Օֆշորային ընկերության հիմնադրման փաստաթղթերում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի առաջնորդ Նվասարդ Կճոյանի ստորագրություններն են: Այս մասին է հաղորդում hetq.am կայքը:
Աղբյուրը նշում է, որ ՀՀ ոստիկանության քննչական խումբը սեպտեմբերին մեկնել էր Կիպրոս: Քննչական խումբը Կիպրոսի դատախազության հետ համատեղ քննչական գործողություններ է իրականացրել` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին: Այդ ընկերություններում` «WLISPERA HOLDINGS LIMITEDե-ում և «A.B.S. GLOBAL LIMITEDե ՍՊԸ-ում, բաժնետերեր են վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Այնուհետև նշվում է, որ Կիպրոսից քննչական խումբը բերել է ընկերությունների ռեգիստրում առկա փաստաթղթերը: Ոստիկանության «Հետքիե աղբյուրի փոխանցմամբ՝ Կիպրոսից բերված ընկերության հիմնադրման փաստաթղթերում առկա են Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի ստորագրությունները: <Ոստիկանությունը ստորագրություններն ուղարկել է փորձաքննության>,-նշում է կայքը, հղում կատարելով իրավապահներում գտնվող իր սեփական աղբյուրներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ hetq.am-ը հրապարակել էր <Ով զրկեց Փայլակ Հայրապետյանին գույքից. Օֆշորային եռյակ> հոդվածը, որտեղ նշվում էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը հանդիսանում են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության բաժնետերերը: Ինչպես Կճոյանը, այնպես էլ վարչապետը բազմաթիվ անգամ հայտարարեցին, որ ոչ Կիպրոսում, և ոչ էլ որևէ այլ օֆշորային գոտում որևէ ընկերություն չեն գրանցել, ինչպես նաև ոչ ոքի չեն լիազորել իրենց անունից գրանցել որևէ կազմակերպություն: