Հայաստանի
լեռնահումքային արդյունաբերությունը բացասականորեն է անդրադառնում երկրի ջրային
պաշարների վրա:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է
«Հայաստանի կանաչների միույթուն» հասարակական կազմակերպության ղեկավար Հակոբ
Սանասարյանը, լեռնահումքային ընկերությունների կողմից բնապահպանական պահանջները
չպահպանելն արդեն թողել է իր բացասական ազդեցությունը: Նա ուշադրություն է
հրավիրել այն փաստի վրա, որ լիցենզիաները տրամադրվում են նույնիսկ այն
հանքավայրերի շահագործմանը, որոնք գտնվում են գետերի հուների և ջրավազանների
մոտայքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թափոնները պարունակում
են մարդու առողջության համար վտանգավոր տարրեր, ապա ապագայոմ հանքավայրերին մոտ
գտնվող գետերի ջրերը կլինեն թունավորված:
Այդ բախտին են արդեն արժանացել Հայաստանի որոշ գետեր:
Սանասարյանի խոսքով, մեռյալ են արդեն դարձել Քարչևան, Ախթալա, Նահատակ գետերը: Մեծ
վտանգի տակ է Մեղրի գետը, որտեղ հանքավայրերի շահագործման նպատակով արդեն տրամադրվել
է 18 լիցենզիա: Ըստ փորձագետի, աստեղ գործնականում արդեն բացակայոմ է
կենսաբազմազանությունը:
Բնապահպաննրի շրջանում արդեն հայտնի Ոխչի գետի տխուր
պատմությունը, որտեղ բազմաթիվ անգամ թափվում են լեռնահումքային թափոնները:
Դաստակերտի չգործող պոչամբարը պարբերաբար կեղտոտում է Այրի գետը, իսկ Քասախ և
Որոտան գետերն արդեն սկսել են անհանգստություն առաջացնել բնապահպանների շրջանում:
Լեռնահումքային ընկերությունները չեն զգուշանում
նույնիսկ թափոնները մոտակա գետերի շրջակա բաց տարածքներում թափելուց: Ինչպես նշել
է Սանասարյանը, բնության հանդեպ նման վերաբերմունքի վառ ապացույցն է Փխրուտ գետը:
Ընդ որում, իրավիճակը կարող է ավելի խորանալ: Փորձագետն
ուշադրոթյուն է հրավիրել այն հանգամանքին, որ լեռնահումքային ընկերությունները,
ըստ օրենքի, լեռնահումքային թափոնների համար հարկեր չեն վճարում: Նման
«արտոնությունների» արդյունքն է, որ Հայաստանում շահավետ է դարձել ոչ միայն
հանքավայրի, այլ նաև հանքային դրսևորումների շահագոծումը:
«Եթե ուշադրություն դարձնենք ստեղծված իրավիճակին և
բնության պաշտպանության ուղղությամբ միջոցառումներ չձեռնարկենք, ապա 20-30 տարի
անց Հայաստանը կմնա առանց ոռոգման ջրի»,-ընդգծել է Սանասարյանը:
Ինչպես
ավելի վաղ նշել էին փորձագետները, այսօր Հայաստանում շահագործվում է ավելի քան 450
հանքավայր, ինչը բարձր ցուցանիշ է: Իսկ օրենսդրական բազան լեռնահումքային
ընկերությունների վրա ազդելու լծակներ չի աապահովոմ` բնապահպանական ասպեկտների և
մերձակա համայներույմ ապրողների առողջության պահպանման առումով: Բազմաթիվ անգամներ
նշվել է նաև շրջակա միջավայրի վրա լեռնահումքային արդյունաբերության ազդեցության
նկատամբ կատարյալ մեթոդների բացակայության մասին: