Ռուսաստանի
արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն
շրջանակ, գոհունակությամբ նշվել է, որ երկու երկրների միջև դաշնակցային
փոխգործակցությունը դրական դինամիկա ունի բոլոր ոլորտներում: Այդ մասին հայտարարել
է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 23-ին Ռուսաստանի իր
պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մեր
հանդիպումները կանոնավոր բնույթի են և արդյունավետ, մեր միջև գոյություն ունի
մշտական ինտենսիվ երկխոսություն: Լավրովի Հայաստան այցը լավ հնարավորություն է
քննարկելու անցյալ տարի դեկտեմբերին ՌԴ նախագահի Հայաստան կատարած պետական այցի և
հետագա հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը:
Մեր երկրների նախագահների յուրաքանչյուր հանդիպում մեզ նոր կողնորոշիչներ է տալիս,
որոնք նպատակաուղղված են մոտակա և երկարաժամկետ հեռանկարի աշխատանքին», - նշել է
արտգործնախարարը:
Նա
ընդսմին հավելել է, որ բանակցությունների ընթացքում հարցերի առանձին բլոկ նվիրված
էր եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացներին: «Մենք մանրամասն քննարկեցինք
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը,
գոհունակությամբ նշեցինք, որ հաջողությամբ են աշխատում տնտեսական
համագործակցության, ռազմատեխնիկական համագործակցության, միջխորհդրարանական
հանձնաժողովները, դրական են զարգանում միջտարածաշրջանային հարաբերությունները,
Ռուսաստանի շուրջ 70 սուբյեկտներ գործընկերային հարաբերություններ ունեն Հայաստանի
մարզերի հետ», - նշել է արտգործնախարարը:
Ընդ
որում նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է,
երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2013 թցվականին ավելացել է ավելի քան 10
տոկոսով և կազմել է 1 մլրդ 445 մլն դոլար, ռուսական ներդրումները Հայաստանի
տնտեսությունում գերազանցել են 3,2 մլրդ դոլարը, ներկայում հայաստանում գործում է
ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություն:
Նալբանդյանը
հաղորդել է, որ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխությունների ուժի մեջ
մտնելոց հետո Հայաստանի քաղաքացիները բախվել են որոշակի դժվարությունների, ինչը
նույնպես այսօր քննարկման առարկա է եղել:
«Իհարկե,
մենք մանրակրկիտ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ
կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար: Մեկ ամիս առաջ նշվեց հրադադարի
20-ամյակը, և մենք լավ ենք հիշում, որ Ռուսաստանի և տքնաջան աշխատանքի շնորհիվ
հաջողվեց համաձայնցնել հրադադարը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, որին միացավ
նաև Հայաստանը», - ասել է նա:
Նալբանդյանը
հաղորդել է, որ Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ քննարկվել է նաև միջազգային
օրակարգը, մասնավորապես, Իրաքում և Ուկրաիայում առկա իրավիճակը: Նա նշել է, որ
Հայաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն փոխգործակցում են տարբեր միջազգային
կառույցներում, սերտ համագործակցություն է զարգանում նաև ՀԱՊԿ և ԱՊՀ
շրջանակներում: Երկու երկրների արտգործնախարարությունների միջև հաստատվել են
կանոնավոր խորհրդատվություններ:
Ռուսաստանի
արտգործնախարարն իր հերթին նշել է, որ Երևանի ու Մոսկվայի միջև հարաբերությունները
դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հարաբերություններ են, որոնք հիմնված են
դարավոր բարեկամության և բարիդրացիության վրա:
Լավրովը
նաև նշել է, որ հանդիպման ընթացքում համաձայնեցվել են ինչպես երկկողմ, այնպես
բազմակողմանի ձևաչափով քայլերը Առաջին համաշխարհային պատերազմին և Հայրենական մեծ
պատերազմին առնչվող միջոցառումների ուղությամբ, որոնք անցկացվելու են հետագա
տարիներին:
Նա
նշել է առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական
հանձնաժողովների դինամիկ աշխատանքը: «Հուլիսի սկզբին Մոկսվայում սպասում ենք
Հայաստանի ԱԺ խոսնակին, ելնելով այն
բանից, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու ընդլայնումը կնպաստի մեր
հարաբերությունների հետագա զարգացմանը, մենք դրանում շահագրգռված ենք», - նշել է
Ռուսաստանի արտգործնախարարը: Նա ընդսմին հավելել է, որ քննարկվել է Հայաստանի
անդամակցումը Եվրասիական տնտեսական տարածքին, և Ռուսաստանն ակտիվորեն պաշտպանում է
դա:
Լավրովը
նաև նշել է, որ հանդիպման ընթացքում շոշափվել է Լեռնային Ղարաբաղի թեման:
«Ռուսաստանը ինչպես երկկողմ կարգով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Մենք ելնում ենք այն
բանից, որ խնդրի լուծման համար հիմք կա. կարգավորման սկզբունքներն արձանագրված են
նախագահների հայտարարություններում, գլխավորն այդ սկզբունքների իրագործման պարամետրերի
և հաջորդականության համաձայնեցումն է», -
նշել է Լավրովը:
Արտգործնախարարը
նել է, որ Ռուսաստանը պաշտպանում է ուղիղ երկխոսության շարունակումը Հայաստանի և
Ադրբեջտանի նախագահների միջև և ամեն ջանք կգործադրի մնացած հարցերի
հանգուցալուծմանը հասնելու նպատակով: