ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Պաշտպանության նախարար է նշանակվել Սեյրան Օհանյանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
ՙՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար՚,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմանակալության արարողությունից հետո հրաժարական տվեց: Հրաժարականի դիմումը ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մինչև նոր կառավարության ձևավորումը բոլոր նախարարները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը, սակայն, գտնվելով ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում: