Arminfo.info



 Հինգշաբթի, 17 Ապրիլի 2014

Ստեփանյան Դավիթ

Վահե Հակոբյան: Ցանկացած ներդրում, նախևառաջ, պետք է ստեղծի աշխատատեղեր

Վահե Հակոբյան: Ցանկացած ներդրում, նախևառաջ, պետք է ստեղծի աշխատատեղեր

 


Նշեք այն
գլխավոր պևոբլեմը, որը Դուք լուիծում եք Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու
օրվանից:


 


Գլխավոր պրոբլեմը
գործազրկությունն է, որն արդեն հասնում է 14,9%: Հենց դրա համար էլ մեր թիմի
ջանքերն առաջին օրից կենտրոնացված են մարզում սոցիալական լարվածությունը
նվազեցնելու վրա: Նման նպատակներ հետապնդելով, ասեմ, որ այդ քաղաքականությունն
ընդհանուր առմամբ տեղավորվում է Հայաստանի կառավարության ռազմավարությունում: Այդ
առումով առաջին օրից ձեռնամուխ եղանք մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական
զարգացման հայեցակարգի մշակմանը: Աշխատանքներն ընթացան օտարերկրյա մասնագետների
միջոցով, նրանց փորձը վերցնելու և կիրառելու նպատակով, հաշվի առնելով Սյոււնիքի
ներուժը և առավելությունները: Մեր առաջարկությանն առաջինն արձագանքեց ԵԱՀԿ Երևանի
գրասենյակը, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված 16 օտարերկրյա
դեսպանությունները, որոնք Սյունիքում, ինչպես նաև Հայաստանում ներդրումային
ծրագրեր են իրականացնում: Այդ աշխատանքների շրջանակներում մենք անցկացրեցինք
բավականին հաջող համաժողով, ինչի արդյունքում բացահայտվեցին մարզի տնտեսության այն
ոլորտները, որոնց զարգացման նկատմամբ կսկսեցին լինել ավելի ուշադիր: Հայեցակարգը
դեռ ամբողջովին պատրաստ չէ և գտնվում է միջազգային խորհրդատուների հետ քնարկման և
վերջնական տեսքին բերելու փուլում: Համոզված եմ, որ շատ շուտով այդ փաստաթուղթը
պատրաստ կլինի, և մենք դրա օգնությամբ ձեռնամուխ կլինենք մեր մարզի տնտեսության առաջնահերթ
ոլորտների զարգացմանը: Իրականացնելով հայեցակարգում ամրագրված ծրագրերը, հուսով
ենք, նվազագույն չափով նվազեցնել գործազրկության ցուցանիշը և սոցիալական
լարվածությունը, միաժամանակ զարգացնելով մարզի տնտեսության առաջնահերթ
ուղղությունները:


 


Զարգացման առաջնահերթությունների մասին էլ
խնդրում եմ պատմել ավելի հանգամանորեն…


 


Բնական է, որ
խոսքը գնում է հանքահումքային արդյունաբերության մասին, որն ավանդաբար կարևորագույն
դեր է խաղում ոչ միայն Սյունիքի, այլ նաև ողջ Հայաստանի զարգացման համար: Նշեմ, որ
այսօր այդ ոլորտը գտնվում է որակապես նոր մակարդակում: Եթե ոլորտը համեմատենք ԽՍՀՄ
վերջին ժամանակահատվածի հետ, ինչպես ծավալներով, այնպես էլ որակի բարձրացման,
արտադրական մշակույթի, սոցիալական պատասխանատվության և բնապահպանական առումներով,
ապա կտեսնենք հսկայական տարբերություն: Այդ նույն Քաջարանի պղնձա-մոլիբդենային
կոմբինատը, որը ողջ հզորությամբ էր գործում 90-ականների սկզբին, տարեկան
արդյունահանում էր մոտ 8,6 մլն.տոննա հանքանյութ: Այսօր այդ նույն ձեռնարկությունը
տարեկան տալիս է 18 մլն.տոննա հանքանյութ: Նման արդյունքների մենք կարողացանք
հասնել ժամանակակից համաշխարհային ֆլոտացիոն կամ այլ տեխնոլոգիաների կիրառման
միջոցով: Բնական է, այդ ուղղությամբ շատ լուրջ ներդրումներ արվեցին Քաջարանի,
Ագարակի և Ղափանի լեռնա-հարստատուցիչ ֆաբրիկաներում: Դրա համար էլ այսօր այդ երեք
ձեռնարկությունները մշտապես զարգանում են, ստեղծելով նորանոր աշխատետեղեր: Եթե
նախկինում նույն Քաջարանում աշխատում էր 2200 մարդ` ցածր աշխատավարձով, ապա այսօր
այդ նույն ձեռնարկությունում աշխատում է 3500 մարդ` 400 հազ.դրամ միջին
աշխատավարձով, ընդ որում, չհաշված արբանյակ ձեռնարկությունները և մուլտիպլիկացրոն այն
արդյունքը, որը մարզին տալիս է ձեռնարկությունը: Բնական է, որ մարզում ընթանում են
նաև նոր հանքավայրեր փնտրելու ուղղությամբ հետախուզական աշխատանքներ:


 


Հաջողվո՞ւմ է արդյոք համատեղել
լեռնահումքային արդյունաբերության զարգացումը, որն ուղեկցվում է այդքան անհրաժեշտ
աշխատատեղերի ստեղծումով, բնապահպանական նորմերի պահպանման հետ:


 


Առաջին հերթին
նշեմ, որ լեռնահումքային արդյունաբերությունն ընդհանուր հաշվով դեպի մթնոլորտ
վնասակար արտանետումներ, մեծ հաշվով, չի էլ պարունակում: Դրանք առաջանում են
արտադրական թափոնների տեսքով, որոնք հավաքվում են պոչամբարներում: Դա ավանդական
մեթոդ է, որը կիրառվում է ողջ աշխարհում: Իհարկե, ռեկուլտիվացիոն գործընթացը պետք
է ավելի գրագետ ձևով իրականացվի, ինչն էլ արվում է պարտադիր կարգով: Օրինակ, եթե
նախկինում հանքանյութը պոչամբար էր հասնում մեկ փողովակաշարով, ապա այսօր
օգտագործում ենք երկուսը: Եվ եթե հանկարծ, Աստված չանի, հիմնական խողովակաշարը
դուրս գա շարքից, կգործի փոխարինող խողովակաշարը, ինչը թույլ կտա խուսափել շրջակա
միջավայրն ախտոտելուց: Այլ խոսքով, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված
ծրագրերը մշտապես իրականացվում են, և մենք, քաջ գիտակցելով մեր պատասխանատվության
աստիճանը, փորձում ենք հնարավորին չափով նվազեցնել բնապահպանական վնասները: Կարող
եմ հավաստել, որ մեր բոլոր լեռնահումքային ձեռնարկությունները, նույնիսկ վարկային
ֆինանսական գործիքների միջոցով, առաջին հերթին ուշադիր են բնապահպանական
պրոբլեմների լուծման և սոցիալական պատասխանատվության հարցերում: Այդ առումով մարզն
արդեն որոշակի ճանապարհ է անցել, ինչը թույլ է տվել արտադրությունը բարձրացնել
որակապես ավելի բարձր մակարդակի: Բնական է, պրոբլեմներ կան, սակայն, այն ինչ
ստեղծվում է մարզում, ունի ավելի մեծ նշանակություն, քան այն, ինչը հասարակությանը
փորձոմ են ներկայացնել: Կարծում եմ, որ բնապահպանության թեմայով շահարկումները
հաճախ լինոմ են ավելորդ: Ընդունում եմ, որ ես փորձում եմ հասկանալ նրանց
մոտիվացիան և աղբյուրները, բայց դա շատ դժվար է` անգամ լաբորատոր մակարդակով:
Մարդիկ փորձում են լուրջ պրոբլեմների վերաբերյալ լուրջ քննարկումները վերածել
շոուի, ստեղծելով անառողջ մթնոլորտ, թափելով վիրավորանքներ և չցանկանալով տեսնել
իրականությունը, միաժամանակ խոչընդոտելով առողջ երկխոսությանը: Հետևաբար, ինձ թվում
է, որ եթե նրանք անգամ փնտրում են ճշմարտություն, ապա դա, հաստատ, անում են ոչ այն
ուղիներով, որոնցող պետք էր փնտրել:


 


Խոսենք մարզի լետնահումքային
արդյունաբերության զարգացման  հեռանկարների
մասին…


 


Դրանք բավականին
լավատեսական են: Մարզի երեք հիմնական հանքարդյունաբերական ձեռնարկությունները լավ հնարավորություններ ունեն արտադրության ծավալների ավելացման առումով, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել: Եթե դրան ավելացնենք Սյունիքի փոքր և միջին բիզնեսի 80 ձեռնարկությունները, որոնք անմիջականորեն կապված են հանքարդյունաբերական կոմբինատների գործունեության ռիթմի հետ, ապա ոլորտի մուլտիպլիկացիոն նշանակությունը նոր աշխատատեղերի ձևավորման գործընթացում լրացուցիչ գործոն է դառնում: Իհարկե, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր սրբագրումներն է կատարել նաև մարզի զարգացման գործում, որի համախառն արդյունքի 85 տոկոսը բաժին է ընկնում հանքարդյունաբերության ճյուղին: Հենց ճգնաժամի տարիներին վերջնականապես պարզ դարձավ, որ մարզը տնտեսության լիակատար դիվերսիֆիկացման կարիք ունի: Իսկ ուսումնասիրելով համաշխարհային շուկաներում հանքարդյունաբերական արտադրանքի գնագոյացման ցիկլայնությունը վերջին 50 տարիներին` մարզում հանգեցին համապատասխան անխուսափելի հետևությունների, որոնցից գլխավորը Սյունիքի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունն է: Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, այն ճյուղերին, որոնցում մարզը որոշակի առավելություններ կունենա` Էներգետիկա, գյուղատնետսություն և զբոսաշրջություն:


 


Ի դեպ,
տուրիզմի մասին: Ռուբեն Վարդանյանի հետ արդեն եղած համագործակցությունը
շարունակելու ինչպիսի՞ նոր պլաներ ունի մարզը, մասնավորապես, կապված Տաթևի նախագծի
շարունակման հետ:


 


Մեր
հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, ինչի մասին է
վկայում միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը, որն զբաղվում է Տաթևի ողջ
համալիրի զարգացման ծրագրով: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի նախագծում ներառվեն
նաև այդ կիրճում գտնվող գյուղերը, ինչպես նաև այդ շրջանի գյուղացիները: Դա մեծ
ռեսուրս է, որը պետք է գտնի իր կիրառումը: Իհարկե, մենք ընդունում ենք մեր
գործընկերների բոլոր առաջարկները և կարծիքները, քանի որ նրանք են զբաղվում տվյալ
նախագծի անմիջական իրականացումով: Ցանկանում եմ նշել, որ Ռուբեն և Վերոնիկա
Վարդանյանների հիմնադրամը մարզում իրականացնում է նաև սոցիալական ուղղվածության
ծրագրեր: Մասնավորապես, նրանց ֆինանսավորմամբ Հալիձորում արդեն կապիտալ
վերանորոգվել է դպրոցը: Իսկ «Տաթևի Թևեր»-ն այլևս չի սահմանափակվի միայն ճոպանուղիով:
Նախատեսվում և վերականգնվում է Տաթևի համալսարանը, եկեղեցիները, վանքերը:
Ներկաումս կանգնած ենք ընտրության առջև`գերժամանակակից հյուրանոցներ ստեղծելու
միասնական գոտի ստեղծելու և կիրճի գյուղերում այսպես կոչված «գեստհաուզներ» ստեղծելու
միջև: Այսինքն, անելիքներ դեռ շատ կան, բայց համոզված եմ, որ այդ հաջող ծրագիրն
անպայման կավարտվի և կնպաստի Սյունիքի զարգացմանը: Եթե նախկինում ամեն տարի մեր
մարզ էր այցելում մոտ 10 հազար տուրիստ, ապա ճոպանուղու գործարկոմից հետո
այցելուների թիվը հասել է 80 հազարի: Եթե դրան էլ ավելացնենք մուլտիպլիկացրոն
արդյունքոը, ինպես նաև հյուրանոցային բիզնեսի և մնացած բոլոր ենթակառուցվածքների
ուղեկցվող զարգացումը, ապա, կարծում եմ, դժվար կլինի գերագնահատել այդ նախագծի
նշանակությունը մեր մարզի և մեր երկրի համար: Հետևաբար, մտադիր ենք մեր բոլոր
հնարավորություններով աջակցել այդ ծրագրի հետագա զարգացմանը:


 


Որքա՞ն է արդեն և ներդրվել և որքա՞ն է
պատրաստվում ներդրվել այդ նախագծին:


 


Կարծում եմ, որ
այդ հարցին ավելի հստակ կարող է պատասխանել Ռուբեն Վարդանյանը: Այնուամենայնիվ,
մեր տվյալներով 2013 թվականին Տաթևի վանքի շրջապատի բարեկարգմանն է ուղղվել ավելի
քան 16 մլն.դրամ: Իսկ 2014 թվականի պլաներն ավելի հավակնոտ են: Ճոպանուսու և
Հալիձոր գյուղի զարգացմանը կներդրվի մոտ 584 մլն.դրամ, Տաթևի վանքի վերակառուցմանը
և վանքային կյանքի վերականգնմանը`206,5 մլն.դրամ, ճոպանուղու շրջական գյուղական
ճանապարհների զարգացմանը` մոտ 212 մլն.դրամ: Այսպիսով, 2014 թվականին նախագծի
իրականացմանը ընդհանուր հաշվով կներդրվի ավելի քան մեկ մլրեդ.դրամ:


 


Իսկ ինչպե՞ս են գործերը մարզում սոկու
արդյունահանման առումով:


 


Իրոք, նախկինում
Լիճքում գործում էր ոսկի արդյունահանող ձեռնարկություն, որն այսօր, ցավոք, կանգնած
է: Սակայն, Վայոց
ձորի մարզի հետ սահմանում, Ամուլսարի մոտ նախապատրաստվում է նոր, բավականին լայնածավալ ծրագրի իրագործում, որը ներկայացրել է «Գեոթիմ» ընկերությունը: Նախագիծը ենթադրում է տարեկան 10 մլն տոննա ոսկեբեր հանքաքարի վերամշակում: Դրա համար կպահանջվեն լուրջ ներրդումներ, որոնք կգերազանցեն առնվազն 100 մլն դոլարը: Բնական է, որ մեր համայնքները դրան կաջակցեն`որոշակի տարածքներ տրամադրելով այդ խոստումնալից նախագծի իրագործման համար:


 


Գյուղատնտեսությունը նույնպե՞ս հանդիսանում
է մարզի զարգացման Ձեր պլանների առաջնահերթ ուղղությունը:


 


Իհարկե: Սկսենք
մեր ունեցած բավականին լավ նախադրյալներից և հաջողություններից, սննդի վերամշակման
ոլորտում և գյուղատնտեսությունում: Հաշվի առնելով հարևան Իրանում մսի պահանջարկը,
երկարատև բանակցությունների արդյունքում Սյունիքում կառուցվեց գերմանական
տեխնոլոգիաներով ժամանակակից մորթարան, որն արդեն գործում է: Խորհրդային տարիներին
մարզն ուներ ավելի քան 700 հազար գլուխ ոչխար: Այժմ, ցավոք, այդ ցուցանիշը հասել է
105 հազարի: Սա մարտահրավեր է, որը մենք պետք է ընդունենք, հաշվի առնելով մարզի
լայնատարած արոտավայրերը ոչխարաբուծության համար, հատկապես Սիսիանի և Գորիսի
մոտակայքում: Համոզված եմ, որ այդ հնարավորությունները կարելի է ,և անհրաժեշտ է,
օգտագործել: Կապանի մոտ կառուցվում է գերմանական ամենաժամանակից տեխնոլոգիաներով
խոզաբուծական ֆերմա, որը թույլ կտա ստանալ բոլորովին այլ որակի արտադրանք, որտեղ
կբուծվեն բարձր արտադրողականություն ունեցող «Լացենտա» և «Դյուրեկ» տեսակի խոզեր:
Այն կմեկնարկի առնվազն 3 ամսից: Ֆերմայոմ ներդրվել է 3,2 մլն.դոլար, խոզերի
գլխաքանակը կազմում է 4 հազար, նախատեսվում է տարեկան տալ 300 հազար տոննա
արտադրանք: Պետությունը նույնպես ներդրումներ է կատարում գյուղատնտեսության
ոլորտում, դինամիկան ակնհայտ է: Եթե նախկինում մշակվող հողերը շատ քիչ էին
օգտագործվում, ապա այսօր մարզի 44 հազար հա հողերից արդեն մշակվում է 35 հազար
հա-ն, ինչը վատ արդյունք չէ:


 


Նշեք մարզի զարգացման պլանները թվերով…


 


2013 թվականին Սյունիքում ներդրվել է ավելի քան 38 մլրդ դրամ, ընդ որում գումարի մեծ մասը` ավելի քան 23 մլրդ դրամ, բաժին է ընկել հանքարդյունաբերությանը: Այսօր որոշակի քայլեր են ձեռնարկվում այդ ոլորտի տեսակարար կշիռը նվազեցնելու, կոմբինատներում ներդրումները փոքր և միջին բիզնեում, գյուղատնտեսությունում, զբոսաշրջության և այլ ոլորտներում ներդրումների հետ հաշվեկշռելու նպատակով: Այդ լույսի ներքո 2014 թվականին մարզում նախատեսված շուրջ 33 մլրդ ներդրումներից հանքարդյունաբերությանը բաժին է ընկել ընդամենը 10 մլրդ դրամից փոքր-ինչ ավելի: Մնացած ներդրումները կուղղորդվեն կրթության, առողջապահության, սոցապահովման, քաղաքաշինության, ճանապարհաշինության, գազիֆիկացման, գյուղատնետսության, բնապահպանության, զբոսաշրջության, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Շատ կարևոր է, որպեսզի մարզում ստեղծվող փոքր և միջին բիզնեսի հեռանկարային, ճկուն ձեռնարկություններից յուրաքանչյուրը թույլ կտա ստեղծել 50-100 աշխատատեղ: Դա մեր գերակայությունն է մարզում ներդրումային քաղաքականության իրականացմնա գործում, քանզի ես խորապես համոզված եմ, որ ցանկացած ներդրում, նախևառաջ, պետք է ստեղծի աշխատատեղեր: Հակառակ դեպքում բոլոր այդ միլիարդները, պարզապես, իմաստազրկվում են:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues 
Use of brutal force premier`s personal order - lawyer Use of brutal force premier`s personal order - lawyer 
About 50 protesters detained About 50 protesters detained 
Actions of disobedience in Yerevan Actions of disobedience in Yerevan 
Bagrat Galstanyan Armenia public and spiritual figureBagrat Galstanyan Armenia public and spiritual figure
Bagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrowBagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrow
Another nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identityAnother nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identity
Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility 
Europe Day celebrations started in YerevanEurope Day celebrations started in Yerevan
Will Pashinyan be impeached?Will Pashinyan be impeached?
Armenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go furtherArmenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go further
IC arrests two protesters in Yerevan who were carrying folding knivesIC arrests two protesters in Yerevan who were carrying folding knives
Ruben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lotRuben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lot
Russian expert points out dilemma facing Armenian peopleRussian expert points out dilemma facing Armenian people
Bagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premierBagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premier
Police detain activist over violence against policeman Police detain activist over violence against policeman 
Clergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justiceClergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justice
Bagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FMBagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FM
Armenia makes it through to European Grand FinalArmenia makes it through to European Grand Final
Russian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic WarRussian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic War
Our struggle is for justice - clergyman Our struggle is for justice - clergyman
Parliamentary opposition ready to support impeachment procedure of  Armenia`s premierParliamentary opposition ready to support impeachment procedure of  Armenia`s premier
Tavush for Motherland movement to decide on its next steps soon -  leader Tavush for Motherland movement to decide on its next steps soon -  leader 
"Five Human Rights Defenders" Initiative ready to support students
Today`s rally to be more massive than yesterday`s Today`s rally to be more massive than yesterday`s 
Bagrat Srbazan gave Nikol Pashinyan one hour to resignBagrat Srbazan gave Nikol Pashinyan one hour to resign
Bagrat Srbazan to authorities: By time we get to Square you have time  to make decisionBagrat Srbazan to authorities: By time we get to Square you have time to make decision
Armenian Foreign Minister discuss regional issues with his Canadian  counterpartArmenian Foreign Minister discuss regional issues with his Canadian counterpart
Refrain from actions that would prompt police to use force, police  chief urgesRefrain from actions that would prompt police to use force, police chief urges
After power shift, all people who participated in so-called  delimitation to be brought to the court: Avetik ChalabyanAfter power shift, all people who participated in so-called delimitation to be brought to the court: Avetik Chalabyan
Varuzhan Geghamyan: Yesterday - Artsakh, today- borders of Tavush,  and tomorrow - Ararat and Syunik.  The choice is yoursVaruzhan Geghamyan: Yesterday - Artsakh, today- borders of Tavush, and tomorrow - Ararat and Syunik. The choice is yours
"Five Human Rights Defenders" initiative to provide legal assistance to citizens dismissed for participating in peaceful rally
Armenia remains CSTO member: Source in OrganizationArmenia remains CSTO member: Source in Organization
Putin, Pashinyan agree on withdrawal of Russian troops from Armenia`s  several regionsPutin, Pashinyan agree on withdrawal of Russian troops from Armenia`s several regions
Armenian citizens gather in various parts of Yerevan to march to  Republic SquareArmenian citizens gather in various parts of Yerevan to march to Republic Square
Peskov urges not to exaggerate existing difficulties in  Russian-Armenian relations Peskov urges not to exaggerate existing difficulties in Russian-Armenian relations
Power change in Armenia realistic if opposition acts right - Levon ZurabyanPower change in Armenia realistic if opposition acts right - Levon Zurabyan
Catholicos of All Armenians addresses message on Victory and Peace DayCatholicos of All Armenians addresses message on Victory and Peace Day
Procession of Immortal Regiment starts in YerevanProcession of Immortal Regiment starts in Yerevan
Decision to stop Russian border guards` activities in Zvartnots confirmed at top level - ruling forceDecision to stop Russian border guards` activities in Zvartnots confirmed at top level - ruling force
Tavush for the Motherland movement heads for YerevanTavush for the Motherland movement heads for Yerevan
Artsakh leadership visits Yerablur pantheonArtsakh leadership visits Yerablur pantheon
Armenia`s law-enforcement and security authorities issue warning to Tavush for Motherland movement Armenia`s law-enforcement and security authorities issue warning to Tavush for Motherland movement 
79th anniversary of victory in Great Patriotic War celebrated in Armenia79th anniversary of victory in Great Patriotic War celebrated in Armenia
Armenian premier, Russian president hold talks in MoscowArmenian premier, Russian president hold talks in Moscow
“By Your Side”: IDBank`s new support program for displaced Artsakh citizens“By Your Side”: IDBank`s new support program for displaced Artsakh citizens
Some media outlets refuse to give coverage of Armenian premier`s  press conference Some media outlets refuse to give coverage of Armenian premier`s  press conference 
No Azerbaijani military personnel in Kirants No Azerbaijani military personnel in Kirants 
U.S. Department of State withdraws comment on Armenian and  Azerbaijani FMs` upcoming meeting in AlmatyU.S. Department of State withdraws comment on Armenian and  Azerbaijani FMs` upcoming meeting in Almaty
Is there penalty for spitting in face? Prosecutor General explainsIs there penalty for spitting in face? Prosecutor General explains
Yerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countriesYerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countries
Tavush movement returns our national dignity, Vazgen ManukyanTavush movement returns our national dignity, Vazgen Manukyan
ANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crimeANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crime
Opinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treatyOpinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treaty
Nikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow eitherNikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow either
Pashinyan`s office responds to Bagrat SrbazanPashinyan`s office responds to Bagrat Srbazan
Szijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relationsSzijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relations
Armenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in AlmatyArmenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in Almaty
ANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessionsANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessions
Ruling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionistRuling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionist