Նախօրեին մահացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի
հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21-ին Գյումրիում:
Հունվարի
12-ի լուսաբացին հանցագործը Գյումրիում գնդակահարել էր Ավետիսյանների ընտանիքի 6
անդամներին, ողջ էր մնացել միայն վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: Սակայն, չնայած
բժիշկների ջանքերին, երեխայի կյանքը չհաջողվեց փրկել: Հանցագործությունը կատարելու
համար մեղադրվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը: