2013 թվականի արդւոյնքներով Ամերիաբանկի ֆոկտորնիգային պորտֆելի աճը կազմել է 66%, կազմելով 40 մլն.դրամ: Հունիսի 20-ին բանկի կողմից կազմակերպված «Ֆակտորինգային գործարքներ 2013» կարգախոսով միջոցառմանն այս մասին հայտարարել է Ամերիաբանկի կորպորատիվ բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանը: Ամերիաբանիի ֆակտորինգայինյ գործարքների ծավալը հաշվետու տարում կազմել է շուկայի 47,3%-ը, զբաղեցնելով առաջին տեղը շուկայում:
Նա նշել է, որ բանկի ֆակտորինգային գործարքների աճն ապահովվել է ինչպես
հայկական ֆինանսական շուկայում, այնպես էլ ֆակտոնիգի միջազգային շուկաներում: Ընդ
որում, միայն ներքին շուկայում կատարվել են գործարքների 77%-ը: Հաշվետու տարում
իրականացված գործարքների մոտ 58%-ը կազմել են առանց ռեգրսի գործարքները, իսկ
42%-ը` ռեգրեսով գործարքները: 2012-ի համեմատ բանկի ռեգրեսով ֆակտորինգային
գործարքների ծավալն ավելացել է 42%, առանց ռեգրես գործարքներինը` 2,1 անգամ: Իսկ
առանց ռեգրես դասական ֆակտորինգի գծով ծավալները 2013 թվականին աճել են 27%:
Անցյալ տարի բանկը կատարելի է ֆակտորինգային 675 գործարք, որից 543-ը` դրամային
ֆինանսավորման շրջանակներում: Գործարքների մնացած մասը կազմել է միջազգային
ֆակտորինգը:
«Ամերիաբանկի համար ֆակտորինգը հանդիսանում է կարևոր ֆինանսական գործիք,
քանի որ այն թույլ է տալիս օժանդակել ձեռներեցների գործունեությանը, նրանց
տրամադրելով կարճաժամկետ և նպատակային պրոդուկտներ, միաժամանակ ֆինանսավորելով նաև
նրանց դեբետորական պարտքը: Ֆակտորնիգը բանկի համար շատ հետաքրքիր բիզնես է, որի
արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև շուկան խթանելու համար, մենք համագործակցում
ենք զանազան միջազգային կազմակերպությունների ու փորձագետների հետ» ,-նշել է
Սահակյանը: Նա պարզաբանել է, որ բանկը ֆակտորինգային ծառայություններ է տրամադրում
ճկուն պայմաններով, յուրաքանչյուրի նկատմամբ կիրառելով անհատական մոտեցում:
Միջոցառմանը ներկա`EBRD ֆակտորինգի
գծով խորհրդատու, OmniGrade վարկնշային
մոնիտորինգի գործակալության նախագահ Միխաիլ Թրեյվիշը նշել է, որ բավականին տպավորված է Հայաստանի ֆակտորինգային շուկայի
զարգացումով, հատկապես այդ ոլորտում Ա մերիաբանկի պրոֆեսիոնալ գործունեությամբ:
«Բանկը հարուստ փորձ ունի այս բիզնեսում և պատահական չէ, որ խոշոր
ընկերությունները և մեծածախի ներկայացուցիչները հատկապես Ամերիաբանկին են
վստահում»,-ընդգծել է նա:
Միջոցառման ընթացքում բանկը 4 անվանակարգելով պարգևատրել է ֆակտորինգի
գծով իր առաջատար հաճախորդներին: Մասնավորապես, բանկի 85 հաճախորդներ պարգևատրվել
են ֆակտորինգի ոլորտոմ ակտիվ համագործակցության համար, ևս 5 հաճախորդ` որպես
ամենապարտաճանաչ ակտիվ փոխառուներ: Հատուկ մրցանաներ են շնորհվել հաճախորդներին`
ֆակտորինգային առաջին գործարքի, ինչպես նաև կրկնակի ֆակտորինգի առաջին միջազգային
գործարքի համար: Ամերիաբանկի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ բանկն ամեն տարի
պետք է կազմակերպի նման միջոցառումներ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի արդյունքներով Ամերիաբանկը բրիտանական Corporate
INTL Magazine ամսագրի կողմից ճանաչվել է ֆակտորինգային գործարզների գծով Հայաստանի
լավագույն բանկ: Բանկը հանդիսանում է Ֆակտորինգի Միջազգային կազմակերպության անդամ
(Factors Chain International): Ֆակտորիգի գծով Ամերիաբանկն ակտիվորեն
համագործակցում է մեծածախ առևտրի ցանցերի, խոշոր արդյունաբերական
ձեռնարկությունների, այդ թվում նաև տեքստիլի, շինարարության և ծառայությունների
ոլորտների ձեռնարկությունների հետ:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ հանդիսանում է ունիվերսալ
բանկ, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է
մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկի բաժնետերն է Америя Групп CY Ltd- ընկերությունը`
100% բաժնեմասով: