Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Առևտրի Միջազգայի Պալատի (ICC) համատեղ, Արմսվիսբանկին շնորհել է «Առևտրի ֆինանսավորման ծրագրում ակադեմիական գերազանց
առաջադիմություն» սերթիֆիկատը: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Արմսվիսբանկի
մամուլի ծառայությունից, սերթիֆիկատը հանձնվել է EBRD տարեկան ընդհանուր ժողովում, որը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 14-16-ը Վարշավայում:
Աղբյուրի
համաձայն, սերթիֆիկատը հանձնվել է Արմսվիսբանկի աշխատակիցների գերազանց
առաջադիմության համար, որոնք մասնակցել են 2013 թվականի առևտրի ֆինանսավորման
էլեկտրոնային ուսումնական ծրագրին (Trade Finance e-learning-2013)
Աղբյուրի
համաձայն, Բանկի աշխատակիցներից թվով 5 հոգի ընդգրկվել են 2013թ. EBRD Trade
Finance մրցանակաբաշխության լավագույն 25 մասնակիցների շարքում: Ընդ որում, Բանկի
աշխատակիցներից՝ մեկը, որպես գերազանց առաջադիմությամբ ուսանող, հրավիրվել է
մասնակցելու 2013 թվականի փետրվարի 10-11-ը Մոսկվայում «Առևտրի և արտահանման
ֆինանսավորումը. ՌԴ և Եվրասիա» կոնֆերանսի շրջանակներում կայացած
մրցանակաբաշխությանը, որտեղ և ընձեռվել է իտալական Բանկերից մեկում մեկ
շաբաթ ժամկետով վերապատրաստման դասընթացի մասնակցության հնարավորություն: Նշենք
նաև, որ Բանկի աշխատակիցներից երկրորդին հնարավորություն է ընձեռվել մասնակցել
վերապատրաստման դասընթացի Վիենայում:
Հավելենք
նաև, որ 2010թ. ի վեր Բանկը համագործակցում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական
Բանկի (EBRD) հետ Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում (TFP) և համարվում է
ՀՀ բանկային համակարգում ՎԶԵԲ-ի հետ համագործակցող ամենաակտիվ Բանկերից մեկը:
Նշենք, որ Արմսվիսբանկը
հինվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին, Franck
Muller Watchland ժամացույցների հանրահայտ
գործարանի հիմնադիրը,
համասեփականատերն ու գործադիր տնօրեն Վարդան Սիրմեքեսի կողմից: Բանկի բաժնետերերն են` Վարդան
Սիրմաքեսը` 80% (Շվեյցարիա) և Belegingsmachepij
Jongo" LLC` 20 %: