ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ գլխավոր
տնօրեն
Վիկտոր
Ռեբեցն
աշնանային
զննման
արդյունքներն
է
ամփոփել
հոկտեմբերի
22-ին
կայացած
խորհրդակցության
ժամանակ:
ՙՀԿԵ-ի Հայաստանում 5 տարիների աշխատանքի ընթացքում ներդրումների ծավալը կազմել
է
100 մլրդ
դրամ,
որից
65 մլրդ
դրամ
ուղղվել
է
ենթակառուցվածքի
արդիականացմանը:
Այս
տարիների
ընթացքում
վերանորոգվել
է
300 կմ
գիծ,
տեղադրվել
412,5 հազ
կոճղ:
2013 թվականին
նախատեսված
է
կապիտալ
վերանորոգել
15 կմ
գիծ,
19 կմ
գծում
կկատարվի
ուժեղացված
միջինացված
վերանորոգում,
իսկ
31 կմ՝
ուժեղացված
բարձված
վերանորոգում՚,
- ասել
է
Ընկերության
ղեկավարը:
Վիկտոր Ռեբեցի խոսքերով, այս տարվա ընթացքում դիտվում է գծի վիճակի բարելավում, իջնում է գծի բալային գնահատականը: Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր
տնօրենը,
2013 թվականի
ընթացքում
ապահովվել
է
գծի
100 բալից
ցածր
գնահատական
առաջադրանքը:
Ինչպես հիշեցրել է ՀԿԵ ղեկավարը, 2013 թվականի սեպտեմբերին գնահատականը կազմել է 94 բալ, մինչդեռ անցած տարվա սեպտեմբերին այն կազմում էր 150 բալ: ՙՄենք լուծել ենք այս խնդիրը և նորոգել ենք այս տարվա սկզբին դեռ առկա բացասական գնահատական ունեցող տասնյակ կիլոմետրը: Հունիսին բացասական գնահատական ուներ միայն 1 կմ, օգոստոսին նման կիլոմետրեր չկար, իսկ սեպտեմբերին նեգատիվ գնահատական ստացել է 5 կմ գիծ՚, - հայտարարել է Վիկտոր Ռեբեցը:
Սակայն գլխավոր տնօրենը նշել է, որ՝ չնայած նման հաջողություններին, աշնանային զննման ընթացքում արձանագրվել էին մի շարք թերություններ: Վիկտոր Ռեբեցի խոսքերով, այս թերությունների պատճառ է հանդիսացել
ոչ
թե
կադրերի
կամ
նյութերի
պակաս,
այլ
ղեկավարների
ոչ
արդյունավետ
աշխատանքը:
ՙՍակայն հարկ է նշել նաև որոշ դրական միտումներ: Էապես բարելավել է Գյումրի և Մասիս կայարանների տեխնիկական վիճակը, հաջողություններ արձանագրվեցին էլեկտրիֆիկացման
և
էներգամատակարարման
համակարգի
աշխատանքում՚,
- նշել
է Վ.Ռեբեցը:
ՀԿԵ գլխավոր տնօրենը ընդգծել է, որ երկաթուղու համար նման դժվար աշնանային և ձմեռային ժամանակահատվածում ղեկավարներն ամեն շաբաթ
պետք
է
անձամբ
զննեն
գծի
վիճակը՝
բոլոր
ջանքերը
գործադրելով
ենթակառուցվածքի
առողջացման
ծրագրի
կատարման
և
արված
նկատողությունների
վերացման
համար:
ՙՄեզ մեծ և լարված աշխատանք է սպասում՚, - նկատել է Ընկերության ղեկավարը:
Հիշեցնենք, որ աշնանային
զննումն
անցնում
է
երկաթուղում
ամեն
տարի:
Անցկացվող
միջոցառումների
համակարգն
ուղղված
է
երկաթուղու
կայուն
աշխատանքի
ապահովվմանն
աշնանն
ու
ձմռանը:
Հատուկ
ուշադրության
կենտրոնում
են,
մասնավորապես,
ձնամաքրման
սարքերի
պատրաստման,
վերանորոգման
և
մասնագետների
նախապատրաստման
հարցերը:
ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի
100% դուստր
ընկերություն
և
իրականացնում
է
«Հայկական
երկաթուղիներե
ՓԲԸ-ի կոնցեսիոն
կառավարումը:
Համաձայն
2008 թ.
փետրվարի
13-ին
Երևանում
կնքված
պայմանագրի՝
կոնցեսիոն
կառավարման
ժամկետը
կազմում
է
30 տարի,
կողմերի
փոխադարձ
համաձայնությամբ
ևս
10 տարի
երկարացման
իրավունքով: