Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից
հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև իրական մաքսակետ չի լինի: Հոկտեմբերի
13-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ
Ալեքսանդր Իսկանդարյանը:
Երևանի և Ստեփանակերտի
միջև այժմ էլ գոյություն ունի հսկիչ անցակետ, սակայն այն ձևական բնույթ է կրում: Ընդ որում Իսկանդարյանը համոզված է,
որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հիմնական
պատճառն էր: Քաղաքագետի ասելով, Հայաստանն այդ քայլը կատարեց` ելնելով
անվտանգության հարցերից:
«Հայաստանը միշտ
միջազգային կառույցներին անդամակցել է իր սահմաններում, քանի որ պաշտոնապես
Հայաստանը և Արցխաը երկու տարբեր
պետություններ են, և դրանում ոչ մի նոր բան չկա», - նշել է քաղաքագետը:
Նա նաև
կարծում է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում ԵԱՏՄ-ին անդամակցության շուրջ պայմանագրի
ստորագրումը մեկ փուլի ավարտն էր և մյուսի սկիզբը: «Դա Ռուսաստանի հետ նոր
ձևաչափով Հայաստանի համագործակցության
սկիզբն է», - եզրափակել է նա: