Հանդուրժողականության ընկալումները Իլհամ Ալիևի
մոտ տարբերվում է մնացած քաղաքակիրթ աշխարհի ընկալումներից, գտնում է ՀՀ
խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,
մասնավորապես, հայտարարել էր, որ իր երկիրը հայտնի է կրոնական և էթնիկ հանդուրժողականությամբ:
Լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանսվը նշել է, որ նման արտահայտույթւոյններ
առնվազն տարօրինակ է լսել մի մարդուց, ով Ջուղայում ոչնչացնում է հայկական
հնագույն Խաչքարերը, հերոսացնում դահիճ Ռամիլ Սաֆարովին, միաժամանակ
հայատյացությունը դարձնելով ազգային գաղափարախոսություն:
«Դեռ 1928 թվականին Ադոլֆ Հիտլերը հայտարարում
էր, որ իր կողմից գլխավորվող շարժումը քրիստոնեական է, բայց մենք տեսանք, թե
ինչպիսի հսկայական աղետ բերեց այդ «քրիստոնեական շարժումը»: Որքանով Հիտլերի
շարժումն էր քրիստոնեական, այնքանով էլ, հավանաբար, Ադրբեջանի իշխանություններն են
հանդուրժողական»,-ասել է Շարմազանովը: