Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Երեթշաբթի, 9 Հոկտեմբերի 2018 13:50
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանը հետաքրքրություն է դրսևորում Ղազախստանի էլեկտրոնային դատական համակարգի նկատմամբ

Հայաստանը հետաքրքրություն է դրսևորում Ղազախստանի էլեկտրոնային դատական համակարգի նկատմամբ

Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության բարձրագույն դատարանի կազմում գործող դատարանների գործունեության ապահովման դեպարտամենտի ղեկավար Նուրսերիկ Շարիպովին:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Սուրեն Քրմոյանի այցը՝ Ն. Շարիպովը հակիրճ տեղեկացրել է  դատական համակարգի արդիականացման, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ իրենց կատարած աշխատանքների մասին: Ընդգծելով դատական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցում ղազախ գործընկերների ձեռքբերումները՝ փոխնախարար Քրմոյանը հետաքրքրվել է նաև դատարաններում գործող էլեկտրոնային գործավարության համակարգից:

 

Ն. Շարիպովի ուղեկցությամբ Սուրեն Քրմոյանը շրջայց է կատարել Բարձրագույն դատական մարմնում, եղել է պլենար և դատական նիստերի դահլիճներում ու ծանոթացել նիստերի ձայնա-տեսագրման և տեսակոնֆերանսի համակարգերին:

 

Հատուկ ընդգծվել է, որ Ղազախստանի էլ. արդարադատության ալգորիթմը ընդգրկում է դատական գործընթացի բոլոր փուլերը՝ սկսած փաստաթղթերը դատարանի գրասենյակ մուտքագրելուց, վերջացրած դատական վերջնական ակտը քաղաքացուն առաքելու գործընթացով:

 

Փոխնախարար Քրմոյանը ծանոթացել է նաև Դատական գրասենյակ ծառայության հնարավորություններին և դրա հասանելիությանը պետական համակարգի այլ տեղեկատվական շտեմարաններին: Փոխնախարար Քրմոյանը բարձր է գնահատել Ղազախստանի էլեկտրոնային արդարադատության համակարգի զարգացման մակարդակը:

 

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու դատաիրավական ոլորտի հետագա համագործակցությունը:

Դիվանագետ. Ղազախստանի ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահում երկրում ազգերի խաղաղ և իրավահավասար գոյակցության ապահովման հարցը
 Ուրբաթ, 18 Հունվարի 2019 13:06
Դիվանագետ. Ղազախստանի ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահում երկրում ազգերի խաղաղ և իրավահավասար գոյակցության ապահովման հարցը

Արմինֆո.Ղազախստանի գործող ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահում երկրում ազգերի խաղաղ և իրավահավասար գոյակցության ապահովման հարցը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել 2013-2018թթ. Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը` անդրադառնալով Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպին:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն քաղաքացիական պաշտպանության, ԱԻ կանխարգելման և վերացման ոլորտներում
 Հինգշաբթի, 17 Հունվարի 2019 11:58
Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն քաղաքացիական պաշտպանության, ԱԻ կանխարգելման և վերացման ոլորտներում

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հունվարի 17-ն հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագրի վավերացման մասին որոշման նախագծին :

>>>
Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
 Երեթշաբթի, 15 Հունվարի 2019 17:56
Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

>>>
Ալեքսանդր Իսկանդարյան. Ղազախստանում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, դա, պարզապես, սովորական ամանորյա ծեծկռտուք է
 Ուրբաթ, 11 Հունվարի 2019 14:39
Ալեքսանդր Իսկանդարյան. Ղազախստանում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, դա, պարզապես, սովորական ամանորյա ծեծկռտուք է

Արմինֆո.Ղազախստանում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, դա, պարզապես, սովորական ամանորյա ծեծկռտուք է` հայերի մասնակցությամբ:

>>>
Ղազախստանի ՆԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի դեսպանի հետ
 Չորեքշաբթի, 9 Հունվարի 2019 20:15
Ղազախստանի ՆԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի դեսպանի հետ

Արմինֆո.Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Կալմուհանբեթ Քասիմովը հանդիպել է Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ:

>>>
Քննչական կոմիտե. Կարագանդայում միջադեպի հետ կապված՝ Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2019 18:48
Քննչական կոմիտե. Կարագանդայում միջադեպի հետ կապված՝ Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ

Արմինֆո. Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: 

>>>
ՀՀ սփյուռքի նախարարությունն անթույլատրելի է համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2019 16:45
ՀՀ սփյուռքի նախարարությունն անթույլատրելի է համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը

Արմինֆո. ՀՀ սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ: Այդ մասին ասվում է ՀՀ սփյուռքի նախարարության՝ հունվարի 1-ին և հաջորդող օրերին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հայտարարության մեջ:

>>>
Շավարշ Քոչարյան. Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը կենցաղային հողի վրա քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2019 11:10
Շավարշ Քոչարյան. Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը կենցաղային հողի վրա քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել

Արմինֆո.«Բոլոր նրանք ովքեր ի սկզբանե առիթ են ունեցել հետևելու իրավիճակին, տեղյակ են, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՚, - հաղորդել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպին:

