալել
չենք
կարող:
Իսկ ինչպիսի՞ն է Ուկրաինայի հետ կապված իրավիճակը: Ըստ երևույթին, ժամանակի ընթացքում այն ավելի է փակուղի մտնում:
Ուկրաինայի ողբերգական իրադարձություններում, Արևմուտքի
և
Ռուսաստանի
շահերի
բախումից
բացի,
հարկավոր
է
հաշվի
առնել
ուկրաինական
քաղաքական
ընտրախավին,
որը,
ցավոք,
չկարողացավ
դիմագրավել
մարտահրավերներին:
Ցանկություն
չունենալով
պահանջներ
ներկայացնել
Եվրոպային,
այնուամենայնիվ,
կցանկանայի
ավելի
համախմբված
Եվրոպա
տեսնել,
որը
հստակ
կգիտակցեր,
թե
որտեղով
են
անցնում
սեփական
սահմանները:
Վերցնենք, օրինակ, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման շատ կարևոր հարցը, որն այդքան տարի օդում կախված է մնում: Ոչ ոք մինչև վերջ այդպես էլ չի հասկացել`ՙԱրևելյան գործընկերությունը՚ ստեղծվել է մասնակից
երկրներին
Եվրամիություն
թույլ
չտալու,
թե՞
դրանց
համար
եվրահեռանկարներ
ստեղծելու
նպատակով:
Չունենալով
ՙԱրևելյան
գործընկերության՚
նպատակների
վերաբերյալ
հստակ
պատասխաններ`Եվրոպան
խոցելի
է
դառնում,
ինչից
հաջողությամբ
օգտվում
է
Ռուսաստանը:
Հուսով
եմ,
որ
Արևմուտքն
իր
դասերը
կքաղի
դրանից:
Առավել
ևս,
որ
այժմ
առաջին
պլանում
են
անվտանգության
խնդիրները,
Հայաստանը
սեփական
փորձով
գիտի,
թե
ինչ
է
դա
նշանակում:
Նույնը վերաբերում է Մոլդովային և Վրաստանին: Այժմ բոլորը տեսան Ուկրաինայում այդ հարցի
չլուծվածության
ամենաողբերգական
հետևանքները:
Մինչդեռ
այսօր
ո’չ АА-ն, ո’չ
DCFTA-ն,
ո’չ Եվրոպայի
հետ
վիզային
ռեժիմի
ազատականացումն
անվտանգության
երաշխիքներ
Վրաստանին
չեն
տալիս:
Հետևաբար`
կամ
Եվրոպան
պետք
է
լրացուցիչ
ինչ-որ բան մտածի,
կամ
ինքնաբերաբար
օրակարգում
է
հայտնվում
ՆԱՏՕ-ին անդամակցության
հարցը:
Սական,
մենք
գիտենք,
թե
ինչպիսի
ագրեսիվ
անըմռնողութուն
է
առաջ
բերում
Մոսկվայի
մոտ
Դաշինքի
հետագա
ընդլայնումը
դեպի
Արևելք:
Այդ
պատճառով
խնդիրների
կծիկը
շատ
խճճված
է
և
Վրաստանի
ու
Հայաստանի
նման
փոքր
պետությունների
համար
շատ
դժվար
կլինի
դուրս
գալ
դրանից:
Այնուամենայնիվ,
ՙգործընկերության՚
երկրների
համար
պետք
է
հստակ
լինի,
թե
ինչ
ուղղությամբ
ենք
իրենք
ցանկանում
և
պետք
է
առաջ
ընթանան:
Իհարկե,
ժամանակն
է,
որ
Եվրամիությունն
էլ
հստակ
կողմնորոշվի
իր
դիրքորոշման
և
հակամիջոցների
հարցում`հատկապես
հաշվի
առնելով,
թե
ինչ
մեթոդներ
է
կիրառում
Ռուսաստանը
նույն
Ուկրաինայում:
Գնահատեք ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարները Ուկրաինայում վերջին
իրադարձությունների
համատեքստում...
Ուկրաինայի ողբերգական իրադարձություններն ընդհանոր առմամբ
ակտիվացրել
են
Արևմուտքի
հետաքրքրությունն
ՙԱրևելյան
գործընկերության՚
ոչ
մեծ
երկրների
նկատմամբ:
Մասնավորապես,
այս
ողջ
տարիների
ըթնացքում
առաջին
անգամ
Բրյուսելից
ուղերձ
հնչեց,
որ
այդ
երկրները
եվրոպական
ապագա
ունեն:
Մի
քանի
շաբաթ
առաջ
ԵՄ-ն, վերջապես,
նշեց,
որ
Մոլդովան
և
Վրաստանը
եվրոպական
հեռանկարներ
ունեն:
Դա
ասվեց
առաջին
անգամ`չնայած
առանց
հստակ
ամսաթվեր
նշելով:
Դա
բավականին
անորոշ,
ոչ
բավարար,
բայց,
այնուամենայնիվ,
առաջընթաց
քայլ
էր:
Վերջին
ամիսներին
արևմտյան
երկրների
ղեկավարության
այնքան
պաշտոնական
այց
է
կատարվել
Վրաստան,
որքան
չի
կատարվել
վերջին
մի
քանի
տարում:
Եվ
Ֆրանսիայի
նախագահի
Հարավային
Կովկաս
այցը`իրականացված
ամենատարբեր
պատճառներով,
այդ
գործընթացի
վերջին
մասն
է
հանդիսանում:
Կարծում
եմ,
որ
Հարավային
Կովկաս
իր
այցով
Ֆրանսիայի
նախագահ
Ֆրանսուա
Օլանդը
ձգտել
է
ևս
մեկ
անգամ
գնահատել
այն`հասկանալու,
թե
արժե
արդյոք
Ֆրանսիային
և
ԵՄ-ին Ռուսաստանի
հետ
հարաբերությունների
հետագա
սրացման
գնալ`հանուն
մեր
տարածաշրջանի
երկրների:
Չեմ
կարող
ասել,
թե
ինչ
տպավորություններով
Օլանդը
հեռացավ
մեր
տարածաշրջանից,
բայց
կարծում
եմ`ոչ միատեսակ:
Այսպիսով`տարածաշրջանի
երկրների
ողղությամբ
հետաքրքրությունը
մեծանում
է:
Միաժամանակ
մենք
ինքներս
պետք
է
համապատասխանենք
այն
պահանջներին,
որոնք
մեզ
ներկայացվում
են:
Այդ
դեպքում
Թբիլիսիի
եվրահեռանկարները
կամրապնդվեն:
ՆԱՏՕ-ի հետ կապված
ավելի
բարդ
է,
քանի
որ
նույնիսիկ
Ուկրաինայի
դեպքերից
հետո
Արևմուտքը
պատրաստ
չէ
կռվի
մեջ
մտնել
Ռուսաստայի
հետ:
Եվ
եթե
այն
պատրաստ
չէ
կռվել
Ռուսաստանի
հետ
հանուն
Ուկրաինայի,
առավել
ևս`պատրաստ
չի
լինի
Ռուսաստանի
հետ
կռվել
հանուն
Վրաստանի:
Սակայն,
Ռուսաստանի
հետ
հարաբերություններում
լարվածության
թուլացման
գործում
մեզ
աջակցել
Արևմուտքը,
իհարկե,
կարող
է`հասկացնելով,
որ
անտաբեր
չէ
մեր
երկրների
ընտրության
ու
ճակատագրի
հանդեպ: