Մարկ Սաղաթելյանի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՙՆաիրի՚ բժշկական կենտրոնից, ուր տեղափոխվել է Սաղաթելյանը, շոումենը գտնվում է անգիտակից վիճակում: Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես ծայրահեղ ծանր:
ՙՆրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի հեմատոմա, ինչը սուր լեյկոզի առկայության հետեւանք է՚,- նշել է առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին: Նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: