Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն ապացուցում է այն փաստը, որ վաղ թե ուշ
Անկարան ստիպված է լինելու ճանաչել սեփական պատմությունը: Այդ մասին հայտարարել է
փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ
դնելուց հետո:
Նրա ասելով, միջազգային
հանրությունը պետք է ուժեղացնի ճնշումն Անկարայի նկատմամբ` Հայոց ցեղասպանության
ճանաչման հարցում: Ընդ որում փոխարտգործնախարարը կարծիք է հայտնել, որ Էրդողանի
նախօրեին հրապարակված հայտարարությունը հենց Ցեղասպանության ճանաչման հարցում
Թուրքիայի նկատմամբ ուժեղացող միջազգային ճնշման արդյունք է:
Հիշեցնենք, որչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին խորհրդարանի նիստում ցավակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության
զոհերի թոռներին` Մեծ եղեռնը որակելով «20-րդ դարի սկզբի իրադարձություններ»: