Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալոթյան թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։
ՙԱյո, Սարգսյանն այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը՚,-հաստատել է նա:
Նշենք, որ լուրեր են շրջանառվում Նարեկ Սրգսյանի նոր նշանակման մասին, որ նա պաշտոնը թողնելուց հետո կղեկավարի ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության նոր ստեղծվող պետական կոմիտեն։ Իսկ նրա նախկին պաշտոնում կնշանակվի Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը: