Arminfo.info



 Երկուշաբթի, 21 Դեկտեմբերի 2015 13:05

Ստեփանյան Դավիթ

Մասիս Մայիլյան. Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիմակայության սրացումը կստիպի Ադրբեջանին բարդ ընտրություն կատարել

Մասիս Մայիլյան. Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիմակայության սրացումը կստիպի Ադրբեջանին բարդ ընտրություն կատարել

 Տպավորություն է ստեղծվում, որ պարբերաբար սրելով իրավիճակը Ղարաբաղում շփման գծում և Հայաստանի սահմանին՝ Իլհամ Ալիևը նպատակաուղղված փորձում է Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների նոր օրակարգ ստեղծել: Այլ կերպ ասած՝ դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում արդեն քննարկվել են ոչ թե խաղաղության պայմանները, այլ՝ հրադադարի նոր պայմաննե՞րը:

 

 

Ադրբեջանական կողմը վերջին տարիներին կիրառում է ռազմական դիվանագիտություն` Հայաստանից և Արցախից միակողմանի զիջման հասնելու համար: Բաքուն մշտական հիմունքով խախտում է հրադադարի ռեժիմը, երբեմն մեծ, իսկ երբեմն էլ փոքր ինտենսիվությամբ: Բացառություններ են եղել Ադրբեջանում այս կամ այն միջազգային կամ համահանրապետական միջոցառումների անցկացման շրջանում, որոնք պահանջում էին կայուն իրադրություն: Օրինակ, այս տարվա ամռանը Բաքվում  Եվրոպական  խաղերի անցկացման օրերին ադրբեջանական կողմը շահագրգռված չէր ապակայունացմամբ և դադարեցրել էր սադրիչ գործողությունները սահմաններին:

Բարձրագույն մակարդակի հանդիպումները, հակամարտության տարածաշրջան բարձրաստիճան օտարերկրյա դիվանագետների այցերը կամ հրադադարի ռեժիմի դիտարկունմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի համար խոչընդոտ չեն տարածաշրջանում լարվածության արհեստական սրման առումով: Իրականում քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել ուժային եղանակներից քաղաքական հարցերը լուծելիս, հրադադարի պահպանումը կմնա որպես առաջնային խնդիր ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայկական կողմերի համար:

 

Որպես Ադրբեջանի կողմից սահմանին իրավիճակի սրման պատճառ՝ նշվում են ներքին իրավիճակն այդ երկրում, աշխարհաքաղաքականությունը և այլն: Կկիսվեք իրավիճակի Ձեր տեսլականով:

 

Շփման գծում իրավիճակի սրման պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել այն իրականության հետ, որն առաջացել է ինքնորոշված ԼՂՀ նկատմամբ նրա ագրեսիվ քաղաքականության հետևանքով: Բաքվում չեն ցանկանում ճանաչել Ացախի քաղաքացիների հիմնարար իրավունքները և ԼՂՀ գոյության իրավունքը: Եվ դա հասկանալի է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները չեն հարգում նույնիսկ սեփական քաղաքացիների իրավունքները, և այդ պատճառով ամերիկացիները մտադիր են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և այդ երկրի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ: Սրելով իրավիճակը՝ Ադրբեջանը փորձում է բացառապես ադրբեջանամետ առաջարկությունների հասնել միջազգային միջնորդներից` շանտաժի եղանակով: Սակայն, քանի որ այդ քաղաքականությունն Ադրբեջանին  ցանկալի արդյունք չի բերում, ապա տարիների ընթացքում փոխվում են նաև հրադադարի ռեժիմի խախտման  ձևերը. «դիպուկահարների պատերազմը» փոխակերպվել է «դիվերսիոն պատերազմի»:

Ավելին, 2015 թվականի վերջին ամիսներին ղարաբաղյան պաշտպանական դիրքերի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման համար Բաքուն ակտիվորեն կիրռաում է խոշոր տրամաչափի զինատեսակներ` ականանետներ, հրթիռահրետանային համակարգեր, զենիթային թնդանոթներ, հաուբիցներ և տանկեր:

 

Շատ գործընկերներ Բաքվի սադրանքները կապում են ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետ: Ձեր կարծիքվ, որքանո՞վ է հիմնավոր նման վարկածը, և ինչպիսի՞ն են դրա հեռանկարները:

 

Թուրքիան եղել և մնում է Ադրբեջանի ամենամոտ ռազմաքաղաքական դաշնակիցը: Տարածաշրջանային և միջազգային քաղաքականության հարցերում Անկարայի և Բաքվի դիրքորոշումներն առավելապես համընկնում են, և հաճախ երկու երկրները տանդեմ են կազմում: Այդ պատճառով չեմ բացառում, որ հետագայում ադրբեջանական ղեկավարությունը կարող է հակառուսական գործողություններ ձեռնարկել՝ թելադրված Անկարայից:  Հաշվի առնելով ԼՂՀ հետ սահմանին Ադրբեջանի բազմամյա սադրանքների փաստը և այն, որ ռուսական ռմբարկուն թուրքերի կողմից խոցվել է վերջերս՝ իրավիճակի վերջին սրացումը ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հետ կապելն այնքան էլ կոռեկտ չէ:

 

Ռուսական ռմբարկուի խոցման հետ կապված իրավիճակում Բաքուն, ի տարբերություն Երևանի, անվերապահորեն աջակցեց Անկարայի դիրքորոշմանը, ինչը հերթական անդամ փարատեց ռուս-ադրբեջանական դաշնակցության առնչությամբ պատրանքները: Ինչպե՞ս եք պատկերացնում Մոսկվայի և Բաքվի հետագա հարաբերությունների հեռանկարները:

 

Կարծում եմ, որ թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն շահագրգռված են ռազմավարական գործընկերության պահպանմամբ: Իհարկե, Ադրբեջանն ավելի խոցելի է դարձել այն առումով, որ վերջինիս հնարավորություններն Արևմուտքի երկրներում սահմանափակվում են՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով, իսկ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելը, ռուս-թուրքական դիմակայության պայմաններում, հեշտ խնդիր չէ: Այդ պատճառով Բաքուն փորձել է հանդես գալ Մոսկվայի և Անկարայի միջև միջնորդի դերում, որպեսզի ինչ-որ կերպ դուրս գա այդ բարդ իրադրությունից: Եթե Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիմակայության սրացումը շարունակցվի, Ադրբեջանն ստիպված կլինի բարդ ընտրություն կատարել: Սակայն, եթե նախապատվություն տրվի այդ կամ այն հակամարտող կողմին, Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն կթուլանան:

 

Քաղաքագիտական որոշ կենտրոններում Ղարաբաղի շուրջ իրավիճակի նկատվող սրման պայմաններում արդեն մեծ պատերազմ են կանխատեսում՝ առնվազն տարածաշրջանային մասշտաբի: Ձեր կարծիքով, արդյո՞ք նման պատերազմի նախադրյալներ կան:

 

Իմ որոշ գործընկերներ Ղարաբաղը պատկերավոր կերպով տարածաշրջանային անվտանգության հիմնաքար են անվանում, մյուսները գտնում են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ՙտեկտոնական լարվածությունն՚ այնպիսի ուժ ունի, որն ՙապասառեցման՚ դեպքում կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի, այլ նաև հարևան երկրների համար: Այդ պատճառով նոր պատերազմը, եթե այն, Աստված չանի, տեղի ունենա, միայն մեծ կլինի: Տարածաշրջանում նկատվող միտումը չափազանց վտանգավոր է: Իրադրությունը սահմաններին չի բարելավվում, իսկ գոյություն ունեցող մարտահրավերները նոր ձևեր են ստանում: Հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտութան գոտում փխրուն հրադադարը պահպանվում է՝ շնորհիվ կողմերի ուժերի հավասարակշռության, առանց խաղաղության պահպանմանն ուղղված միջազգային գործողության իրականացման:

Սակայն, վերջին տարիներին նկատվում է ինչ-որ անհավասարակշռություն՝ հօգուտ Ադրբեջանի: Այդ պատճառով մենք չպետք ինքնահանգստացմամբ զբաղվենք և բացառենք իրադարձությունների ռազմական զարգացումը: Հայաստանը և ԼՂՀ-ն պետք է պատրաստ լինեն դիմագրավելու այդ մարտահրավերներին: Այդ դեպքում մարտական գործողությունների սկսման հավանականությունը կնվազի: Նոր պատերազմի կանխման համար անհրաժեշտ է տարածաշրջանային կայունության պահպանմամբ անկեղծորեն շահագրգռված երկրների աջակցությամբ շտապ վերականգնել ռազմաքաղաքական հավասարակշռությունը:

 

Տարեսկզբից ի վեր Հայաստանի զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը հակառակորդի ձեռնարկած դիվերսիաների արդյունքում մի քանի տասնյակ զինծառայող են կորցրել: Միայն դեկտեմբերին ԼՂՀ պաշտպանության բանակը կորցրել է յոթ զինծառայող: Արդյո՞ք  բավարար եք համարում զինծառայողների շրջանում զոհերի խանխարգելմանը և պատասխան միջոցների մշկմանն ուղղված Արցախի և Հայաստանի բարձրագույն բանակային ղեկավարության գործողությունները:   

 

Տարածաշրջանում վերահսկողության և զսպման իրական մեխանիզմների բացկայութան պայմաններում Հայաստանի և Արցախի զինված ուժերը հակառակորդի գործողությունները չեզոքացնելու հակամիջոցներ են ձեռնարկում:

Մեր զինվորականների քայլերն անհրաժեշտ են, բայց օբյեկտիվորեն դրանք բավարար չեն, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս, մեր ԶՈւ համաչափ և անհամաչափ պատասխան գործողությունները որոշ չափով զսպում, բայց ամբողջովին չեն վերացնում Ադրբեջանի ոտնձգությունները: Այս առումով ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Ռոյս-Էնգելի նախաձեռնությանն աջակցությունը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հելսինկյան հանձնաժողովի առաջարկած HR 4264 օրինագծի ընդունումը և այլ քայլեր պետք է սթափեցնող ազդեցություն ունենան ադրբեջանական ղեկավարության վրա: 

Ադրբեջանին կառուցողական հուն վերադարձնելու եվրոպական և ամերիկյան նախաձեռնությունները վկայում են այն մասին, որ պաշտոնական Բաքուն չի ցանկանում կամավոր կերպով կատարել սեփական երկրում մարդու իրավունքները հարգելու և հարևան երկրների հետ վեճերը խաղաղ կարգավորելու առնչությամբ ստանձնած միջազգային պրտավորությունները: Իսկ եթե դա այդպես է, ԼՂՀ անկախությունը, նրա կարծիքով, այլընտրանք չունի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Տոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համարՏոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համար
Երևանում ստորագրվել են հայ-ղազախական մի շարք փաստաթղթերԵրևանում ստորագրվել են հայ-ղազախական մի շարք փաստաթղթեր
Richter Trio-ն առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջևRichter Trio-ն առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջև
"Որոնվում է օմբուդսմենը" ինքնաշեն պաստառների պատճառով ոստիկանները բերման են ենթարկել մեդիառեսուրսի երկու աշխատակցի
Երեւանում տեղի կունենա «Ծաղկունք» պարի միջազգային 5-րդ փառատոնը. սպասվում է աշխարհի տարբեր երկրների պարային համույթների մասնակցությունԵրեւանում տեղի կունենա «Ծաղկունք» պարի միջազգային 5-րդ փառատոնը. սպասվում է աշխարհի տարբեր երկրների պարային համույթների մասնակցություն
Ղազախստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերՂազախստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր
Հայաստանում կնշվի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրըՀայաստանում կնշվի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
Չարագործները 8 ծառ են այրել Ֆրեզնոյի Չարագործները 8 ծառ են այրել Ֆրեզնոյի "Արարատ" հայկական գերեզմանատանը
Times. Լոնդոնն ու Երեւանը բանակցում են Միացյալ Թագավորությունից անօրինական ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջTimes. Լոնդոնն ու Երեւանը բանակցում են Միացյալ Թագավորությունից անօրինական ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ
Հայաստանում աշխատանք է տարվում իշխանության ապակենտրոնացման ռազմավարության մշակման ուղղությամբ. նախարարՀայաստանում աշխատանք է տարվում իշխանության ապակենտրոնացման ռազմավարության մշակման ուղղությամբ. նախարար
Հայաստանի ԱԳՆ-ը կոչ է արել խուսափել Մերձավոր Արեւելքում հետագա առճակատումիցՀայաստանի ԱԳՆ-ը կոչ է արել խուսափել Մերձավոր Արեւելքում հետագա առճակատումից
Երևանում հանդիսավորությամբ դիմավորել են Ղազախստանի նախագահինԵրևանում հանդիսավորությամբ դիմավորել են Ղազախստանի նախագահին
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Գեղարքունիքում վթարի է ենթարկվել զինվորական Գեղարքունիքում վթարի է ենթարկվել զինվորական "ԿամԱԶ"
Հայաստանի ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունըՀայաստանի ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով կա 4 զոհ և վիրավորներՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով կա 4 զոհ և վիրավորներ
Պետական գանձարանից շուրջ 48 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված անձանց համար Պետական գանձարանից շուրջ 48 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված անձանց համար "40+10" աջակցության ծրագրին
Իրանը դժգոհ է Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներից. ՎելայաթիԻրանը դժգոհ է Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներից. Վելայաթի
Հայաստանում կստեղծվի սիմուլյացիոն կենտրոն վիրաբույժների ուսուցման համարՀայաստանում կստեղծվի սիմուլյացիոն կենտրոն վիրաբույժների ուսուցման համար
Լավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խափանել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շուրջ պայմանավորվածություններըԼավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խափանել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շուրջ պայմանավորվածությունները
Ընդդիմադիր. Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի թերագնահատումը խորը սխալ էԸնդդիմադիր. Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի թերագնահատումը խորը սխալ է
Առողջապահության նախարարությունը գերակատարել է իր բյուջեն, այժմ սպասում է լրացուցիչ ֆինանսավորման մասին որոշմանըԱռողջապահության նախարարությունը գերակատարել է իր բյուջեն, այժմ սպասում է լրացուցիչ ֆինանսավորման մասին որոշմանը
Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու առաջարկինԼոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու առաջարկին
Հայաստանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակիՀայաստանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ԱԱԾԱհաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ԱԱԾ
Զինկոմիսարիատներն էլեկտրոնային ծանուցագրեր կուղարկենԶինկոմիսարիատներն էլեկտրոնային ծանուցագրեր կուղարկեն
Ամերիկացի հետաքննող լրագրողը հաղորդում է պատրաստել Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա իսրայելական ոստիկանության եւ վերաբնակիչների հարձակումների վերաբերյալԱմերիկացի հետաքննող լրագրողը հաղորդում է պատրաստել Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա իսրայելական ոստիկանության եւ վերաբնակիչների հարձակումների վերաբերյալ
ԱԱԾ-ը ներկայացրել է ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասներըԱԱԾ-ը ներկայացրել է ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասները
ԱԺ-ն ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի աղմկահարույց փոփոխություններըԱԺ-ն ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի աղմկահարույց փոփոխությունները
Freedom House. Ադրբեջանն էթնիկ զտում է կատարել Արցախում և շարունակում է սպառնալ ՀայաստանինFreedom House. Ադրբեջանն էթնիկ զտում է կատարել Արցախում և շարունակում է սպառնալ Հայաստանին
Հայաստանը հերթական անգամ կերկարաձգի ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի դեմ համաձայնագիրըՀայաստանը հերթական անգամ կերկարաձգի ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի դեմ համաձայնագիրը
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնն սկսում է  ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության կասկածով ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթաց«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնն սկսում է  ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության կասկածով ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթաց
Հայաստանի թատրոնն առաջին անգամ Պսկովում ներկայացրել է Պուշկինի Հայաստանի թատրոնն առաջին անգամ Պսկովում ներկայացրել է Պուշկինի "Փոքրիկ ողբերգությունները"
Արցախի նախկին օմբուդսմենը ՀՀ վարչապետին մեղադրել է մանիպուլյացիայի մեջԱրցախի նախկին օմբուդսմենը ՀՀ վարչապետին մեղադրել է մանիպուլյացիայի մեջ
Կառավարող խմբակցությունը մերժել է սահմանազատման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծըԿառավարող խմբակցությունը մերժել է սահմանազատման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը
Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովիՇառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովի
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Քրիստինա Քվին. ԱՄՆ-ը հստակ գնահատական չունի, թե ինչ է տեղի ունեցել Արցախում՝ տեղահանություն, թե էթնիկ զտումՔրիստինա Քվին. ԱՄՆ-ը հստակ գնահատական չունի, թե ինչ է տեղի ունեցել Արցախում՝ տեղահանություն, թե էթնիկ զտում
Դա այլ բան է. ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների բացակայության պատճառների մասինԴա այլ բան է. ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների բացակայության պատճառների մասին
Ծափահարությունները, որոնք մեզ շռայլորեն պարգեւեցին, երկար ժամանակ չեն լռի հիշողության մեջ. Սաթի Սպիվակովան՝ երևանյան հյուրախաղերի մասինԾափահարությունները, որոնք մեզ շռայլորեն պարգեւեցին, երկար ժամանակ չեն լռի հիշողության մեջ. Սաթի Սպիվակովան՝ երևանյան հյուրախաղերի մասին
Կլաար. ԵՄ-ն ակնկալում է հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոտալուտ հանդիպումԿլաար. ԵՄ-ն ակնկալում է հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոտալուտ հանդիպում
Կլաար. Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող էԿլաար. Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է
Պաշտոնական Թբիլիսին հավասարեցնում է հարաբերությունները հարևանների հետ և Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնում մինչեւ ռազմավարական. քաղաքագետՊաշտոնական Թբիլիսին հավասարեցնում է հարաբերությունները հարևանների հետ և Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնում մինչեւ ռազմավարական. քաղաքագետ
Ավստրալիան նոր դեսպան ունի ՀայաստանումԱվստրալիան նոր դեսպան ունի Հայաստանում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բանակցություններ է վարել ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բանակցություններ է վարել ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենի հետ
Առողջապահության նախարարը պատմել է Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի փոփոխությունների մասինԱռողջապահության նախարարը պատմել է Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի փոփոխությունների մասին
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ֆրանսիայի դեսպանը կրկին մեկնել է Սյունիքի մարզՖրանսիայի դեսպանը կրկին մեկնել է Սյունիքի մարզ
Իսրայելի ոստիկանությունը շարունակում է հարձակումները Երուսաղեմի Հայկական թաղամասի վրաԻսրայելի ոստիկանությունը շարունակում է հարձակումները Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա
ANCA. ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մոռանա Արցախի մասինANCA. ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մոռանա Արցախի մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