Հայաստանի տրանսվեստիտներն
սկսել են աստիճանաբար էքսպանսիայի ենթարկել Երևանի տարածքները, հայտարարել է
«Մենք» շարժման ղեկավարի տեղակալ Սևան Աղաջանյանը:
Նրա ասելով, տրանսվեստիտները «զավթել են» ոչ միայն
Կիրովի անվան մանկական զբոսայգին, այլև`
Հանրապետության հրապարակը, Մանկական երկաթուղին: «Նրանց լկտիությունը հասել
է այն աստիճանին, որ մի քանի օր առաջ Հանրապետության հրապարակում տրանսվեստիտներից
մեկը մերկապար է ցուցադրել, իսկ մյուսը`
Կարաբինա անունով, «Մենք» շարժման անդամներին սպառնացել է ջարդել ոսկորները
և դուրս շպրտել երկրից», - վրդովմունք է հայտնել Աղաջանյանը: Նրա ասելով,
տրանսվեստիտներն սպառնացել են գեյերի շքերթ անցկացնել: «Նրանք նաև հայտարարում են,
որ եթե տրանսվեստիտների և «նատուրալների» միջև ինչ-որ բախումներ լինեն, ապա դրա
համար իրենք կմեղադրեն մեր շարժմանը», - ասել է Աղաջանյանը: Ընդ որում նա հաղորդել
է, որ իրենց շարժմանն արդեն ավելի քան 200 երիտասարդ է միացել: Աղաջանյանը նաև
նշել է, որ կազմակերպված ստորագրահավաքի արդյունքում 4 հազար մարդ է միացել
պայքարին ընդդեմ մարմնավաճառության զբոսայգում:
«Մեզ միացել է նաև զբոսայգու տնօրենը, ով սկսել է
զբոսայգու բարեկարգումը», - նշել է ակտիվիստը, ընդսմին հավելելով, որ
ոստիկանությունն անգործության է մատնված և շուրջօրյա հերթապահություն
իրականացնելու փոխարեն պահակակետերից բացակայում է նույնիսկ գիշերային
ժամերին` տրանս-մարմնավաճառության
ամենաթեժ ժամանակ:
Ակտիվիստը նաև հաղորդել է, որ ավելի վաղ շարժումը
նամակներ էր ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ոստիկանապետ Վլադիմիր
Գասպարյանին` պահանջելով զբոսայգին
«մաքրել» մարմնավաճառությունից: Աղաջանյանը նաև հաղորդել է, որ զբոսայգու
վարձակալը Տավուշի մարզպետի եղբայր Աշոտ Ղուլարյանն է: «Որպես կանոն, զբոսայգիների
վարձակալության ժամանակ տրամադրվում է դրա բարեկարգման նախագիծ, սակայն տարօնակ
հանգամանքների բերումով դա «Կոմայգու» վրա չի տարածվում», - հայտարարել է նա:
Ակտիվիստը նաև ավելացրել է, որ ինքն անձամբ հետևում է զբոսայգու իրավիճակին և
արդեն բազմիցս նկատել է, որ այգու յուրաքանչյուր թփի տակ պահպանակներ և
օգտագործված ներարկիչներ են թափված, ինչն այնտեղ մարմնավաճառության և
թմրամոլության ուղղակի ապացույց է:
Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն
Անդրեասյանը տարածել էր հայտարարություն, որում Ոստիկանությանն ու Երևանի
քաղաքապետարանին մեղադրել էր սեռական այլասերվածներից «Կոմայգին» մաքրելու
ցանկություն չունենալու համար: Մասնավորապես, օմբուդսմենն ընդգծել էր, որ
Հայաստանի հասարակությունը վրդովված է այգու տարածքում մարմնավաճառության և «բաց
երկնքի տակ» սեքսի բազմաթիվ փաստերի առնչությամբ: Որպես խնդրի լուծում օմբուդսմենն
առաջարկում է ցանկապատել այգին և ուժեղացնել գիշերային լուսավորությունը, ինչպես
նաև համալրել Ոստիկանության աշխատակիցների թիվը: «Մեր առաջարկությունները հիմնված
են Եվրոպայի փորձի և արժեքների վրա: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական
կոնվենցիան հավասարապես պաշտպանում է ինչպես մարդու ազատությունները, այնպես
էլ` հասարակական բարոյականությունը», -
եզրափակել էր նա: