Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Ուրբաթ, 28 Սեպտեմբերի 2018 15:15

Ղազախստանի ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնը և Հայաստանի Մատենադարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ղազախստանի ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնը և Հայաստանի Մատենադարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արմինֆո. «Գիտության զարգացումը մեր երկրի զարգացման Հայաստանի Մատնադարանի հետ համագործակցության գերակայություններից մեկն է, ինչը մեզ համար ունի մեծնշանակություն» - սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը, Ղազախստանի ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնը և Հայաստանի հնագույն ձեռագրերի ինստիտուտի՝Մատենադարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո:

Ուրազաևը նշել է, որ Մատենադարանում պահվում են հետաքրքիր ձեռագրային վկայություններ, կապված երկու ժողովուրդների պատմության հետ: «Դեսպանատունը, կազմակերպելով միջոցառումներ, որոնք զարգացնում են երկկողմ համագործակցությունը, ամեն ջանք գործադրում է, որ մեր երկու ժողովուրդներն ուղղակիորեն հաղորդակցվել միմյանց հետ: Այս ոլոչըում մեզ համար ամենակարևորն այն է, որպեսզի մեր գիտնականների գործունեությունը հիմնված լինի իրական պատմագրական աղբյուրների վրա, լինի գիտականորեն ապացուցված, չլինեն կեղծիքներ և կեղծ-գիտական ​​շահարկումներ: Բանը նրանում է, որ տարբեր ժողոովուրդներ պատմության ընթացքում շփվել են միմյանց հետ, առևտուր են արել, կռվել են, բայց ամենակարևորը - մշտապես համագործակցել են: Հայտնի խորհրդային ղազախստանի բանաստեղծ Օլժաս Սուլեյմենովն իր «Վեհացնել տափաստանտ, չնսեմացնելով լեռները» բանաստեղծությունում, փաստորեն, տվել է մեզ մեր հետազոտական ​​աշխատանքի կարգախոսը», - ընդգծել է Ուրազաևը:

ՀՀ դեսպանը նշել է, որ հետազոտական ​​այդ գաղափարները, պատմաբանների աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել ղազախական ազգային ինքնությունը: «Մեր գիտնականների աշխատանքները պետք է կենտրոնանան անկողմնակալ, գիտական ​​ուսումնասիրության, մեր հարուստ անցյալի վրա», - ասել է դեսպանը:

Իր հերթին, Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի գիտա-հետազոտական ինստիտուտ «Մատենադարան» հիմնադրամի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշել է, որ  այս համագործակցությունն ունի մեծ ներուժ և մեծ արժեք: Ղազախստանի ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնը բացվեց վերջերս, բայց արդեն ձեռք է բերել լայն ճանաչում և տարածաշրջանային նշանակություն: Մենք հուսով ենք, որ մեր համագործակցությունը կլինի հետաքրքիր և արգասաբեր», - ասել է Տեր-Ղևոնդյանը:

Իր հերթին, Ղազախստանի ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնի ղեկավար Ասիլխան Սադուովը նշել է, որ իր կողմից ղեկավարվող կենտրոնում հավաքագրված են ձեռագրեր ու եզակի հնատիպ հրատարակություններ, որոնք հայտնաբերվել են Ղազախստանի Հանրապետության արխիվներում կամ փոխանցվել մասնավոր կոլեկցիոներների կողմից: Ըստ Սադուովի կենտրոն մեծապես կարևորում է միջազգային համագործակցությունը, կառուցում գիտական կամուրջներ բազմաթիվ միջազգային և ազգային հաստատությունների ու կազմակերպությունների հետ: «Համագործակցությունը «Մատենադարանի հետ նոր ուղիների ու հեռանկարների կստեղծի երկու երկրների միջև համագործակցության խորացման համար», - ասել է Սադուովը:

Հուշագրի ստորագրումից հետո Մատենադարանում տեղի ունեցավ գիտաժողով, կիպչակյան դարաշրջանի գրավոր հուշարձանների թեմայով: Գիտաժողովի ընթացքում Ասիլխան Սադուովն ընդգծեց, որ Մատենադարանն ունի չիպչակերեն լեզվով մոտ 10-12 ձեռագրեր, ինչը հատկապես հետաքրքիր է Ղազախստանի գիտական ​​համայնքին: «Կիպչակերեն լեզուն թուրքական մշակույթի մասն է: Ղազախ գիտնականները մեծ ներդրում ունեն կիպչակերենի ուսումնասիրության հարցում: Մեզ համար դա շատ կարևոր է և հետաքրքիր ձեռագրերի ուսումնասիրությունը կիպչակերեն լեզվով, որոնք գրված են հայերեն տառերով. «Մեր երկու ժողովուրդներին կապում է սերտ բարեկամությունը և համագործակցությունը: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ և արգասաբեր», - եզրափակել է Սադուովը:

Իր հերթին, Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը նշել է, որ Ղրիմի հայերը հիմնականում խոսել են կիպչակերեն: Նա նշել է, որ բազմաթիվ դատական ​​գործեր և այլ փաստաթղթեր գրվել են կիպչակերեն, բայց հայերեն տառերով: «Այն ժամանակ հայկական հնագույն գրաբարն օգտագործվում էր Ղրիմի հայերի կողմից միայն եկեղեցում, իսկ իրենք խոսում էին կիպչակերեն լեզվով: Հատկապես հայկական տրանսկրիպցիան է լավագույնս նկարագրում է այդ լեզվի հնչյունաբանությունը», - ասել է Դևրիկյանը:

Հիշեցնենք, որ հայկական-կիպչակյան լեզուն մեռած լեզու է, պատկանում է թյուրքական լեզուների կիպչակյան-պոլովեցյան ենթախմբին: Դա հայերի լեզուն է, որըլեզվական ասիմիլյացիայի է ենթարիվել Ղրիմում է 14-15-րդ դարերում: Այն հայտնի է կիպչակերեն խոսող հայերի գրավոր հուշարձաններից, որոնք դավանում էին քրիստոնեություն Հայ առաքելական եկեղեցու ավանդույթներով, որոնք մեծ գաղութներով ապրում էին Կամենեց-Պոդոլսկում, Լվովում, Լուցկում, Մոգիլյով-Պոդոլսկում, Սուչավում, Սերետում, Զամստյեում, Յասսում, Ակերմանում և Ուկրաինայի, Լեհաստանի, Ռումինիայի, Մոլդովայի այլ քաղաքներում, որոնք տեղափոխվել էին Ղրիմից (հիմնականում Կաֆայից և Թեոդոսիայից), և հնարավոր է նաև Հայաստանից, մոնղոլների ներխուժումից հետո:

Վիմագրական հուշարձանները վկայում են նաև այն մասին, որ 12-13-րդ դարերում կիպչիկներն ապրել են նաև Հայաստանի տարածքում, ընդունելով Հայ Առաքելական եկեղեցու հավատքը: Պահպանված վանքերից մեկն է Հառիճի վանական համալիրը Շիրակի մարզի Արթիկի տարածքում, որը կառուցվել է 12-13-րդ դարերում:

Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024 13:44
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ

Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից:

>>>
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 17:33
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի

Արմինֆո.Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և  ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում:

>>>
Ղազախստանի ԱԳ նախարար. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024 15:00
Ղազախստանի ԱԳ նախարար.

Արմինֆո."Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից։ Այդ մասին մարտի 18-ին Երեւանում հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

>>>
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024 18:36
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

>>>
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024 11:37
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ

Արմինֆո. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ՝ Ադրբեջան իր պետական այցի նախօրեին:

>>>
Ղազախստանի փոխարտգործնախարար. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 14:33
Ղազախստանի փոխարտգործնախարար. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար

Արմինֆո. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար: Այդ մասին փետրվարի 29-ին Սենատի կուլուարներում հաղորդել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

>>>
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 15:21
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները

Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

>>>
Բոլատ Իմանբաև. 2024թ. Ղազախստանը  Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր է նախատեսում՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:02
Բոլատ Իմանբաև. 2024թ. Ղազախստանը  Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր է նախատեսում՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, նշել, որ լայն հնարավորություններ է տեսնում Ղազախստանի հետ ընդլայնելու գործակցության շրջանակները նորարարության, բարձր տեխնոլոգիաների, նոր արժեքների ստեղծման գործում։

Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ, իր հերթին ներկայացրել Ղազախստանի վերջին տարիների ոլորտային բարեփոխումներն ու ձեռքբերումները, նշել, որ 2024թ. Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր են նախատեսված՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծել մասնագետների փոխադարձ այցերի և փորձի փոխանակման կարևորությունը, ինչն իր հեթին կնպաստի գործակցության ամրապնդմանն ու կապերի ընդլայնմանը։

Հանդիպման ավարտին Բոլատ Իմանբաևը Մխիթար Հայրապետյանին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին (Astana International Forum (AIF))։

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ընդգծել է, որ ինչպես նախկինում, այժմ ևս ակտիվորեն պետք է աշխատել համընդհանուր օրակարգերի շուրջ՝ բոլոր ուղղություններով դրական արդյունքներ արձանագրելու համար։

>>>
Հայաստանի դեսպանն ու Ղազախստանի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային ոլորտում համագործակցության հարցեր
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:26
Հայաստանի դեսպանն ու Ղազախստանի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային ոլորտում համագործակցության հարցեր

Արմինֆո.Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։

>>>
Ղազախստանի գործընկերները ցանկություն են հայտնել ուսումնասիրել ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը . ՀՀ գլխավոր դատախազ
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 16:57
Ղազախստանի գործընկերները ցանկություն են հայտնել ուսումնասիրել ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը . ՀՀ գլխավոր դատախազ

Արմինֆո.Ապրիլի 25-28-ը Հայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման հարցերով միջազգային համաժողով: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ փետրվարի 8-ին կառավարության նիստում:

>>>
Գարնանը Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024 11:45
Գարնանը Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով

Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը,  գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են հայկական ավիափոխադրողի միջոցով մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության գործարկման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 14:12
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են հայկական ավիափոխադրողի միջոցով մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության գործարկման հնարավորությունները

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 13:00
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են 2024թ. պաշտպանական համագործակցության ծրագիրը
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 18:24
Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են 2024թ. պաշտպանական համագործակցության ծրագիրը

Արմինֆո. Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:

>>>
2024 թվականի սեպտեմբերի 8-ից 14-ը Աստանայում կանցկացվեն Քոչվորների համաշխարհային 5-րդ խաղերը։
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 20:37
2024 թվականի սեպտեմբերի 8-ից 14-ը Աստանայում կանցկացվեն Քոչվորների համաշխարհային 5-րդ խաղերը։

Արմինֆո.Մրցույթին կմասնակցի շուրջ 4 հազար մասնակից ավելի քան 100 երկրներից։ Սպասվում է, որ ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ կայցելի սպորտային մրցույթները և մշակութային միջոցառումները։

>>>
Երևանում կայացել են բանակցություններ "Ղազախստանի ավիացիոն վարչակազմ" ԲԸ-ի և Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի միջև
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024 13:39
Երևանում կայացել են բանակցություններ

Արմինֆո.Հայ - ղազախական համագործակցության հետագա զարգացման շրջանակում Երևանում կայացել են բանակցություններ "Ղազախստանի ավիացիոն վարչակազմ" ԲԸ-ի և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջև:

>>>
Ղազախստանի դեսպանն ու Հայաստանի փոխարտգործնախարարը հստակեցրել են դիրքորոշումներն առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցի վերաբերյալ
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024 17:32
Ղազախստանի դեսպանն ու Հայաստանի փոխարտգործնախարարը հստակեցրել են դիրքորոշումներն առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցի վերաբերյալ

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ:

>>>
Հայաստանի և Ղազախստանի ԿԸՀ-ները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023 10:33
Հայաստանի և Ղազախստանի ԿԸՀ-ները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Տերտերյանը դեկտեմբերի 7-8-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) մասնակցել են «Սահմանադրական բարեփոխումները և ընտրական համակարգը» թեմայով հոբելյանական միջազգային համաժողովին։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահը։

>>>
Տոկաևն ընդունել է Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023 11:42
Տոկաևն ընդունել է Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը

Արմինֆո. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

>>>
Նախագահ Տոկաևը ուժեղացնում է ներդրումային խորհրդի լիազորությունները՝ խթանելու տնտեսական աճը:
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023 01:46
Նախագահ Տոկաևը ուժեղացնում է ներդրումային խորհրդի լիազորությունները՝ խթանելու տնտեսական աճը:

Արմինֆո.Աիդա Հայդարի կողմից BUSINESS ամսագրում, Խմբագրի ընտրություն, ազգ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2023 թ

>>>

Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:319 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 319