Նորանշանակ
վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Դեմ եմ» նախաձեռնության
մասնակիցներին խոստացել է մինչև հուլիսի վերջը ներկայացնել կենսաթոշակային
բարեփոխումների առնչությամբ ընդունելի
լուծում` բոլոր կողմերի համար:
Նա հաղորդել է, որ արդեն
կատարել է առաջին քայլը: Մասնավորապես, վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:
Աբրահամյանը նաև հայտարարել է, թե իշխանությունը ժողովրդի թշնամին չէ,
հետևաբար, ժողովրդին հուզող խնդրի լուծում կգտնվի: Նա ընդսմին հայտարարել է, որ
մտադիր չէ փողոցում ինչ-որ խոստումներ տալ, քանի որ դա կոռեկտ չի համարում: