Հայաստանի ներքաղական դաշտում գլխավոր ինտրիգ է դարձել այն հարցը, թե արդյոք Ռուսաստանի նախագահը դեկտեմբերի սկզբին Հայաստան կատարելիք իր աշխատանքային այցի շրջանակում առանձին հանդիպում կանցկացնի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ինչպես գրում է ՙՀրապարակ՚ թերթը, վկայակոչելով սեփական աղբյուրները, դա կախված կլինի այն բանից, թե Հայաստանի ղեկավարությունն իրեն ինչպես կպահի ՙԱրևելյան գործընկերության՚ Վիլնյուսի գագաթնաժողովում: Այդուհանդերձ, թերթի` Քոչարյանին մոտ աղբյուրները չեն բացառում Պուտինի հետ երկկողմ հանդիպման հնարավորությունը, մինչդեռ Սերժ Սարգսյանի ճամբարում նման հնարավորությունը բացառում են:
աշտոնական Երևանն առայժմ չի հրապարակել տեղեկատվություն այն մասին, թե Հայաստանն ինչ մակարդակով է մասնակցելու Վիլնյուսի գագաթնաժողովին: Մինչդեռ թերթի աղբյուրները հավաստիացնում են, որ Սերժ Սարգսյանը մտադիր է անձամբ մասնակցել գագաթնաժողովին: