Հայկական Սորիանս ռեք-խումբը շարունակում է նախապատրաստվել Եվրատեսիլ-2013-ին:
Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում պատմել է խմբի մենակատար Գոռ Սուջյանը, խումբը Շվեդիա կտանի լավ էներգետիկա և դրական տրամադրություններ: Նա նշել է, որ մայիսի 16-ին տեղի ունենալիք կիսաեզրափակիչից առաջ այնքան էլ չի հուզվում: ՙՄենք լրջորեն զբաղված ենք նախապատրաստական աշխատանքներով: Գլխավոր նպատակն է` մեր ՙLonely planet՚ երգի մեսիջը հասցնել հանդիսատեսին, որում խոսվում է համամարդկային արժեքների մասին՚,-ասել է Սուջյանը:
Իր հերթին, Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ՙLonely planet՚ երգի երաժշտությնա հեղինակ, Black Sabbath խմբի գիտարահար Տոնի Այոմմին իր ֆանատներին կդիմի կոչով, որպեսզի նրանք քվեարկեն Հայաստանի օգտին: Բացի այդ, Եվրատեսիլի պաշտոնական կայքում կտեղադրվի նրա հարցազրույցը, որտեղ նա կպատմի ՙԴորիանս՚ խմբի երգի վրա իր կատարած աշխատանքի մասին:
Հետաքրքրական է, որ հայկական երաժիշտների ելույթը կլինի մինիմալիզմի ոճով, այսինքն, բեմում չեն լինի դեկորացիաներ և պարեր: Բացի այդ, Դորիանսի մասնակիցները հանդիսատեսին կներկայանան նոր ոճով, որի հեղինակն է հայտնի ոճաբան Արմեն Գալյանը: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նա բացել է որոշ գաղտնիքներ, հայտնելով, որ երաժիշտները կլինեն ՙճիշտ ջինսա-ռոքերական ոճի մեջ՚, հաշվի առնելով նաև մոդայիկ բոլոր միտումները:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Կոպենհագենում տեղի կունենա Դորիանսի համերգը, որի պատվավոր հյուրը կլինի Դինա Գարիպովան, ով այս տարի Եվրատեսիլում կներկայացնի Ռուսաստանը:
Նշենք, որ Եվրատեսիլը տեղի կունենա մայիսի 14-18-ը, Շվեդիայի Մալմե քաղաքում: