«Արդշինբանկ» ՓԲԸ իր հետ աշխատավարձային նախագծերի շրջանակներում համագործակցող ընկերությունների աշխատակիցներին տեղեկացնում է, հետևյալը. Աշխատավարձային քարտերին տրամադրվող վարկային առավելագույն սահմանաչափերը բարձրացվել են մինչև զուտ աշխատավարձի 10-պատիկը: Ընդ որում այդ վարկային գծերը ինչպես և նախկինում տրամադրվում են ՀՀ դրամով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, միաժամանակ տրամադրվող վարկային գծերի մարման մեխանիզմներն համալրվել են վարկային գծի ամսական նվազեցման և անտոկոս ժամանակահատվածից օգտվելու հնարավորություններով:
«Արդշինբանկ» ՓԲԸ մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանի խոսքերով՝ «Բանկը շատ բարձր է գահատում աշխատավարձային նախագծերի շրջանակներում բանկում սպասարկվող հաճախորդների հետ համագործակցությունը և ընդլայնում մատուցվող ծառայությունների որակը և ցանկը` նպատակ ունենալով հաճախորդներին առաջարկել առավել հարմարավետ սպասարկման և վարկավորման պայմաններ»: «Արդշինբանկ» ՓԲԸ հաճախորդներին տրամադրված պլաստիկ քարտերի քանակով և դրանցով մատուցվող ծառայությունների շրջանակով ավանդաբար հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարներից
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայ բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արդշինբանկն իր ակտիվ քարտերի թվով գտնվում է երկրորդ տեղում`ավելի քան 180 հազ.քարտ, որոնց մեծ մասը կազմում ոն միջազգային Visa և MasterCard քարտերը: Այդ քանակի մեջ ավելի քան 30% են կազմում աշխատավարձային քարտերը և գրեթե 10%` կենսաթոշակային քարտերը: Պլաստիկ գործարքների ծավալով բանկը զբաղեցնում է երրորդ տեղը, ավելի քան 82 մլրդ դրամ (տարվա 9 ամիսներին), որի ավելի քան 68 մլրդ դրամը կազմում են բանկոմատների տրանսակցիաները: Բանկն ունի 183 հատ POS- տերմինալ և 97 բանկոմատ: Տեղական ArCa քարտերի թողարկումից ու սպասարկումից բացի Արդշինբանկը թողարկում և սպասարկում է նաև միջազգային Visa և MasterCard քարտերը: