«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի
ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիգեն Բարսեղյանը:
Ինչպես հայտնի դարձավ ԱրմԻնֆո գործակալության արժանահավատ աղբյուրներից,
բանկի ղեկավար կազմում կլնեն նաև այլ փոփոխություններ` սպասվում է փոխտնորենների
պաշտոնների նոր համալրում: Վերջնական կազմը, ամենայան հավանականությամբ, կհաստատվի
2015 թվականի հունվարին:
Վիգեն Անուշավանի Բարսեղյանը Հայաստանի բանկային համակարգում աշխատում է
1994 թվականից: Մինչ այդ աշխատել է Արդշինբանկում և Հայէկոնոմբանկում: 1998
թվականի օգոստոսից մինչև 2008-ի մարտն աշխատել է «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի
խումբ» ՓԲԸ Ակտիվա-պասիվային գործառնությունների բաժնի պետ, Բանկային
գործառնությունների և ռեսուրսների կառավարման դեպարտամենտի տնօրեն, Գլխավոր
տնօրենի տեղակալ - Բանկային գործառնությունների և ռեսուրսների կառավարման
դեպարտամենտի տնօրեն: 01.03.2008 - առ այսօր - «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ»
ՓԲԸ, Գլխավոր տնօրենի տեղակալ:
Նշենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն 2007 թվականի նոյեմբերին ձեռք բերեց
հայկական Առէկսիմբանկի բաժնետմսերի 80%-ը, իսկ 2008 թվականի սեպտեմբերից
հանդիսանում է բանկի միակ սեփականատերը: