Arminfo.info



 Շաբաթ, 12 Մարտի 2016 05:00

Карина Меликян

2016 թվականը շրջադարձային կլինի Հայաստանի բանկային համակարգի համար

2016 թվականը շրջադարձային կլինի Հայաստանի բանկային համակարգի համար

2016 թվականին Հայաստանի համար  առավել զգալի  կլինեն ճգնաժամային երևույթները, որոնք սկսեցին դրսևորվել 2014 թվականի կեսերից և  ավելի խորացան 2015 թվականին: Իրավիճակը 2014-2015 թվականների սահմանագծին ավելի խորացավ ԱՄՆ դոլարի  փոխարժեքի թռիչքով, ինչպես նաև տնտեսությունում դժվարությունների ավելի հստակ դրսևորումով: Իսկ տնտեսական բարդ իրավիճակն անդրադառնում է բանկերի վրա, որոնք տնտեսության համար նույնն են, ինչ մարդու համար արյունատար համակարգը: 2014-2015 թվականներին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին՝ 3.5-ից մինչև 3: Բանկերի վրա դա անդրադարձավ ակտիվների որակի վատթարացմամբ, պրոբլեմներ առաջացան նույնիսկ խոշոր բիզնեսում, չխոսելով արդեն մանրածախ հատվածի մասին: Սա ուղեկցվում է պահուստների աճով, բանկային համակարգի շահութաբերության նվազմամբ: Ըստ միջազգային կառույցների կանխատեսումների 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճի սանդղակը կլինի ավելի ցածր` 2.2: Շատ փորձագետներ 2016 թվականը համեմատում են 2009 թվականի ճգնաժամի գագաթնակետի հետ: Այս բոլոր դրսևորումներն  առավել ծանրակշիռ իր վրա է զգում բանկային համակարգը, որի մասնակիցների մեծ մասը, վարկավորումը ռեցեսիայից դուրս բերելուց բացի, պետք է մինչև 2017 թվականն  ապահովի  նաև կապիտալը 30 մլրդ դրամի նորմատիվային սանդղակին հասցնելու ԿԲ պահանջը: Փաստացի, բանկային հատվածի լուրջ վերափոխումն անխուսափելի է, բայց խաղացողների թվի կրճատումը, դրանց խոշորացմանը զուգահեռ, հնարավորություն կտա ոչ միայն ինքնուրույն դիմակայել ճգնաժամային ցնցումներին, այլ նաև տնտեսության առանցքային ոլորտների վարկավորման միջոցով նպաստել երկրի ՀՆԱ-ի աճին` պատշաճ մակարդակով: 

Քանի՞ մասնակից կմնա բանկային համակարգում 2017 թվականին:

 

Իմ կածիքով Հայաստանի բանկային համակարգում բավական է ունենալ ընդամենը 10-11 բանկ, որից 5-6-ը կլինեն խոշոր խաղացողներ` համակարգ ձևավորող բանկեր, իսկ մնացածը կլինեն նիշային բանկեր, չնայած, տարեվերջին բանկերի ընդհանուր թիվը կարող է հասնել 15-ի: Բանկերի կեսն այսօր կանգնած է կապիտալիզացման լուրջ խնդրի առաջ. մինչև 2017 թվականը կապիտալի չափը պետք է հասնի 30 մլրդ դրամի: Ընդ որում, նրանց մեծ մասն էականորեն չի հասնում նորմատիվային սանդղակին: Ինչպես էլ որ փոխվի իրավիճակը, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ դրանում է կայանում զարգացման էությունը:

 

Արդյո՞ք բանկերի թվի զգալի կրճատումը չի բերի շուկայի  մոնոպոլացմանը:

 

Չեմ կարծում, որ դա կբերի մոնոպոլացման: Բացատրեմ ինչու, օրինակ, Վրաստանում երկու խոշոր բանկին բաժին է ընկնում շուկայի 70-75-ը, իսկ մնացածը մասը՝ մյուս 18 բանկին: Բայց անգամ նման պայմաններում այնտեղ չկա բանկային համակարգի վառ արտահայտված մոնոպոլացում: Իսկ Հայաստանում խոսքը գնում է առողջ համակարգի խոշորացման մասին, քանի որ 10-11 բանկ ունենալը մեր տնտեսության համար, բնակչության ներկայիս թվաքանակի պայմաններում, լիովին բավարար ցուցանիշ է:

 

Ի ՞ նչ եք կարծում, արդյո՞ք իրատեսական է Հայաստանի բանկային համակարգի 2016 թվականի աճի կանխատեսումը:

 

Նախ ասեմ, որ 2015 թվականը ծանր տարի էր Հայաստանի համար: Անհրաժեշտ էր  մի շարք խնդիրներ լուծել, այդ թվում՝ դրամի արժեզրկման, տրանսֆերտների զգալի անկման, պահանջարկի անկման և այլն: Իրականում Հայաստանի բանկային համակարգը 2015 թվականին չաճեց: Այո, եզակի բանկերի հաջողվեց աճ ապահովել որոշ ուղղություններով և որոշակի պարամետրերով, բայց համակարգը, ընդհանուր վերցրած, քանակական ցուցանիշներով չաճեց: Տարին դժվար էր նաև որակական ցուցանիշների առումով, քանի որ ակտիվների որակի վատթարացման հետևանքով բանկերն ստիպված էին ավելի շատ ծախսել վարկերի հնարավոր կորուստների պահուստների ձևավորման վրա: Արդյունքում` նվազեց բանկային համակարգի արդյունավետությունը: 2016 թվականը կլինի շրջադարձային, քանի որ անվտանգության բարձիկը 2015 թվականին արդեն ստեղծվել է, ձևավորվել են վարկերի գծով պահուստները, իսկ պոտենցիալ վարկառուների վարկունակության մանրակրկիտ վերլուծության հաշվին զսպվել է վարկավորման աճը, արդյունքում՝ բանկերը կուտակեցին մեծ պահուստներ  չաշխատող ակտիվների ապահովման համար: 2016 թվականին ես, այնուամենայնիվ, ակնկալում եմ ակտիվների որակի որոշակի բարելավում, բայց եթե անգամ դա տեղի չունենա, հազիվ թե վատթարացում լինի: Կարծում եմ, որ նույնիսկ դրական տեղաշարժ կլինի զարգացման, հիմնական ցուցանիշների աճի ուղղությամբ, եթե, իհարկե, բանկերին հաջողվի լուծել չաշխատող վարկերի մասով գրավադրված գույքի արդյունավետ իրացման խնդիրը:   

 

Ստացվում է, որ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի ձեռքում է: Իսկ ինչո՞ւ երբ տնտեսությանն անհրաժեշտ է աջակցել, բանկերն ուղղում են անհրաժեշտ բոլոր ռեսուրսները, նույնիսկ կրելով վնասներ, իսկ երբ բանկերին է անհրաժեշտ աջակցություն, ապա նրանք պետք է  հույսն իրենց վրա դնեն :

 

Ցավոք, դա այդպես է: Յուրաքանչյուր բանկ ինքն է գտնում ստեղծված իրավիճակից դուրս գալու մեթոդները կամ դրանց փոխարինող գործիքները, այդ թվում նաև չաշխատող վարկերի արդյունքում բանկերում կուտակված անշարժ գույքի պոտենցիալ գնորդներին: Մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկան իրացվելի չէ, 2015 թվականին գների անկում եղավ, բնականաբար, դա դժվարացնում է գրավադրված գույքի իրացման գործընթացը:

 

Ի՞նչ պետք է ձեռնարկի պետությունն այդ բացասական հետևանքները հարթելու համար և ի՞նչ պետք է անի կարգավորողը:

 

Կարգավորողը, մի կողմից,  ֆինանսական շուկայի կարգավորման նպատակով 2014 թվականի դեկտեմբերին, դրամի արժեզրկման գագաթնակետին, խստացրեց արտարժույթով ներգրավված  միջոցների պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը (12-ից մինչև 24): Դա բերեց մեծ ծախսերի` ՀՀ դրամով վարկավորումը հասցնելով նվազագույնի: Վարկավորման հետ կապված իրավիճակը շտկելու նպատակով Կարգավորողը 2015 թվականին մեղմացրեց, որոշ դեպքերում հասցրեց  զրոյի արտարժույթով և ՀՀ դրամով պարտավորությունների պարտադիր պահուստավորման նորմատիվը` կապիտալի ներքին և արտաքին շուկաներում բանկերի պարտատոմսերի տեղաբաշխման, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններից ավելի քան 2 տարի ժամկետով ներգրաված միջոցների դեպքում: Իսկ դա խթան է ավելի էժան և երկարաժամկետ միջոցներ ներգրավելու համար: Այս առումով Կարգավորողը ճիշտ մոտեցավ ստեղծված խնդիրների լուծմանը:

 

Ինչ վերաբերվում է կառավարության քայլերին, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել համակարգ ձևավորող և  արտահանման ուղղվածությամբ  ձեռնարկությունների համար պայմանների մեղմացմանը: Դա կարող է լինել սուբսիդավորում, էժան վարկեր, ինչպես նաև հարկային ժամանակավոր արձակուրդներ: Ինչպես տեսնում ենք, կան խթանման  տարբեր մեթոդներ, որոնց հետևողական և ակտիվ օգտագործումը հայրենական ձեռնարկություններին շատ կօգնի ճգնաժամային դժվարին ժամանակահատվածում պահպանել իրենց դիրքերն արտահանման ոլորտում:

 

Բանկերի ներգրաված միջոցների ծավալների (5,5 մլրդ ԱՄՆ դոլար, ներառյալ միջազգային ծրագրերով ներգրաված միջոցները)  էական գերակայությունը վարկավորման ծավալների նկատմամբ արդյոք  չի՞ վկայում (4.7 մլրդ ԱՄՆ դոլար) բանկերի լուրջ խնդիրների մասին`ճգնաժամային փուլում միջոցների իրացման առումով:

 

Այնքան էլ կոռեկտ չի լինի եզրակացույթուններ անել` ելնելով ճգնաժամի տարիներին արձանագրված ցուցանիշներից: Չէ՞ որ ստեղծված իրավիճակում կարող են բազմաթիվ գործոններ լինել: 2015 թվականին բանկերն ստիպված էին զսպել վարկավորումը: Առաջին հերթին, դա թելադրված էր ՀՀ դրամով միջոցների սակավությամբ, իսկ մենք գիտենք, որ սպառողական վարկավորումն իրականացվում է դրամով: Երկրորդ, ռիսկ-մենեջմենթի վերանայումը շատ բանկերում նախատեսում էր պոտենցիալ վարկառուների նկատմամբ պահանջների խստացում, հատկապես ճգնաժամի պայմաներում նրանց կողմից պարտավորությունների կատարման հնարավորությունների առումով: Վարկառուների նկատմամբ պահանջների շարքում առաջինը վերանայվեց պարտքի ծածկման գործակիցը (DSCR - Dept Service Coverage Ratio)` նախկին 1.1-ից խստացվեց մինչև 1.4, այսինքն, եթե շուրջ 30-ով ընկնի շրջանառությունը կամ եկամուտը, ապա բանկի հանդեպ պարտավորությունների կատարման  մասով կարող են խնդիրներ ծագել: Այնուհետ հաջորդում է գրավով ապահովումը,  որի նկատմամբ պահանջների խստացումը թելադրված էր ցածր իրացվելիությամբ և անշարժ գույքի գների անկումով:

 

Ճգնաժամային երևույթներն սկսեցին զգացվել 2014 թվականի կեսից, որոնք ավելի խորացան 2015 թվականին: Թե որքանո՞վ բանկերը կկարողանան հաղթահարել այդ իրավիճակը, ցույց կտա 2016 թվականը, որը լուրջ կառուցվածքային փոփոխություններ է  ենթադրում բանկային համակարգում:

 

Ամերիաբանկն ինչպիսի՞ դեր է իրեն վերապահում Հայաստանի տնտեսության վարկավորման իրավիճակի շտկման գործում: ՎԶԵԲ-ի  մասնակցությունն Ամերիաբանկի կապիտալի համալրմանը հնարավորոթյուն տալի՞ս է արդյոք արտաքին աղբյուրներց ակնկալել լայնածավալ  

 

 

միջոցների ներգրավում:

 

Ամերիաբանկի կապիտալում  ուղղակի ներդրումների տեսքով կստանանք 40 մլն ԱՄՆ դոլար (մոտ 20 մլրդ դրամ), երկու փուլով: Սկզբում, լրացուցիչ թողարկման շրջանակներում, ՎԶԵԲ-ը ներդրեց 30 մլն ԱՄՆ դոլար (մոտ 15 մլրդ դրամ)` ստանալով Ամերիաբանկի բաժնետոմսերի փաթեթի 20-ը, իսկ մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ապագայում կապիտալի մեծացման համար: Կապիտալն ավելացնելով Ամերիաբանկի կապիտալի համարժեքությունը կհասնի 19-ի: Բացի ՎԶԵԲ-ի միջոցներից, 50 մլն ԱՄՆ դոլարի սուբորդինացված վարկ է տրամադրվել IFC-ի կողմից:

 

Հասկանալի է, որ կարճ ժամկետում հնարավոր չէ ներքին աղբյուրներից  ծանրակշիռ միջոցներ ներգրավել: Իսկ նշված 90 մլն ԱՄՆ դոլարի շնորհիվ մեր առջև, փաստորեն, բացվում է արտաքին աղբյուրներից առնվազն 500 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, ընդ որում, ինչպես մեզ հետ արդեն աշխատող գործընկերներից, այնպես էլ նոր աղբյուրներից: Մենք արդեն մի շարք հանդիպումներ ենք ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների, բանկերի հետ, որոնք հետաքրքրված են հայկական ֆինանսական շուկայով: Բացի այդ, լրացուցիչ ֆինանսավորման ճանապարհով մեզ հետ համագործակցությունը շարունակելու ցանկություն են հայտնել մեր ներկայիս գործընկերները, որոնց հետ մենք տարբեր ծրագրերով բավականին հաջող աշխատում ենք:

 

Նման ծավալուն միջոցների ներգրավման դեպքում արդյո՞ք բանկը չի բախվի դրանց արդյունավետ տեղաբաշխման դժվարությանը:

 

Չէի ասի, որ դա  դժվարություն է, դա ավելի շուտ խնդիր է, որը պետք է լուծել: Իհարկե, մտահոգություն կա, որ շուկան համապարփակ չէ, հետևաբար չի կարող ընդունել հսկայական ֆինանսական միջոցներ, ինչպիսի գին էլ դրանք ունենան: Դրա համար էլ մենք պլանավորում ենք գործընթացն իրականացնել փուլերով` 1-2 տարվա ընթացքում: Իհարկե, արդյունավետության տեսանկյունից բանկի համար ավելի լավ կլիներ միանգամից օգտագործել այդ հնարավորությունը` եկամտաբեր ակտիվների ավելացման համար: Բայց, այնուամենայնիվ, իմանալով շուկայի ծավալները և առկա պահանջարկը, պատրաստվում ենք այդ միջոցներն իրացնել փուլերով: Օրինակ, հաջորդ տարի պատրաստվում ենք վարկային ներդրումներն ավելացնել 100-130 մլն ԱՄՆ դոլարով, բայց եթե պահանջարկն, այնուամենայնիվ, գերազանցի մեր ակնկալիքները, ապա այդ գումարը կարող է լինել ավելի մեծ, մանավանդ, որ մենք հնարավորություն ունենք մեր գործընկերներից արագ ներգրավել լրացուցիչ միջոցներ:

 

Կան մեծ և լավ նախագծեր, որոնք ֆինանսական աջակցության կարիք ունեն, ինչպես վարկավորման, այնպես էլ հետագա  առաջմղման համար,  և  խոսքը գնում է լուրջ միջոցների մասին, և դրան համապատասխան, բանկը պետք է ունենա զգալի ծավալով կապիտալ: Խոշոր հարկատու հաճախորդների ներգրավման և վարկավորման առումով Ամերիաբանկի դիրքերը բավականին ուժեղ են:

 

Ո՞ր ոլորտներն են առաջնահերթ Ամերիաբանկի վարկային քաղաքականությունում:

 

Մեզ շատ է հետաքրքրում ագրոբիզնեսի ոլորտը, մասնավորապես, ջերմոցների շինարարությունը, որոնց արտադրանքի 80-90-ն արտահանվում է Ռուսաստան: Մեզ հետաքրքրում են նաև էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտները, ընդ որում, վերջինիս առումով չնայած էներգակիների և լեռնահանքային հումքի միջազգային գների նվազմանը,  արտադրանքի նկատմամբ պահանջարկը պահպանվում է: Եվ դրա համար մենք շատ հարմարավետ ենք մեզ զգում լեռնահումքային ոլորտի  ընկերությունների վարկավորման հարցում: Մեզ շատ է հետաքրքրում նաև հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ մենք ունենք նախագծեր և 2016 թվականին նախատեսում ենք մի շարք նոր նախագծերի վարկավորում:

 

ՓՄՁ-ները  գտնվում են Ամերիաբանկի նպատակային վարկավորման  շրջանակներում: Մենք այս ուղղությանը մշտապես մեծ ուշադրություն ենք  հատկացնելու և հնարավորինս  գրավիչ ենք դարձնելու ՓՄՁ-սուբյեկտների վարկային պրոդուկտները, որպեսզի ավելացնենք այս սեգմենտի մեր հաճախորդների բազան:

 

Վարկավորումից  բացի նախատեսո՞ւմ եք արդյոք M&A հնարավորություն:

 

Այո, M&A (միավորման և միաձուլման) հնարավորությունը մեկ կամ մի քանի բանկերի հետ մենք երբեք չենք բացառել: Ասեմ ավելին, այդպիսի առաջարկներ մենք ժամանակ առ ժամանակ ստանում ենք և քննարկում: Մենք շատ մանրակրկիտ ուսումնասիրում ենք այն բանկերի ցուցանիշները, որոնք կարող են մեզ հետաքրքրել գնման կամ միաձուլման առումով: Դրանք շատ չեն, բայց, այնուամենայնիվ, կան: Ամեն ինչ կախված է գնից:

 

Կարծում եմ, որ 2016 թվականը բանկային համակարգի միավորման և ամրապնդման առումով շատ հետաքրքիր կլինի, համենայն դեպս, 2015 թվականին մենք տեսանք այդ գործընթացի մեկնարկը, տեղի ունեցավ միաձուլման երկու գործարք (ՊրոԿրեդիտ բանկը` Ինեկոբանկի հետ, իսկ ԲՏԱ բանկը` Հայէկոնոմբանկի հետ): 2017 թվականի սկզբին մենք արդեն կտեսնենք կառուցվածքային լուրջ փոփոխություններով բանկային մի նոր համակարգ, ավելի ուժեղ ու կայուն: 

 

ՎԶԵԲ-ը, որպես կանոն, որևէ բանկի կապիտալում մասնակցություն ունենալուց առաջարկում է ինչպես կորպորատիվ կառավարման, այնպես էլ ռիսկերի կառավարման մեխանիզմներ: Օգտվո՞ւմ եք այդ հնարավորությունից:

 

Մենք ունենք կորպորատիվ կառավարման բավականաչափ մշակված մեխանիզմներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Բայց, գիտակցելով, որ ՎԶԵԲ-ի նման հեղինակավոր բաժնետերը կարող է նոր լումա ունենալ կորպորատիվ կառավարման բարելավման մեջ, մենք, իհարկե, կօգտվենք իրենց առաջարկներից: Նույնը կարելի է ասել նաև ռիսկ-մենեջմենթի մասին: Նման առաջարկների համար մենք միշտ բաց ենք: Իսկ այսօր ՎԶԵԲ-ի նախագծի նպատակն Ամերիաբանկի կապիտալիզացմանն աջակցելն է, նպաստելով նրա աճի ռազմավարական նպատակների իրագործմանը՝ հետագայում IPO-ի (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում) իրականացման վերջնական նպատակով:

 

Ամերիաբանկի IPO դուրս գալու պլանները բավական ինտրիգային են: Ե՞րբ եք նախատեսում դուրս գալ կապիտալի միջազգային շուկա:

 

Դրանք առաջիկա տարվա պլաններ չեն, մենք լավ ենք հասկանում, որ IPO-ն ինքնանպատակ չէ, մենք պետք է հետևողականորեն աշխատենք այդ նպատակին հասնելու համար: Մենք պետք է ավելի մեծ աճ ապահովենք` ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշների գծով, և, իհարկե, արտաքին միջավայրը նույնպես պետք է բարենպաստ լինի IPO-ի իրականացման համար:

 

Եվրոբանկի հետ համագորակցության նոր ձևաչափը նպատակաուղղված է  առավել հավակնոտ ռազմավարության իրականացմանը, մասնավորապես, առաջնային հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO) միջազգային շուկաներ դուրս գալուն: Բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխմանը պատրաստվելուն կօգնի նաև IFC-ի սուբորդինացված վարկը:

 

Տոկոսադրույքների ինչպիսի՞ միտում կարելի է ակնկալել 2016 թվականին և ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել:

 

Տոկոսադրույքների իջեցում պետք չէ սպասել: Ասեմ` ինչու: Առաջինը, ներքին շուկայում ՀՀ դրամով միջոցների ներգրավումը թանկ հաճույք է: Այսինքն, մենք պետք է ՀՀ դրամով վարկերի գնագոյացման ժամանակ հաշվի առնենք ռեպոյի դրույքները, արժեթղթերի եկամտաբերությունը, այդ թվում նաև պետական պարտատոմսերի գծով, ինչպես նաև ավանդների տոկոսադրույքները: Սա ՀՀ դրամով  միջոցների մասին: Իսկ ԱՄՆ դոլարով միջոցների մասով նույնպես չեմ կանխատեսում  էական տատանումներ, քանի որ, առաջին հերթին, գնագոյացման վրա ազդում է Libor դրույքը, ինչն ուղղակիորեն կապված է ԱՄՆ-ում դաշնային պահուստի տոկոսադրույքի հետ, որը 2015 թվականին բարձրացավ 0.25-ով` 2016թ.-ին աճելու հեռանկարով, երկրորդ, դա երկրի ռիսկն է, որն առայժմ չի տեղաշարժվում դրական ուղղությամբ,  և երրորդը, դա կորպորատիվ ռիսկն է (փոխառուի ռիսկը), այսինքն, ԱՄՆ դոլարով միջոցների  տոկոսադրույքների տատանման միտումը կլինի ոչ էական` 0.5: Ամերիաբանկը կֆինանսավորի խոշոր  նախագծերը վարկառուի համար առավել շահավետ պայմաններով:

 

Ամերիաբանկը պլանավորո ՞ ւմ է արդյոք մասնաճյուղերի ցանցի ընդլայնում,  թե՞ այնուամենայնիվ, շեշտը  դրվում է հեռակառավարման ծառայությունների ընդլայնման վրա:

 

2016 թվականին նախատեսում ենք երկու նոր մասնաճյուղերի բացում, մեկը մայրաքաղաքում, մյուսը՝ մարզում, ինչի արդյունքում մասնաճյուղերի ընդհանուր թիվը կհասնի 14-ի: Բացի այդ, մենք ընդլայնում ենք հաճախորդների արագ սպասարկման կետերի թիվը: Այսօր արդեն գործում է նման երկու կետ, ևս չորսը պատրաստվում ենք հանրապետությունում բացել 2016 թվականին: Դրանք cash-in/cash-out բանկոմատներ են, կրպակներ, ինտերնետ-բանկինգ: Մասնաճյուղերի ցանցի  առավել ընդլայնումից մենք գերադասում ենք հաճախորդների սպասարկման նոր տեխնոլոգիական մեթոդների կիրառումը, գումարած`սպասարկման որակը: Այդ թվում խոսքը գնում է նաև նոր ներդրվող՝ իռլանդական CR2 ընկերության BankWorld հեռահար բանկային ինքնասպասարկման համակարգի մասին, որը հասանելի կլինի 2016 թվականի վերջին: Այդ նախաձեռնությունն ուղղված է բանկի ռազմավարական նպատակներից մեկի իրականացմանը, մասնավորապես, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հաճախորդներին առաջարկել  նորարար բանկային ծառայությունների  ամբողջական փաթեթ, ինչը ենթադրում է հեռակառավարման բոլոր բանկային ծառայությունների մեկ հարթակ, որը կապահովի հաճախորդների համար բանկային գործառույթնեի կատարման առավելագույն հարմարավետություն: Միևնույն ժամանակ, այս համակարգը կունենա իր ավանդը Հայաստանում հեռակառավարման բանկային ծառայությունների  մշակույթի զարգացման գործում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև