Մայիսի 1-5-ը
Երևանում կանցկացվի ՙՀայացք՚ երիտասարդական կինոփառատոնը£ Այն կազմակերպել են
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը
և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը£
Երիտասարդ
ստեղծագործողները փառատոնի շրջանակներում հնարավորություն կունենան պայքարելու
հետևյալ անվանակարգերում լավագույնը ճանաչվելու համար` Լավագույն ռեժիսոր,
Լավագույն օպերատորական աշխատանք, Լավագույն ֆիլմ, Լավագույն մտահղացում,
Հանդիսատեսի համակրանք: Լավագույն ֆիլմերը կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին£
ՙՀանդիսատեսի համակրանք՚ անվանակարգում հաղթողին կորոշի հանդիսատեսըª փառատոնի
կայք էջում համապատասխան քվեարկությամբ£ Իրենց նախընտրած հեղինակներին մրցանակներ
կշնորհեն նաև փառատոնի հովանավորները£ ՙՀայացք՚ կինոփառատոնի նպատակն է`
երիտասարդությանը հնարավորություն ընձեռել կինոյի լեզվով ինքնաարտահայտվելու իրենց
հուզող, հետաքրքրող, զարմացնող ու ոգևորող երևույթների ու գաղափարների մասին: