Հայ  Рус  Eng
 Նորություններ

 Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2015

Էրիկ Աբրահամյան

ՙՌոստելեկոմ Հայաստան՚. Smart TV-ին հասանելի է դառնում հայաստանյան բոլոր հեռուստադիտողներին

«Ռոստելեկոմը» սեպտեմբերի 9-ին հայաստանյան բաժանորդներին ներկայացրեց լիովին նոր և առաջադեմ տեխնոլոգիական հենքով կառավարվող Սմարթ հեռուստատեսությունը։ Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՙՌոստելեկոմ Հայաստան՚ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, այսուհետ անգամ հանրապետության ամենահեռավոր քաղաքի բնակիչները կկարողանան իրենց հեռուստացույցը դարձնել Սմարթ և վայելել վերջինիս առավելությունները։

Հայաստանյան շուկայում առաջին անգամ «Ռոստելեկոմը» ներկայացնում է Smart Box հասկացությունը։ Այն սարք է, որի միջոցով հեռուստատեսությունը դադարում է կատարել միայն հեռարձակողի գործառույթը ձայնագրման ու նախկին հաղորդումների դիտման հնարավորություններով։ Այն կառավարվում է Android օպերացիոն համակարգով և ժամանակակից հավելվածների կիրառմամբ, ընդ որում համակարգը հնարավորություն է տալիս  ինտեգրել նորանոր հավելվածներ։

Սմարթ հնարավարությունների շնորհիվ յուրաքանչյուր բաժանորդ կարողանում է հեռուստադիտումը շարունակել նաև այլ սարքավորումների միջոցով՝ հեռախոս, պլանշետ, մուտք գործել youtube, դիտել տեսանյութեր, շփվել skype-ի միջոցով անմիջապես հեռուստացույցի էկրանից և օգտվել մի շարք օգտակար գործառույթներից։

Ռոստելեկոմը պլանավորում է առաջիկայում նոր հավելվածների մշակման համար համագործակցել հայաստանյան ճարտարագետների հետ՝ ի նպաստ հայաստանում ՏՏ ընկերությունների զարգացման։

««Ռոստելեկոմի» անունից թույլ տվեք շնորհավորել հայաստանյան բոլոր սպառողներին․ այսուհետ շուկա է  մուտք գործում լիովին նոր ապրանք, ինչն իր հերթին կձևավորի հեռուստադիտման նոր մշակույթ։ Սմարթ հեռուստատեսությունը ձևավորելիս հաշվի ենք առել մեր բաժանորդների և հայաստանյան բոլոր սպառողների կարիքներն ու ցանկությունները։ Վստահ եմ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամ Ռոստելեկոմի նոր՝ Սմարթ հեռուստատեսության գործառույթներում կգտնի իրեն հետաքրքրող հատվածն ու հավելվածը։ Առաջիկայում մենք նախատեսում ենք համալրել հավելվածները՝ ձևավորելով հավելվածների մեր շուկան (App Store) և համագործակցել հայաստանյան բարձրակարգ ծրագրավողների և ընկերությունների հետ»,-ասել է Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը միջոցառման ընթացքում։

Դեռ հունիսին Ռոստելեկոմը հայտարարել էր ZTE  կորպորացիայի հետ ռազմավարական համագործացկության մասին, որն ընդգրկում էր մասնավորապես IP հեռուստատեսության և OTT (Over the Top) ինտերակտիվ պլատֆորմի ձևավորումը։ Այսօր արդեն ընկերությունը ներկայացնում է համագործակցության առաջին արդյունքները։

Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմ» ծառայություններն հասանելի են ոչ միայն Երևան քաղաքում, այլ նաև հայաստանյան շուրջ 20 քաղաքներում։

«Ռոստելեկոմ» Սմարթ հեռուստատեսության հնարավորություններն են՝ շուրջ 150 լավագույն հեռուստաալիքների դիտման հնարավորություն, որոնցից  6  HD,Ծնողական վերահսկողություն՝ ըստ հեռուստաալիքի, ֆիլմերի, վարկանիշի, տարիքային սահմանափակման, Տեսավարձույթ (VOD, Video on Demand),Ֆիլմերի փաթեթի բաժանորդագրություն (SVOD), սերիալներ, Multiscreen – Հեռուստատեսային սարքավորմամբ պատկերի դիտման հնարավորություն այլ սարքով՝ iOS/Android հեռախոսներով, պլանշետներով, Multiroom – Մի քանի հեռուստացույցի միացում նույն սակագնային փաթեթին, բովանդակությանը, Նախկինում ցուցադրված հաղորդումների դիտում (TVOD, TV on Demand/Catch-up), Հեռուստադիտման ժամանակ հաղորդումների դադար/դիտում (TSTV, Time-Shift TV/Pause TV), Նախկին, ներկա և հետագայում ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի մասին տեղեկատվություն (EPG, Electronic Program Guide), Նորությունների ընթերցում՝ անմիջապես հեռուստացույցի էկրանից (հավելվածի միջոցով), YouTube (հավելվածի միջոցով),Ռադիո (հավելվածի միջոցով, մկնիկով կամ հատուկ հեռակառավարման վահանակով), USB հիշողության սարքերի բովանդակության դիտում. տեսանյութեր, երաժշտություն, նկարներ, USB լարային և անլար մկնիկի, ստեղնաշարի միացում, Հեռակառավարման վահանակի հատուկ տարբերակ՝ ստեղնաշարով և AirMouse հնարավորությամբ,  Детский Rutube (հավելված հատուկ երեխաների համար, մուլտֆիլմեր, մանկական հաղորդումներ, մկնիկով կամ հատուկ հեռակառավարման վահանակով), Եղանակի տեսություն (հավելվածի միջոցով), Հորոսկոպ (հավելվածի միջոցով), Facebook-ի և Twitter-ի ինտեգրում՝ ֆիլմի հավանության հրապարակում:

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
4023
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի