Հայկական զինուժի վերջին գործողություններից և խոցված ուղղաթիռի անդամների դուրս բերումից հետո իրադրությունը շփման գծում վերահսկելի է: Այդ
մասին հայտարարել է ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
«Կրակահերթեր միշտ կան, սակայն վիճակը գտնվում է վերահսկողության տակ», -
նշել է Հակոբյանը: Նրա խոսքով՝ անձնակազմի զոհերի աճյուններն արդեն փոխանցվել են հարազատներին, հուղարկավորության կարգի մանրամասները այժմ ճշտվում են:
ԼՂ պաշտպանության նախարարը «Ազատության» հետ զրույցում խուսափել է հստակեցնել՝ արդյոք դուրս բերված «անհրաժեշտ մասերի թվում է նաև ուղղաթիռի սև արկղը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել էր ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որրում եղել են Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ սպաներ Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 22-ին ԼՂՀ զինված ուժերի հատուկ
գործողության արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմի
անդամներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու
զինծառայող: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: