ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի է ունենում բուհերում ուսման վարձավճարի թանկացման վերաբերյալ որոշման դեմ բողոքող ուսանողների ակցիան:
Ակտիվիստները, մասնավորապես, նամակ են պատրաստել վարչապետ Տիգրան Սարգսյանի համար և պահանջում են հանձնել այն կառավարության ղեկավարին: Ուսանողներն անհիմն են համարում բուհերում վարձավճարի թանկացումը և պահանջում են չեղյալ հայտարարել այդ որոշումը: Նրանք նաև պնդում են, որ այդ որոշումն անօրինական է, քանի որ շատ ուսանողներ ուսման վարձի թանկացման մասին իմացել են արդեն բուհ ընդունվելուց հետո:
Ակտիվիստներն սպառնում են սեպտեմբերին բոյկոտել բուհերում դասերը, եթե այդ որոշումը չեղյալ չհայտարարվի: