Ըստ երևույթին, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ մտահոգությունը, առավել, քան որևէ այլ հարց, ազդել է ՄՄ-ին անդամակցության վերաբերյալ ՀՀ նախագահի որոշման վրա: Այդ մասին BBC-ին հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլզ Տաննոկը:
Հիշեցնենք, որ Վիլնյուսում ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների նոյեմբերյան գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը: Սակայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին:
ՙ90-ական թթ. ղարաբաղյան պատերազմի ժամանակներից ի վեր Երևանը ռազմական սերտ համագործակցության մեջ է գտնվել Մոսկվայի հետ, և առանց դրա Հայաստանն ամբողջովին խոցելի կլիներ Ադրբեջանի հարձակումների համար՚,- հայտարարել է Տաննոկը: