ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Սամեդ Սեիդովը, հայտարարությամբ հանդես գալով Բաքվում ընթացող ԵԽԽՎ Մշտական կոմիտեի նիստում, ԵԽԽՎ փոխնախագահին մեղադրել է հայկական լոբբիին աջակցելու մեջ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, իր ելույթի ընթացքում ադրբեջանցի պատգամավորը հարցեր է հղել ԵԽԽՎ ղեկավարությանը և անհետաձգելի միջոցներ ընդունելու վերաբերյալ հստակ առաջարկներ արել:
ՙԵԽԽՎ-ին անդամակցելիս մեր հիմնական նպատակը երկրի տարածքային ամբողջականության ապահովումն էր: Սակայն, այսօր տեսնում ենք, որ ԵԽԽՎ անդամ երկրների տարածքներՆ օկուպացվում են, և նրանց որևէ աջակցություն չի ցուցաբերվում՚,- հայտարարել է Սեիդովը:
Նա նաև անդրադարձել է ԵԽԽՎ փոխնախագահի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցին. ՙՄենք հասկանում ենք, որ երևէ երկիր ԵԽԽՎ փոխնախագահի այցին խոչընդոտելը լավ չէ: Բայց ինչու՞ ԵԽԽՎ փոխնախագահը չի մտածում կառույցի հեղինակության մասին և ապօրինի կերպով այցելում օկուպացված տարածքներ: Նրան հետաքրքրում է ոչ թե ԵԽԽՎ, այլ`հայկական լոբբիի հեղինակությունը: Մենք պետք է շտապ կարգով ԵԽԽՎ-ում ՙօկուպացված՚ տարածքների գծով ենթակոմիտե ստեղծենք:
Եվրախորհուրդն արդեն կորցնում է իր ազդեցությունը: Տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է Եվրախորհրդի գոյության հիմնական պայմանը լինի: Եթե այդպես շարունակվի, Եվրախորհուրդը կարող է անհետանալ Եվրոպայի քաղաքական ասպարեզից՚,- ասել է պատգամավորը: