ՙՍևան ազգային պարկից՚ միայն անունն է մնացել, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը:
Նրա խոսքով, այսօր Սևանի ազգային պարկը սահմանների վերանայման, կառավարման հստակ ծրագրի մշակման, պահպանության ռեժիմի խստացման կարիք ունի: Բացի այդ, վերջինիս մի շարք տարածքներ պետք է փակ լինեն մարդկանց տեղաշարժի համար:
Որպես հնարավոր լուծում`Մանվելյանն առաջարկել է Սևանի դեպքում ՙԱզգային պարկ՚ կատեգորիան փոխարինել բնության հատուկ պահպանվող տարածքների մեկ այլ ակտեգորիայով: Օրինակ`պահպանության տարբեր ռեժիմներով գոտիների խմբերի ստեղծումը կօգնի խուսափել այսօր ստեղծված անհեթեթ իրավիճակից, երբ Սևանի ազգային պարկի հանգստյան գոտում խոշոր կառույցներ են կառուցվում:
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ ազգային համակարգող Արման Վերմիշյանն իր հերթին նշել է, որ Սևանում ՙԱզգային պարկ՚ հասկացությանը հակասող միջոցառումների իրականացումը պատճառ է հանդիսանում այն բանի, որ Հիմնադրամը չի շտապում ներդրումներ կատարել այստեղ: Անհեթեթ որոշումների թվում նա նշել է, մասնավորապես, Սևանից ջրի բացթողումների ավելացման վերաբերյալ որոշումը: Բացի այդ, հաշվի առնելով ձվադրման գետերի վատ վիճակը, ինչպես նաև որսագողության նկատմամբ ցածր վերահսկողությունը`լիճ մանրաձկներ բացթողելու ծրագրի իրականացումը կորցնում է իմաստը:
Փորձագետի կարծիքով, իրավիճակը փոխելու համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք: