Չնայած
բնապահպանների բողոքներին` «Մեգո Գոլդ» ընկերությունը «հավանություն» է ստացել
Թուխմանուկի երրորդ պոչամբարի կառուցման
համար:
Ինչպես սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում պատմել է
բնապահպան Գրետա Գաբրիելյանը, ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 30-ին
շրջակա միջավայրի վրա ներգործության դրական գնահատական է տվել նախագծին: Մինչդեռ
բնապահպանները հետագա 1,5 ամսում չէին կարողանում պաշտոնական տեղեկատվություն
ստանալ այն մասին, թե արդյոք նախագիծն արժանացել է «հավանության»: Արդյունքում`
դրական գնահատականի մասին բնապահպաններին հայտնէ դարձել միայն օգոստոսի 23-ին`
Global Gold Mining-ի կայքում զետեղված տեղեկատվության շնորհիվ:
«Մենք գործ ունենք եզակի երևույթի հետ, երբ այդ նախագիծը
դրական գնահատական է ստանում, չնայած Մելիք գյուղական համայնքի բողոքին, որի
մերձակայքում կառուցվելու է պոչամբարը», - նշել է իրավաբան Արթուր Գրիգորյանը: Նրա
ասելով, գյուղացիներն արդեն նամակ են հղել բնապահպանության նախարարին` առաջարկելով
մեկնել Մելիք և տեղում ծանոթանալ իրավիճակին: Մասնավորապես, գյուղի բնակիչները դժգոհում են այն առնչությամբ, որ
Թուխմանուկի երկու հին պոչամբարները չեն վերամշակլվել, ինչը բնահողի աղտոտման
վտանգ է կրում:
Անցած
տարի բնապահպանները Գլխավոր դատախազությանը կոչ էին արել պարզել Թուխմանուկի
հանքավայրի մշակման լիցենզիային առնչվող իրավիճակը: 2005 թվականի ընդերքօգտագործման
թույլտվության համաձայն, հանքավայրը 2 տարի պետք է մշակվեր բաց եղանակով, ինչից
հետո լեռնահանքային ընկերությունը պարտավոր էր ներկայացնել նոր նախագիծ և անցնել
Թուխմանուկի փակ մշակման: Չնայած այդ պահանջին` «Մեգո Գոլդ» ընկերությունը (Global
Gold Mining դուստր), բնապահպանների կարծիքով, կասկաածելի եղանակներով երկարաձգել
է բաց մշակման լիցենզիան: