Այսօր ընթանում է
«Զանհեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
բաժնետերերի ընդհանուր ժողովը: Օրակարգում ընդգրկված է կոմբինատի ղեկավարության
ընտրությունների, ծախսերի օպտիմալացման, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ
հարցեր:
Ընկերության բաժնետերերի ժողովի վերաբերյալ ավելի
մասնրամասն տեղեկություն ԱրմԻնֆո գործակալության
թղթակցին առայժմ չի հաջողվել ստանալ: Տեղեկություններ չեն տրամադրում նաև
գերմանական Cronimet Мining ընկերության երևանյան ներկայացուցչությունում, որը
հանդիսանում է Կոմբինատի բաժնետոմսերի 75%-ի տիրապետողը:
Սակայն, հայկական ԶԼՄ-ները
տարածել են լուրեր, որ բաժնետերն, իբր, դժգոհ են ձեռնարկության գործունեությունից,
գտնում են, որ սոցիալական պատասխանատվության հարցերին ավելի մեծ նշանակություն է
տրվում, որ անհրաժեշտ է բարձրացնել ձեռնարկության արդյունավետությունը, ինչպես նաև
էապես կրճատել աշխատատեղերը:
Առաջարկվում է Կոմբինատն
անմիջական ղեկավարությունից հեռացնել երկար տարիներ Կոմբինատի տնօրենի
պաշտոնակատար` Մաքսիմ Հակոբյանին, որը տիրապետում է ընկերության կապիտալի 12%-ին,
նշանակելով նրան ընկերության Խորհրդի նախագահ, ինչպես նաև ղեկավար պաշտոններում
նշանակել արտասահամանցի մասնագետների: Նոր գլխավոր գործադիր տնօրենն ընտրվել է
միջազգային մրցույթի արդյունքում և կոմբինատ կժամանի իր 20 հոգանոց թիմով:
Ըստ տարբերակներից մեկի,
գերմանական բաժնետերը, ի դեմս Cronimet Мining ընկերության նախագահ Գյունտեր Պիլարսկուն, գտնում է, որ
ձեռնարկությունը կարող է աշխատել ավելի արդյոնավետ, նշելով, որ Հայաստանի
իշխանությունների ազդեցությունը կամբինատի քաղաքականության վրա անհիմն կերպեվ մեծ
է:
«Զանգեզուրի
պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր լեռնահանքային
ձեռնարկությունը, որը շահագործում է ԱՊՀ տարածքում պղնձի ամենահարուստ` Քաջարանի
հանքավայրը: ԶՊՄԿ մասնավորեցվել է 2004 թվականի դեկտեմբեր 14-ին, 132 մլն դոլարով,
որից հետո ընկերության բաժնետոմսերի 60%-ը
պատկանում է գերմանական Cronimet Мining ընկերությանը, մնացած 15% - ը` Երևանի «Մաքուր երկաթ»
գործարանին, 12.5% -ը` Armenian
Molybdenum Prodaction ընկերությանը, 12.5% -ը` «Զանգեզուր Մայնինգ» ընկերությանը (Մաքսիմ
Հակոբյան): Զանգեզուրի պղնձամոլիբդենային
կոմբինատը 2013 թվականի արդյունքներով կրկին գլխավորում է Հայստանի խոշորագույն
հարկատուների ցանկը, բյուջեին վճարելով 37.8 մլրդ դրամ:
Ըստ Cronimet
Holding գլխամասային գրասենյակի տվյալների, որը գտնվում
է գերմանական Կառլսրուզ քաղաքում, վերջին մի քանի տարիներին, կոմբինատի զարգացմանն
ուղղված ընդհանուր նրդրումները կազմել են ավելի քան 500 մլն.դոլար: Նշենք, նաև, որ
Cronimet Мining Հայաստանում տիրապետում է նաև «Մաքուր երկաթ» գործարանի
բաժնետոմսերի 51%-ին, ինչպես նաև կապարաթվային մեկնարկային մարտկոցներ արտադրող
«ԷԼԲԱՏ» ՓԲԸ բաժնետոմսերի 51%-ին: