Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո. Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորե ՓԲ ընկերության հիմնադիրներից «Sylex SARLե ընկերությունը, համաշխարհային տեխնոլոգիական առաջատար Ericsson Nikola Tesla ընկերության հետ համատեղ, ներգրավված է Ղազախստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության պլատֆորմի ծրագրային ապահովման աշխատանքներում։
«Էլեկտրոնային առողջապահության ոլորտում առաջատար Ericsson Nikola Tesla-ի հետ Sylex-ն ու մեր հայ ծրագրավորողները համագործակցության հաջող փորձ ունեն, և Ղազախստանի պլատֆորմի վրա նույնպես համատեղ աշխատում ենք։ Ղազախստանում ներդրվող համակարգն օգտագործում է այն նույն հիմնական բաղադրիչները, ինչ Հայաստանում կիրառվող էլեկտրոնային առողջապահության համակարգը։ Մեզ հաջողվում է ստեղծել բավականին ճկուն, ժամանակի բոլոր պահանջներին համապատասխանող և վերջին տեխնոլոգիական զարգացումները ներառող ծրագրային գործիքակազմ, ինչը բավականին մրցունակ է աշխարհում։ Ի դեպ, համակարգերը մշակելիս հաշվի են առնվում նաև արհեստական բանականության կիրառմամբ լուծումներըե,-ասում է «Sylex SARLե ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։
Ընդգծելով էլեկտրոնային համակարգերի ներդրման կարևորությունն առողջապահության ոլորտի հետագա զարգացման համար, Ավետ Մանուկյանը նշում է, որ մի շարք երկրներում այդ համակարգերը հաջողությամբ գործում են, իսկ բազմաթիվ այլ երկրներ պատրաստվում են դրանք ներդնել։ Մասնավորապես՝ Ericsson Nikola Tesla-ի հետ համատեղ մշակված համակարգը ներդնելու հնարավորություններն են քննարկում հետխորհրդային տարածքի երկրներից Ուզբեկստանը և Բելառուսը։ Այլ երկրներ նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում։
Նշենք, որ տեղեկատվական տեխնոլգիաների ոլորտում գործող շվեյցարական «Sylex SARLե ընկերությունը, «Մեյսիս Ապահովե ընկերության հետ հանդիսանում է Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորե ՓԲ ընկերության հիմնադիրը։ «Sylex SARLե -ը մասնագիտացած է առողջապահության և ապահովագրության ոլորտներում ծրագրային լուծումների մշակումների մեջ։ Այս ոլորտներում ընկերությունը նշանակալի միջազգային փորձ ունի։
Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 12:39
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Հայաստան այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: >>> |
Շաբաթ, 13 Ապրիլի 2024 22:00
Արմինֆո. Ղազախստանն անտարբեր չի մնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ "Արմենպրես"-ի հետ հարցազրույցում: >>> |
Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 15:49
Արմինֆո. Վերջին 5 տարիների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև արձանագրվել է փոխադարձ առևտրի եռակի աճ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը՝ ապրիլի 9-ին հայ - ղազախական գործարար համաժողովի բացման ժամանակ։ "Սա շատ կարեւոր եւ կայուն միտում է, որին պետք է աջակցել", - ընդգծել է նա: >>> |
Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 11:00
Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։ >>> |
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024 11:48
Արմինֆո. Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: >>> |
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 18:09
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: >>> |
Հինգշաբթի, 28 Մարտի 2024 13:44
Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից: >>> |
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 17:33
Արմինֆո.Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում: >>> |
Երկուշաբթի, 18 Մարտի 2024 15:00
Արմինֆո."Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից։ Այդ մասին մարտի 18-ին Երեւանում հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ >>> |
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 18:36
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 11:37
Արմինֆո. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ՝ Ադրբեջան իր պետական այցի նախօրեին: >>> |
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 14:33
Արմինֆո. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար: Այդ մասին փետրվարի 29-ին Սենատի կուլուարներում հաղորդել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։ >>> |
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 15:21
Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ >>> |
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:02
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ |
Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:26
Արմինֆո.Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ >>> |
Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 16:57
Արմինֆո.Ապրիլի 25-28-ը Հայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման հարցերով միջազգային համաժողով: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ փետրվարի 8-ին կառավարության նիստում: >>> |
Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024 11:45
Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։ >>> |
Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 14:12
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 13:00
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: >>> |
Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 18:24
Արմինֆո. Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: >>> |