>>>
Ղազախստանի ներքին գործերի նախարարը Վալերի Օսիպյանին վստահեցրել է, որ անց է կացվելու արդար քննություն
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2019 11:03
Ղազախստանի ներքին գործերի նախարարը Վալերի Օսիպյանին վստահեցրել է, որ անց է կացվելու արդար քննություն

Արմինֆո. Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ: Գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր, ու նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 

>>>
Ղազախստանի հանձնակատարն անթույլատրելի է համարում Կարագանդայի դեպքին ազգամիջյան որևէ երանգ տալը
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2019 10:58
Ղազախստանի հանձնակատարն անթույլատրելի է համարում Կարագանդայի դեպքին ազգամիջյան որևէ երանգ տալը

Արմինֆո. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտանի աշխատակազմից, Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որևէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով նրանց ազգային պատկանելիությունց։ Ասկար Շակիրովը հայտնել է, որ այս հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո:

>>>
Վարչապետի պաշտոնակատար. Կարագանդայի միջադեպը ազգամիջյան կոնտեքստ չունի
 Երեթշաբթի, 8 Հունվարի 2019 10:57
Վարչապետի պաշտոնակատար. Կարագանդայի միջադեպը ազգամիջյան կոնտեքստ չունի

Արմինֆո. Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպը չի կարող ունենալ ազգամիջյան ենթատեքտ: Նախօրեին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է  Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

>>>
Ղազախստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է 7.2%
 Հինգշաբթի, 20 Դեկտեմբերի 2018 18:46
Ղազախստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է 7.2%

Արմինֆո. Նախնական տվյալներով, 2018 թվականի հունվար-հոկտեմբերին Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Ղազախստանի առևտրի շրջանառությունը դրամական նարտահայտությամբ կազմել է 15.520 մլն ԱՄՆ դոլար, ինչը 7.2% -ով ավելի է, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է «Կազինֆորմի» թղթակիցը, վկայակոչելով Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության վիճակագրության կոմիտեին:

>>>
Ղազախստանը դեմ է ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրմանը
 Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018 19:28
Ղազախստանը դեմ է ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրմանը

Արմինֆո. Ղազախստանը չի աջակցում Ռուսաստանի ազգային վճարահաշվարկային կազմակերպության գաղափարին`միասնական արժույթի ներդրման առումով: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմենովը:

>>>
Հայաստանն ու Ղազախստգանը քննարկում են երկկողմ հարաբերությունների օրակարգը
 Երեթշաբթի, 11 Դեկտեմբերի 2018 12:22
Հայաստանն ու Ղազախստգանը քննարկում են երկկողմ հարաբերությունների օրակարգը

Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

>>>
Տեղի է ունեցել Ղազախստանի Անկախության 27-րդ տարեդարձին և Ղազախստանի առաջին նախագահի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն  
 Չորեքշաբթի, 5 Դեկտեմբերի 2018 21:02
Տեղի է ունեցել Ղազախստանի Անկախության 27-րդ տարեդարձին և Ղազախստանի առաջին նախագահի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն   

Արմինֆո. Դեկտեմբերի 5-ին Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը կազմակերպեց Ղազախստանի Անկախության 27-րդ տարեդարձին և Ղազախստանի առաջին նախագահի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն:

>>>
Երևանում տեղի է ունեցել Ղազախստանի դեսպանի ամենամյա ոչ ֆորմալ հանդիպումը Հայաստանի առաջատար լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ
 Երեթշաբթի, 20 Նոյեմբերի 2018 17:09
Երևանում տեղի է ունեցել Ղազախստանի դեսպանի ամենամյա ոչ ֆորմալ հանդիպումը Հայաստանի առաջատար լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ

Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի ամենամյա ոչ ֆորմալ հանդիպումը հայկական առաջատար լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ:

>>>
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը նոյեմբերի 15-16-ը մասնակցելու է Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին
 Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018 16:29
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը նոյեմբերի 15-16-ը մասնակցելու է Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ալմաթի՝ Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:

>>>
Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում Հայաստանի դեսպան
 Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018 11:33
Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում Հայաստանի դեսպան

Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր  ստորագրել Գագիկ Ղալաչյանին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա) նշանակելու մասին:

>>>
Քննարկվել են էներգակիրների ոլորտում հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները
 Ուրբաթ, 9 Նոյեմբերի 2018 11:36
Քննարկվել են էներգակիրների ոլորտում հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները

Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ղազախստանի «Ատամեկեն» գործարարների ազգային պալատի նախագահության անդամ, նավթագազային արդյունաբերության կոմիտեի նախագահ Աբուլգազին Դանիյար Ռուստեմովիչի և «Մոսստոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի հետ:

>>>
Աստանայում սկսվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը
 Հինգշաբթի, 8 Նոյեմբերի 2018 16:54
Աստանայում սկսվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Արմինֆո.Աստանայում սկսվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը` նեղ կազմով: Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը:

>>>

Նորություններ