Միջազգային հանրությունն ինքն է ականատես եղել, թե
ինչպես է Ադրբեջանի արկածախնդրությունը տարածաշրջանում բռնությունների պատճառ
դարձել՝ հանգեցնելով հրադադարի հաստատումից հետո հակամարտության ընթացքում
ամենամեծ մարդկային կորուստներին: Այս մասին The New York
Times թերթի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանը:
«Բոլորդ էլ
ականատես դարձան Ադրբեջանի նախագահի «թվիթերյան դիվանագիտությանը»: Ամենաբարձր
մակարդակով երկարամյա շարունակական սպառնալիքները վերածվեցին իրական
գործողությունների, երբ քաղաքացիական օբյեկտները՝ մանկապարտեզներ, դպրոցներ,
հիվանդանոցներ, ինչպես նաև խաղաղ բնակչությունը դարձավ կրակի թիրախ»,-ասել է ՀՀ
նախագահը: Այդ համատեքստում նա հավելել է, որ միջազգային հանրության
թյուրընկալումը նա տեսնում եմ այն հարցում, որ հավասարության նշան է դրվում
ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև:
Սարգսյանը
հիշեցրել է, որ ավելի քան 20 տարի Հայաստանը զգուշացնում էր Ադրբեջանի ռազմական
մտադրությունների մասին, և ոչ մի արձագանք: «Սա կամ թյուրընկալում է, կամ
անտարբերություն: Մենք միջազգային հանրությանը մշտապես ներկայացրել ենք մեր
տարածաշրջանի իրավիճակը, մնացածը կախված է միջազգային հանրությունից»,-եզրափակել է
ՀՀ նախագահը: