Օգոստոսի 6-ին Orange-ը ներկայացրել
է «My
Orange» բջջային հավելվածի նոր՝ թարմացված տարբերակը, որն ունի մի շարք նոր
հնարավորություններ` օգտատերերի առավել հարմարավետության համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, այսուհետ, «My Orange» բջջային հավելվածի
բոլոր օգտատերերին հասանելի են հայկական տասը ռադիոալիքներ, որոնք, խմբավորված լինելով
մեկ էջում, ապահովում են մեկ ալիքից մյուսին սահուն և հեշտ անցման հնարավորություն:
«My Orange» բջջային հավելվածի
օգտատերերին համար ստեղծվել է նաև մի հատուկ էջ, որտեղ բաժանորդները կգտնեն օգտակար
բջջային հավելվածներ, այդ թվում՝ հատուկ պայմաններով առաջարկվող հավելվածներ, ինչպես
օրինակ, PicsArt-ը:
Ավելին, «My Orange» բջջային
հավելվածի միջոցով Օրանժ Արմենիայի բաժանորդները նաև կարող են հենց հավելվածում ակտիվացնել
միջազգային րոպեների փաթեթներ, ինչպես նաև «Plus» փաթեթները՝ միջազգային և տեղական
այլ ցանցեր ավելի մատչելի սակագներով զանգեր կատարելու համար:
«My Orange» բջջային հավելվածի
այս նոր տարբերակը բաժանորդներին նաև հնարավորություն կտա մասնակցել Orange Հիմնադրամի
կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ: Կոճակի
ընդամենը մեկ սեղմումով «My Orange» բջջային հավելվածի օգտատերերը «Պահենք երեխաներին
ընտանիքում» բարեգործական ծրագրի շրջանակներում կարող են նվիրաբերել 100 կամ 500 դրամ
՝ այսպիսով օգնելով սոցիլապես անապահով ընտանիքներին իրենց երեխաներին պահել և մեծացնել
ընտանիքում:
««My Orange» բջջային հավելվածն
արագորեն կատարելագործվում է և արդեն իսկ իր ուրույն տեղն ունի բջջային հավելվածների
հայ օգտատերերի նախընտրելի հավելվածների շարքում: Orange-ի այն բաժանորդները, ովքեր
ներբեռնել են այս հավելվածը, առանց դժվարության կարող են օգտվել մեր ժամանցային ծառայություններից,
ինչպես նաև ընդամենը մեկ հպումով կառավարել իրենց հաշիվը կամ մասնակցել մեր բարեգործական
ծրագրերին: Մենք առաջինն էինք, որ ներկայացրեցինք նմանօրինակ բջջային հավելված և կշարունակենք
կատարելագործել այն՝ դարձնելով այն առավել արժեքավոր և օգտագործման համար հարմար՝ այսպիսով
արդարացնելով մեր բաժանորդների սպասելիքները», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն
Ֆրանսիս Ժելիբտերը:
Նշենք,
որ Android և
iOS
օպերացիոն համակարգերի համար ստեղծված «My Orange» բջջային հավելվածն անվճար է և
թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել
հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների,
SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ,
ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը, դիտել հեռուստացույց, օգտվել
Orange Կինո ծառայությունից և այլն: «My Orange» հավելվածի երրրորդ թարմացված
տարբերակն այժմ հասանելի է Play
Market ինտերնետային խանութում, իսկ մեկ շաբաթից նաև հասանելի կլինի AppStore-ում: