Միթե՞
ընդդիմադիր քառյանը (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն») իշխանափոխություն
իրականացնելու նպատակ է հետապնդում, լրագրողների հարցին հարցով է պատասխանել
վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Համենայն դեպս, ես այդ մասին չգիտեի», - խոստովանել
է վարչապետը:
Անդրադառնալով
նախորդ օրը կայացած ՀԱԿ և ԲՀԿ առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի
հանդիպմանը` նա հայտարարել է, որ ողջունում է այն` չնայած այդ հանդիպման էությանը:
Աբրահամյանը նաև հավաստիացրել է, որ կշարունակի ջանք գործադրել երկրում իրավիճակի
առողջացման ուղղությամբ` չնայելով իր հասցեին հնչող քննադատությանը: «Ես համոզված
եմ, որ դա ինձ կհաջողվի: Իսկ իմ թիմից` ով որ չկարողանա արդյունավետ աշխատել, կհեռացվի»,
- հայտարարել է վարչապետը: