Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ լիովին կարելի է կիրառել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Վասիլևի հայտնի թեզիսը. ՙԵթե դու 10 անգամ բղավում ես, որ թալանում են, նշանակում է` հարկավոր է զբաղվել, առաջին հերթին, քեզանով՚: Հունիսի 18-ին Ազգային ժողովում այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջին 9 ամիսներին ՎՊ ղեկավարն ավարտել է առանձնատան շինարարությունը, որը գնահատվում է մի քանի միլիոն դոլար: ՙՄինչդեռ 9 ամիս առաջ Իշխան Զաքարյանն Ազգային ժողովին զեկուցում էր այլ մարդկանց չարաշահումների մասին, նա նույնն է անում է նաև այս օրերին: Հենց Զաքարյանի կենսագրությունը վկայում է այն մասին, որ նա ոչ մի կերպ չէր կարող մի քանի միլիոն դոլար ֆինանսական միջոցներ ունենալ, ինչը ստիպում է խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին՚ - նշել է պատգամավորը:
Նույն բանով են զբաղված նաև մյուս պաշտոնատար անձինք: Օրինակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով պետական կառույցներում իր աշխատանքի 20 տարիներին վերածվել է խոշորագույն օլիգարխներից մեկի, և անվերջ փնտրում ու չի կարողանում գտնել գողերին, որոնք առանց խղճի խայթի թալանում են սեփական պետությունը: ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ում անունը բնապահպանության նախարար եղած ժամանակ հիշատակվում է խոշոր կոռուպցիոն սկանդալներում, պահանջում է հայտնաբերել և պատժել բոլոր կոռուպցիայով զբաղվողներին: Փաշինյանը խայտառակություն է համարել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը օֆշորային սկանդալին: Մինչդեռ հենց վարչապետն առիթը բաց չի թողնում խոսելու կոռուպցիայի դեմ պայքարի և պետական միջոցների արդյունավետ օգտագործման մասին: ՙԵվ դա այն դժամանակ, երբ հենց Տիգրան Սարգսյանն է վատնել երկրի ոսկու պաշարը՚, - նշել է Փաշինյանը, ավելացնելով, որ պետական պաշտոնյաները կոռումպացված են և պայքարում են կոռուպցիայի դեմ, նրանք ապօրինի են և, միևնույն ժամանակ, պայքարում են անօրինության դեմ, նրանք գնդակահարել են 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ակցիայի մասնակիցներին և, միևնույն ժամանակ, այդ հանցագործությունը բացահայտելու շահագրգռվածությոջւն են հայտնում, նրանք ավելացնում են չքավորությունը և պայքարում աղաքատության նվազեցման համար, նպաստում են արտագաղթին, սակայն` պայքարում այդ երևույթի նվազման համար: