Arminfo.info



 Շաբաթ, 15 Փետրվարի 2014

Երնջակյանը Արթուր

Արսեն Ավետիսյան.Մենք ճիշտ որոշում կայացրեցինք, թռիքներն սկսելով ձմռանը

Արսեն Ավետիսյան.Մենք ճիշտ որոշում կայացրեցինք, թռիքներն սկսելով ձմռանը

 


Air Armenia
ընկերությունն ստեղծվել է 2003 թվականին և իր ուղին սկսել է բացառապես որպես
օդային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն: Անցյալ տարվա հոկտեմբերին
ընկերությունը ձեռնամուխ եղավ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը, ինչը
հնարավոր դարձավ ազգային ավիափոխադրող«Արմավիա»ի մենաշնորհի վերացումից հետո, և
մինչև օրս հանդիսանում է հայկական միակ օդային ուղևորափոխադրողը: Air Armenia-ի
շուկա դուրս գալը նշանավորվեց ավիատոմսերի գների էական իջեցումով: Ներկայումս
ընկերությունն ունի երկու ինքնաթիռ` Boing 737-500 և Airbus 320:


 


Պրն.Ավետիսյան, ընկերությունը կանոնավոր
ավիաչվերթներին ձեռնամուխ եղավ անցյալ տարվա հոկտեմբերին, ինչը, մեղմ ասած, բարենպաստ
սեզոն չէ թռիչքների համար: Այնուամենայնիվ, ամփոփելով անցյալ տարին, ինչ կասեիք, ի՞նչ
հաջողվեց անել այդ մի քանի ամիսների ընթացքում:


 


Մենք ուղևորափոխադրումներն
սկսեցինք, բնականաբար, ծանրաբեռնվածության առումով ավելի թեթև սեզոնի ընթացքում, և
անհրաժեշտ է հաշվի առնել նաև փոխադրումների անկումը նախատոնական օրերին:
Այնուամենայնիվ, մեր պլաները հիմնականում իրականացան, և ուղևորները սովորեցին
հայկական ավիափոխադրողին: Եթե օդային փոխադրումներն սկսեինք ապրիլի սկզբին, ինչպես
դա հիմնականում անում են ավիաընկերությունները, ապա շուկայի իրացման գործընթացը
կընկներ ծանրաբեռվածության ծանր շրջանին, և, վախենում եմ, որ մենք ստիպված կլինեինք
աշխատել վնասներով: Մինչև հոկտեմբեր մենք զբաղվեցինք անհրաժեշտ ենթակառուցվածքներ
ստեղծելով, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներ իրականացրեցինք
ծանրաբեռնվածության առումով ծանր շուկա դուրս գալու համար: 6-8 ամիսների ընթացքում
ընկերությունը, որպես ուղևորափոխադրող, լուծեց ենթակառուցվածքների, օդանավերի
սպասարկման և շահագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև հսկայական աշխատանքներ
իրականացրեց նոր ուղևորներ ներգրավելու ուղղությամբ:


 


Ինչ վերաբերվում է
օդանավերի տեխնիկական սպասարկմանը, ապա Air Armenia-ն գնաց  աուտսորսինգի ճանապարհով, սպասարկման պայմանագրեր
կնքելով եվրոպական հայտնի «Սաբենա տեխնիկս» և «Չեխ տեխնիկս» ընկերությունների հետ:
Նրանք կզբաղվեն օդանավերի սպասարկումով, մինչև որ մեր ավիատեխնիկական բազան
հնարավորություն կունենա ինքնուրույն իրականացնել ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը:


 


Մենք
նախապատրաստվեցինք ամառային սեզոնին, և այժմ մեր օդաչուները նոր օդանավերին են սպասում,
որպեսզի ետ վերադառնան Հայաստան՝Ղազախստանից ու Ռուսաստանից, ուր նրանք «Արմավիա»
ազգային ավիափոխադրողի սնանկացումից հետո ստիպված էին մեկնել աշխատելու:
Air Armenia-ն արդեն համալրել է 9 անձնակազմ, որոնցից 7-ը, որոնք կազմված են
14 օդաչուներից, ձևավորվել են Արմավիայի փլուզումից հետո: Օդաչուներից բացի
Արմավիայից Air Armenia տեղափոխվեցին 28 ուղեկցորդուհիներ: Նրանցից շատերն
ստիպված էին աշխատել Վրաստանում: Ընկերությունն ուսուցանել և աշխատանքի է վերցրել
ևս 12 նոր ուղեկցորդուհիների: Ձմռանը ողջ թռիչքա-տեխնիկական կազմը պատրաստվեց և
վերապատրաստվեց Մոսկվայում, այդ թվում Արմավիայում աշխատածները, քանի որ նրանց մոտ
ամառային սեզոնում եղավ մի քանի ամսվա պարապուրդ: Եթե մենք սկսեինք թռչել ապրիլին,
ապա հազիվ թե հաջողվեր վերադարձնել բոլոր այն աշխատակիցներին, ովքեր աշխատել էին
Արմավիայում:


 


Երկրորդ,
Air Armenia-ն իրակացրեց մարկետինգային աշխատանքներ, որոնք տվեցին արդյունքներ:
Բնական է, մինչև մարտի վերջը մենք կրել ենք, ու կկրենք, վնասներ, բայց դրանք
պլանավորված վնասներ են: Ընկերությունը ծածկում է ներդրումների ծախսերը, որոնք
կատարվել են օդանավեր, սպասարկող տեխնիկա ձեռք բերելու, ինչպես նաև ուղևորներ
ներգրավելու նպատակով: Ես գտնում եմ, որ մենք ճիշտ արեցինք, որ որոշեցինք թռչել սկսել
ձմռանը:


 


Ներկայումս
Air Armenia-ն ետ է մնում ուղևորափոխադրումների իր պլանից մոտ 10-12%-ով:
Համաձայն բիզնես-պլանի, սկզբնական փուլում ինքնաթիռների բեռնվածությունը պետք է
կազմի 60-62%, իսկ իրականում՝ կազմում է 60%: Վատահ եմ, որ գարնանը մենք կլրացնենք
այդ բացը: 2014 թվականին ուղևորափոխադրումների ծանրաբեռնվածությունը պետք է կազմի 70-72%:


 


Այս տարվա մարտի 30-ից Air Armenia-ն ձեռնամուխ
եղավ թռիչքների ամառային չվացուցակին: Ի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ նոր
ուղղություններ կլինեն   


 


Մենք արդեն նոր
չվերթներ եմք բացել Երևան-Փարիզ-Երևան և Երևան-Աթենք-Երևան ուղղություններով`
շաբաթը երկու անգամ, ինչպես նաև Երևան-Եկատերինբուրգ-Երևան ուղղությամբ` շաբաթը
մեկ անգամ: Ավելացնում ենք Երևան-Մոսկվա-Երևան թռիչքների հաճախականությունը:
Ներկայումս օրական կատարվում է երկու թռիչք: Գարնանը կավելանա լրացուցիչ չվերթ,
որը Երևանից կմեկնի ժամը 15:00-ին, իսկ ամռան վերջին, ամենայն հավանականությամբ,
կբացվի նաև չորրորդ չվերթը:


 


Ինչ վերաբերվում է եվրոպական ուղղություններին,
ապա աշխատանքներ են տարվում դեպի Գերմանիա շաբաթական 2-3 չվերթ կազմակերպելու
ուղղությամբ, հավանաբար դեպի Դյուսելդորֆ կամ Մայնի-Ֆրանկֆուրտ: Դիտարկվում է նաև
շաբաթական երկու անգամ Երևան-Լոնդոն-Երևան ուղղությամբ չվերթներ իրականացնելու
հնարավորությունը: Առայժմ քննարկվում է սլոթների ստացման հնարավորությունը Heathrow
օդանավակայանում, որը հանդիսանում է 
ամենածանրաբեռնված օդանավակայանն աշխարհում: Հենց որ ստանանք սլոթները,
անմիջապես կսկսենք այդ ուղղությամբ տոմսերի վաճառքը:


 


Մեր ծրագրերում կա նաև Երևան-Թեհրան-Երևան
ուղղությամբ չվերթների իրականացումը, շաբաթական երեք անգամ: Որպես կանոն, մարտին
Երևան են ժամանում բազմաթիվ իրանցի տուրիստներ, Նովրուզը տոնելու օրերին, և
ընկերությունը հուսով է այդ ուղղոթյամբ իրականացվող փոխադրումներում նույնպես
ունենալ իր մասնաբաժինը: Դիտարկում ենք նաև Երևան-Իրաք-Երևան չվերթների
իրականացումը, ինչպես նաև ծրագրվում է դեպի Ուկրաինա թռիչքներ իրականացնելու
հնարավորությունը:


 


Ներկայումս ընկերությունն, առայժմ, ունի երկու
ինքնաթիռ` Boing 737-500 և Airbus 320: Մտադի՞ր է արդյոք Air Armenia-ն
ավելացնել իր ամառային պարկը, հաշվի առնելով, թռիչքների աշխարհագրության և
ուղևորափոխադրումների ընդլանումը:  


 


Ընկերությունն արդեն ստորագրել է լիզինգի
պայմանագիրը` 2008 թվականի թողարկման երկրորդ A320 ինքնաթիռը ձեռք բերելու
նպատակով, որը սպասում ենք ստանալ մարտի վերջին կամ ապրիլի առաջին կեսին: 2006
թվականի արտադրության ևս մեկ A320 ինքնաթիռ նախատեսում ենք ստանալ հունիսի վերջին,
կա նաև լիզինգով Boing 737 ձեռք բերելու մեկ առաջարկ: Ներկայոմս մենք քննարկում
ենք այդ պայմանագրի պայմանները: Այս տարվա համար 5 ինքնաթիռը, գտնում եմ, լիովին
բավարար է: Մեր պարկն ի վիճակի կլինի լրիվ ծավալով սպասարկել ամառային չվացուցակը,
որն արդեն նկարագրեցի: Պայմանագրերը, որպես կանոն, կնքվում են 5-6 տարով,
կանխավճարով և ամենամսյա լիզինգի վճարներով: Դիտարկվում են նաև ինքնաթիռը որպես
սեփականություն ձեռք բերելու մի քանի հնարավորություններ, բայց դա, հաստատ, այս
տարի չի լինի, ավելի շուտ 2015 թվականին կպատվիրենք ամբողջովին նոր ինքնաթիռ:


 


Կարո՞ղ եք նշել արդեն իրականացված, ինչպես նաև այս
տարի նախատեսվող ներդրումների ծավալը:


 


Ընդհանուր առմամբ, մինչև օրս ընկերությունը
ներդրել էր 5.5 մլն.դոլար: Միջոցներն ուղղվել են ինքնաթիռների լիզինգին,
ենթակառուցվածքների ստեղծմանը, տոմսերի «օն-լայն» վաճառքի համակարգի ստեղծմանը,
ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպություններում ընկերության
անդամակցությանը: Ներդրումներն առաջին հերթին ուղղվում են ինքնաթիռների պարկին և
պահեստամասերին, սակայն զգալի միջոցներ են ուղղվում նաև անձնակազմի պատրաստմանը և
վերապատրաստմանը, ընդ որում, ոչ միայն թռիչքա-տեխնիկական: Գործնականում,
թռիչքա-տեխնիկական անձնակազմի 95%-ին ստիպված էինք վերապատրաստել կամ բարձրացնել
որակավորումը: Այս տարի նույնպես նախատեսվում են նույն ծավալի ներդրումներ`
ինքնաթիռների ձեռքբերման և ենթակառուցվածքների ստեղծման նպատակով:


 


Կցանկանայի նշել,
որ եթե չլիներ Արմավիայի սնանկացման պատմությունը, ապա ինքնաթիռները կարող էինք
ձեռք բերել ընդամենը 3-ամսյա կանխավճարով: Սնանկացումից հետո պայմանները խստացան և
ինքնաթիռներն սկսեցին տրամադրել բարձր գներով և բարձր կանխավճարով:


 


Ես ծանոթացա փոխադրումների հունվարյան
վիճակագրությանը, ինչն ինձ զարմացրեց: Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի տվյալների, Air Armenia-ն 2014 թվականի հունվարին, ունենալով ընդամենը երկու
ինքնաթիռ, փոխադրել է 16 հազար ուղևոր, այն ժամանակ, երբ ազգային ավիափոխադրող
«Արմավիան» 2013 թվականի հունվարին յոթ ինքնաթիռով փոխադրել էր ընդամենը մոտ 18
հազար ուղևոր: Մի՞թե դա հնարավոր է:


 


Արմավիայի հետ
համեմատելն այնքան էլ տեղին չէ, քանի որ 2013 թվականի սկզբին այդ ընկերությունն
արդեն ուներ ֆինանսական դժվարություններ, որոնց հետևանքով էլ առաջանում էին
կանոնավոր չվերթների հետ կապված պրոբլեմները, չվերթների հետաձգումներն ու հանումը:
Այդ կապակցությամբ շատ ուղևորներ հրաժարվում էին օգտվել Արմավիայի
ծառայություններից: Կա ուղևորների որոշակի թվաքանակ, որը գերադասում է թռչել
հայկական ավիաընկերության օդանավերով: Բայց այդ ընկերությունը պետք է իրեն դրսևորի
լավագույն կողմերով, ապահովելով չվերթների կանոնավորությունը, տոմսերի
մատչելիութունը, ինչպես նաև լավ սպասարկումը: Մենք ուղևորին տալիս ենք այն, ինչ նա
ուզում է, իսկ նա մեզ հայտնում է իր շնորհակալությունը:


 


Աճո՞ւմ են արդյոք Air Armenia-ի
ուղևորափոխադրումները և ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: Այսօր ձեր ընկերությունը
հանդիսանում է հայկական միակ օդային ուղևորափոխադրողը և ստիպված է աշխատել ազատ
շուկայի պայմաններում:    


 


Երբ
Air Armenia-ն սկսեց իրականացնել չվերթներ, ու երբ հայտարարեց այս կամ այն
ուղղությամբ տոմսերի վաճառքի մասին, ապա գներն այդ ուղղություններով սկսեցին էապես
նվազել: Գների նվազման հետևանքով շատ ուղևորներ, ովքեր առաջ ավտոբուսներով էին Ռուսաստանի
հարավային շրջաններ մեկնում, այժմ գերադասեցին թռչել ինքնաթիռով: Ռուսաստանից դեպի
Հայաստան ուղևորներ ներգրավելու նպատակով մենք հիմնականում աշխատում ենք ռուսական տուրիստական
գործակալությունների հետ, մասնավորապես, դեպի Ծաղկաձոր և Ջերմուկ, արդեն ունեցել
ենք տուրիստական խմբեր Ռուսաստանից: Ճիշտ է, սկզբում մենք կարծում էինք, թե
հիմնականում Հայաստան են թռչում Մոսկվայից, բայց պարզվեց, տուրիստական հոսքերի կեսն
ընկնում է հարավային շրջաններին:


 


Air Armenia-ն ունի ուղևորափոխադրումների
ծավալների մեծացման մի քանի խնդիր: Առաջինը դա Երևանով միջանցիկ փոխադրումների
իրականացումն է: Դրա համար անհրաժեշտ է սկզբնական շրջանում ստեղծել դեպի Ռուսաստան
իրականացվող թռիչքների ցանց: Հաջորդ քայլը դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք թռիքների
ցանցի ստեղծումն է: Իսկ այնուհետև պետք է սկսվի այդ չվերթները միմյանց կցելու
գործընթացը:


 


Քանի որ մեր
ուղևորահոսքը հիմնականում (85%) կազմված է հայալեզու բնակչությունից, ապա այլ
երկրներից դեպի Հայաստան տուրիստների ներգրավելու մեծ ներուժ գոյություն ունի:
Հանրապետության շատ տուրիստական գործակալություններ արդեն վաղուց աշխատում են
Եվրոպայից Երևան ուղևորներ ներգրավելու ուղղությամբ: Բայց, քանի որ հիմնականում
Հայաստան են թռչում Ռուսաստանից, ապա առաջին հերթին մենք աշխատում ենք այդ
ուղղությամբ, հույս ունենալով վերականգնել ավանդական կապերն ու ուղևորությունները:
Ռուս լեռնադահուկորդներն ավանդաբար ժամանում էին Հայաստան, իրենց հավաքներն
անցկացնում Ծաղկաձորում: Մարզիկներից բացի շատերն էլ ժամանում են, պարզապես,
դահուկներով սահելու: Մեր խնդիրն այդ ավանդույթների վերականգնում է: Արդեն մոտ 300
տուրիստների Air Armenia-ն բերել է Ծաղկաձեր: Դիտարկվում է նաև տուրիստական
նպատակներով Ջերմուկ առողջարանային համալիրը գործարկելու հնարավորությունը, ինչպես
նաև ուղևորություններ կազմակերպել դեպի Դիլիջան: 


 


Երկորդ փուլում
նախատեսվում է տուրիստներ ներգրավել Եվրոպայից, հիմնականում դեպի Ծաղկաձոր և
Դիլիջան, իսկ երրորդ փուլում՝համագործակցություն սկսել գործակալությունների հետ,
որոնք մասնագիտանում են պատմական տուրիզմի զարգացման ոլորտում: Ունենալով չվերթներ
իրականացնելու համար ուղևորների այդ նվազագույն թվաքանակը, ապա չվերթների
հաճախականությունն ավելացնելու դեպքում կարելի է «Զվարթնոց» օդանավակայանը վերածել
միջազգային հանգույցի: Եթե ուղևորների 50%-ը մեր հիմնական ուղևորներն են, ապա ևս
25% ուղևորներ կարելի է ապահովել տուրիզմի զարգացման հաշվին, ու նույքան էլ՝
միջանցիկ փոխադրումների հաշվին: Այսպիսին են ուղևորափոխադրումների ծավալների
ավելացման այս տարվա մեր պլանները...


 


Ի՞նչ նոր ակցիաներ և միջոցառումներ է պատրաստվում
ընկերությունն իրականացնել այս տարի:


 


Air Armenia ավիաընկերությունը
պարբերաբար զեղչեր է առաջարկում ավիատոմսերի համար: Այս տարի ամենագլխավորն այն է,
որ ամեն ոք իր ծննդյան օրն Air Armenia ավիաընկերության ցանկացած
ուղղությամբ և ամսաթվով տոմս ձեռք բերելիս կստանա 50% զեղչ: Այդ զեղչը կարող է
գործել անկախ այն բանից, թե երբ այդ չվերթը տեղի կունենա, այսինքն ծննդյան օրը
կարելի է տոմս ձեռ բերել կես գնով, իսկ թռչել` ցանկացած օր, ցանկացած ուղղությամբ:
Այս ակցիան գործում է այսօրվանից:


 


Բացի այդ,
փետրվարի վերջին ուղևորների շրջանում կխաղարկվեն ցանկացած ուղղությամբ ավիատոմսեր:
Այժմ ավիաընկերության առևտրային ծառայությունը մշակում է ազնիվ ընտրության սխեման:
Հնարավոր է, որ ինքնաթիռի մանկահասակ ուղևորներից մեկն էլ ինքնաթիռում հանի վիճակը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

UN Committee against Torture is alarmed by extra-judicial killings,  torture and ill-treatment of Armenians by Azerbaijanis during armed  conflictsUN Committee against Torture is alarmed by extra-judicial killings,  torture and ill-treatment of Armenians by Azerbaijanis during armed  conflicts
Russian border guards leave Nerkin HandRussian border guards leave Nerkin Hand
Armenia to host 33rd EBRD Business Forum with flagship sponsorship of ArdshinbankArmenia to host 33rd EBRD Business Forum with flagship sponsorship of Ardshinbank
By PM`s decision, Sisian Boghossian relieved of her post as Tourism  Committee HeadBy PM`s decision, Sisian Boghossian relieved of her post as Tourism  Committee Head
All detained members of opposition movement have been releasedAll detained members of opposition movement have been released
NDP welcomes fact that it is Bagrat Srbazan who leads movement to  restore Armenian people`s dignityNDP welcomes fact that it is Bagrat Srbazan who leads movement to  restore Armenian people`s dignity
If Pashinyan remains in power, then Armenia will become not Russian  province, but Azerbaijani protectorate, which is even worse - Ara  PapyanIf Pashinyan remains in power, then Armenia will become not Russian  province, but Azerbaijani protectorate, which is even worse - Ara  Papyan
Protests of disobedience in Yerevan are suspended until the eveningProtests of disobedience in Yerevan are suspended until the evening
Political scientist: Azerbaijan takes processes taking place in  Armenia very seriouslyPolitical scientist: Azerbaijan takes processes taking place in  Armenia very seriously
UJA strongly condemns all police brutality against journalists  carrying out their professional activitiesUJA strongly condemns all police brutality against journalists  carrying out their professional activities
Azerbaijan concerned about developments in Armenia - Naira ZohrabyanAzerbaijan concerned about developments in Armenia - Naira Zohrabyan
Alain-Richard Donwahi, UNCCD COP 15 President arrives in ArmeniaAlain-Richard Donwahi, UNCCD COP 15 President arrives in Armenia
Lemkin Institute: By parroting Turkish narrative of 1915-1923events,  Armenian premier risks absolving Turkiye of its responsibility for  the Armenian GenocideLemkin Institute: By parroting Turkish narrative of 1915-1923events,  Armenian premier risks absolving Turkiye of its responsibility for  the Armenian Genocide
Armenian Apostolic Church has historically been cementing material  for ethnos - Metropolitan of Russian Orthodox ChurchArmenian Apostolic Church has historically been cementing material  for ethnos - Metropolitan of Russian Orthodox Church
Diplomacy and dialogue are the only path to stability and peace -  OSCE Chair-in-OfficeDiplomacy and dialogue are the only path to stability and peace -  OSCE Chair-in-Office
Armenian FM evades question about legality of use of Almaty  declaration as basis for border delimitation Armenian FM evades question about legality of use of Almaty  declaration as basis for border delimitation 
OSCE Chair-in-Office evades question about help in Artsakh residents`  return to their homesOSCE Chair-in-Office evades question about help in Artsakh residents`  return to their homes
Yerevan and Baku prefer to resolve issues and disagreements between  them in bilateral format - OSCE Chair-in-OfficeYerevan and Baku prefer to resolve issues and disagreements between  them in bilateral format - OSCE Chair-in-Office
IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024
France welcomes talks between Armenian, Azerbaijani FMs held in  AlmatyFrance welcomes talks between Armenian, Azerbaijani FMs held in  Almaty
Azerbaijanis destroy Holy Ascension Church in BerdzorAzerbaijanis destroy Holy Ascension Church in Berdzor
Experts discuss problems of Armenia Experts discuss problems of Armenia 
134 protesters detained - report 134 protesters detained - report 
Order to use brute force by police issued by premier himself -  opposition MPOrder to use brute force by police issued by premier himself -  opposition MP
Opposition MP critical of police over Opposition MP critical of police over "efforts for bonuses"
Tavush for Motherland condemns violence against journalists Tavush for Motherland condemns violence against journalists 
OSCE Chair-in-Office arrives in Yerevan OSCE Chair-in-Office arrives in Yerevan 
Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues 
Use of brutal force premier`s personal order - lawyer Use of brutal force premier`s personal order - lawyer 
About 50 protesters detained About 50 protesters detained 
Actions of disobedience in Yerevan Actions of disobedience in Yerevan 
Bagrat Galstanyan Armenia public and spiritual figureBagrat Galstanyan Armenia public and spiritual figure
Bagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrowBagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrow
Another nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identityAnother nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identity
Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility 
Europe Day celebrations started in YerevanEurope Day celebrations started in Yerevan
Will Pashinyan be impeached?Will Pashinyan be impeached?
Armenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go furtherArmenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go further
IC arrests two protesters in Yerevan who were carrying folding knivesIC arrests two protesters in Yerevan who were carrying folding knives
Ruben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lotRuben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lot
Russian expert points out dilemma facing Armenian peopleRussian expert points out dilemma facing Armenian people
Bagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premierBagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premier
Police detain activist over violence against policeman Police detain activist over violence against policeman 
Clergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justiceClergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justice
Bagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FMBagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FM
Armenia makes it through to European Grand FinalArmenia makes it through to European Grand Final
Russian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic WarRussian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic War
Our struggle is for justice - clergyman Our struggle is for justice - clergyman
Parliamentary opposition ready to support impeachment procedure of  Armenia`s premierParliamentary opposition ready to support impeachment procedure of  Armenia`s premier
Tavush for Motherland movement to decide on its next steps soon -  leader Tavush for Motherland movement to decide on its next steps soon -  leader 
"Five Human Rights Defenders" Initiative ready to support students
Today`s rally to be more massive than yesterday`s Today`s rally to be more massive than yesterday`s 
Bagrat Srbazan gave Nikol Pashinyan one hour to resignBagrat Srbazan gave Nikol Pashinyan one hour to resign
Bagrat Srbazan to authorities: By time we get to Square you have time  to make decisionBagrat Srbazan to authorities: By time we get to Square you have time to make decision
Armenian Foreign Minister discuss regional issues with his Canadian  counterpartArmenian Foreign Minister discuss regional issues with his Canadian counterpart
Refrain from actions that would prompt police to use force, police  chief urgesRefrain from actions that would prompt police to use force, police chief urges
After power shift, all people who participated in so-called  delimitation to be brought to the court: Avetik ChalabyanAfter power shift, all people who participated in so-called delimitation to be brought to the court: Avetik Chalabyan
Varuzhan Geghamyan: Yesterday - Artsakh, today- borders of Tavush,  and tomorrow - Ararat and Syunik.  The choice is yoursVaruzhan Geghamyan: Yesterday - Artsakh, today- borders of Tavush, and tomorrow - Ararat and Syunik. The choice is yours
"Five Human Rights Defenders" initiative to provide legal assistance to citizens dismissed for participating in peaceful rally
Armenia remains CSTO member: Source in OrganizationArmenia remains CSTO member: Source in Organization