Ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը թուրք ժողովրդին կոչ է արել առերեսվել սեփական պատմության հետ և գտնել իրեն: Այդ մասին նա գրել է Ստամբուլում հրատարակվող Ագոս» հայերեն-թուրքերեն շաբաթաթերթում հրապարակված բաց նամակում:
Նա նաև գրել է, որ Թուրքիան իր համար չափազանց կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ ծնվել են իր նախնիները, այև այն պատճառով, որ հայերն ապրել են այդ հողերում, որոնք նրանցից խլվել են ոչ թե պատերազմի կամ սահմանների փոփոխման, այլ` կառավարության դաժան հրամանագրերի արդյունքում: «Հայերը չեն ցանկանում վիճել Թուրքիայի հետ, նրանք դեմ են ռասայական խտրականությանը: Մենք ընդամենը ցանկանում ենք արդարություն, մենք բոլորս պետք է կարողանանք հաղթահարել պատմական ցավը, որը լարվածություն է ստեղծում մեր հարաբերություններում», - ընդգծել է Թանկյանը:
Երաժիշտը
նաև նշել է, որ Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում Հայոց
ցեղասպանության փաստը հերքելու համար` օգտագործելով տարբեր լոբբիստական խմբեր և
համապատասխան ամբիոններ ստեղծելով համալսարաններում: «Համոզված եմ, որ հայերն ու
թուրքերն արժանի են ավելի լավ կառավարչությունների, որոնք կոռումպացված չլինեն,
լինեն հավասարության և ժողովրդավարության իրական կողմնակից», - ընդգծել է
երաժիշտը: