Arminfo.info



 Չորեքշաբթի, 11 Հունիսի 2014

Ստեփանյան Դավիթ

Ժիրայր Սէֆիլյան. Պետք է վերանայվի Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը

Ժիրայր Սէֆիլյան. Պետք է վերանայվի Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը

Ամբողջ 2014 թ. ընթացքում մենք ականատես ենք լինում արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության ուժգնացմանը: Երասխում վերջին փոխհրաձգությունը ցույց տվեց, որ անակնկալներ պետք է սպասել անգամ պատերազմի տարիներին խաղաղ մնացած նախիջևանյան սահմանի հատվածում: Ձեր կարծիքով, ինչո՞վ է բացատրվում, մասնավորապես, լարվածության ընդհանուր ուժգնացման տեղափոխումը դեպի սահմանի այս հատված:  


Ես բազմիցս նշել եմ, որ մեր տարածաշրջանում ուժերի
ներկա հաշվեկշռի պայմաններում Ադրբեջանը չի կարող ինքնուրույն կերպով պատերազմ
սանձազերծել: Սակայն առկա հաշվեկշռի խախտման և իր համար նպաստավոր պայմաններ առաջանալու
պարագայում Ադրբեջանը փորձելու է ուժի
միջոցով խլել ոչ միայն Արցախը, այլև ավելի հեռուն գնալ:


Դրա մասին է վկայում նաև նախիջևանյան սահմանի հատվածում հակառակորդի
ակտիվացումը:  Մեզ ուզում են հասկացնել, որ
պատերազմի դեպքում ռազմական գործողությունները չեն մնալու արցախա-ադրբեջանական
հակամարտության հատվածում, այլ ընդգրկելու են ամբողջ ներկայիս Հայաստանը, այդ
թվում՝ Արարատյան դաշտն ու Երևանը:


Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ վերջին ամիսներին Իրանը տարբեր առիթներով բարձրաձայնում է Նախիջևանով անցնող
կոմունիկացիաների վերագործարկման անհրաժեշտության
մասին։ Այս հանգամանքը ևս ազդած պետք է
լինի, որ Հայաստանի համար խիստ շահեկան այդ գործընթացը ապակայունացնող
ազդանշաններով փորձեն կասեցնել։


Տարածաշրջանում
աշխարհաքաղաքական ուժերի հերթական վերադասավորման պատճառով կրկին համընկել են
ռուսական կայսրապետության և թյուրքական ծավալապաշտության շահերը: Այդ շահերի
համընկնման արդյունք է նաև ռուս-թյուրքական եվրասիական նախագիծը: Մեր սահմանին
հակառակորդի աշխուժացումն էլ իր հերթին ռուս-թյուրքական հերթական սիրախաղի
արդյունքն է:


Մենք հերթական
անգամ արհավիրքի շեմին ենք հայտնվել ոչ թե այս կամ այն օտար ուժի, այլ գլխավորապես
մեր պատճառով: 1988 թ. սկսված արցախյան ազգային-ազատագրական պայքարը մենք
չկարողացանք վերածել նաև ինքնիշխան պետության ստեղծման պայքարի: Մենք չկարողացանք
ձևավորել իրապես անկախ ու ինքնիշխան պետություն, ինչի պատճառով մեր երկիրը
գաղութացվեց։


Ուստի մենք
պարտավոր ենք շրջել դեպքերի զարգացման ներկայիս ընթացքը, ինչի համար հարկավոր է
կազմակերպվել, հեռացնել այս վարչախմբին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու
իշխանությունը:


Դրանից հետո ոչ
ոք չի կարողանա մեզ ներքաշել իր դավադիր նախագծերի մեջ: Իսկ եթե մեր
անկախությունը, պատիվն ու արժանապատվությունը զենքով պաշտպանելու կարիք առաջանա,
ապա պատրաստ կլինենք նաև դրան: Այդ դեպքում մենք ներկայիս համեմատությամբ շատ
ավելի ուժեղ ու պատրաստված կլինենք, ինչպես նաև կունենանք իրական դաշնակիցներ:


Օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը լրագրողների հետ զրույցի ժամանակ չորս միլիարդանոց պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին TOS - 1A ռեակտիվ կրականետերի հերթական խմբաքանակի և 100 հատ Т-90 С տանկերի խմբաքանակի վաճառքը բնութագրեց որպես «ընդամենը կոմերցիա»: Արդյո՞ք այդ կոմերցիան չի հանգեցնի Արցախյան նոր պատերազմի՝ հաշվի առնելով արցախա-ադրբեջանական հակամարտության գծում զոհերով ուղեկցվող փոխհրաձգությունների հաճախացումը:


Ռուսաստանն
ահագնացող տեմպերով կորցնում է արժեքներն ու զարգացման ուղենիշները, առհասարակ՝
ապագայի ռեսուրսը: Ներքին վերափոխման միջոցով իր ապագան ապահովելու փոխարեն նա
ընտրել է ուրիշների ունեցածը խլելու միջոցով 
այդ ռեսուրսը լրացնելու տարբերակը:


Այդ գործելակերպի
տիպական օրինակ են նաև թյուրքական գործոնը մեր հաշվին հզորացնելու միջոցով իր
կողմը գրավելու քայլերը, որոնցից մեկն էլ Ադրբեջանին արդիական սպառազինության
մատակարարումն է: Ռուսաստանը փորձում է այս մատակարարումների միջոցով միանգամից և′
աշխարհաքաղաքական և′ տնտեսական օգուտներ ստանալ:


Հարյուր տարի
առաջվա հայտնի դեպքերը հիշեցնող այս սիրախաղը խիստ վտանգավոր է ոչ միայն մեզ, այլև
Ռուսաստանի համար: Ռուսական և թյուրքական մրցակից գործոնների ներուժային, առաջին
հերթին՝ ժողովրդագրական, հարաբերակցությունն այդ ժամանակշրջանի համեմատությամբ
փոխվել է ոչ հօգուտ ռուսականի։ Եվ դժվար թե այս անգամ Ռուսաստանը կարողանա մարսել
այն:


Նման
պայմաններում չեմ բացառում, որ պատերազմ լինի: Եթե պատերազմն ավելի շուտ սկսվի,
քան մեզ կհաջողվի հեռացնել գործող գաղութային վարչակազմին և Հայաստանում
վերահաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը, ապա մեր գործը կրկնակի
կծանրանա: Այդ ժամանակ թերևս միակ տարբերակը կլինի ներքին և արտաքին սպառնալիքների
զուգահեռաբար չեզոքացումը, որը ենթադրում է ամբողջ ազգը ներառող լայնածավալ
ազատագրական պատերազմ:


Վերլուծական հանրության շրջանում լուրջ մտավախություններ կան, որ Ուկրաինայի շուրջ սրընթաց կերպով զարգացող ճգնաժամը լուրջ սպառնալիք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի հարցով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև առկա գործակցության համար: Կարո՞ղ է արդյոք Մոսկվայի և Վաշինգտոնի՝ ուկրաինական ճգնաժամի պատանդների վերածվելու հանգամանքը մյուս արտաքին քաղաքական հարթակները կերպափոխել հանուն Ուկրաինայի պայքարի «մասնաճյուղերի»: 


Ուկրաինական
ճգնաժամի դերը երկակի է: Ներկայումս այն զսպում է ռուսական կայսրապետական
նկրտումները մեր տարածաշրջանում, ինչի շնորհիվ ինքնուրույնությունից զրկված
Հայաստանը (Արցախը ներառյալ) դեռևս խուսափում է աղետին զոհ գնալուց: Մյուս կողմից՝
Ուկրաինայի արժեքը շատ մեծ է և նրա ռուսականացումը որոշիչ է այդ կայսրապետական
նկրտումների իրականացման հարցում: Նմանատիպ պատճառներով Ուկրաինան թանկ է նաև
Արևմուտքի համար:


Ուստի քաղաքական
տարբեր հարթակներում, այդ թվում՝ Արցախի հարցում, արդեն դրսևորվում է Ուկրաինայի
համար մղվող նրանց պայքարը: Այլ հարց է, թե դա կհասնի՞ արդյոք այն աստիճանի, որ
կարողանա քայքայել Մինսկի խումբը: Օրինակ՝ այդպիսի արդյունքի կարող է հանգեցնել
ռուսական թողտվությամբ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծումը:


Փաստարկելով Կրեմլի եվրասիական նախագծերում Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի իշխանությունները որպես հիմնական գործոն հիշատակում են անվտանգությունը: Ձեր կարծիքով կարո՞ղ է արդյոք Հայաստանի մուտքը Եվրասիական Միություն  երաշխավորել Հայաստանի և Արցախի անվտանգությունը:


Այդ փաստարկումները ոչ միայն անհեթեթ են, այլև կործանարար: Մեր շահերին
հակասող նպատակներ ունեցող, Հայաստանի ինքնիշխանության ու մեր Հայրենիքի մասը
կազմող Արցախի կորստի հաշվին կայացող եվրասիական նախագիծը չի կարող ապահովել մեր
անվտանգությունը:



Առկա աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում արդյոք անհրաժեշտություն է Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազակայանի ներկայությունը, հաշվի առնելով, որ Արցախում, մասնավորապես՝ Իրանի հետ սահմանի հատվածում, որևէ օտար զորքի բացակայությունն ավելի շուտ բարձրացնում, քան թե ցածրացնում է Արցախի անվտանգությունը:


Առհասարակ՝ որևէ պետության տարածքում թեկուզ բարեկամական մեկ այլ պետության
զորքի առկայությունը խոսում է նրա թուլության և ոչ լիարժեք ինքնիշխանության մասին:


Սառը պատերազմի և երկբևեռ աշխարհի ժամանակներում, երբ Հայաստանը
խորհրդառուսական կայսրության մաս էր կազմում, Հայաստանում ռուսաստանյան զորքի
նպատակահարմարությունը որոշված էր ինքնըստինքյան:


ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ դեռ պահպանվում էին սառը պատերազմի և երկբևեռ
աշխարհի չափանիշներն ու ուժերի հաշվեկշիռը, այդ զորքի առկայությունն Հայաստանում
առավել չափով կրում էր իներցիոն բնույթ։ Առաջ անցնելով հարկ եմ համարում ընդգծել,
որ  մենք պետք է այդ իներցիային հանձնվելու
փոխարեն վաղուց արդեն լուծած լինեինք դրա 
աստիճանական հաղթահարման ու նրանից դուրս գալու խնդիրը։


Սակայն ներկայումս մենք գործ ունենք արագ տեմպերով փոփոխվող իրավիճակի հետ:
Աշխարհն այլևս բազմաբևեռ է, տարածաշրջանում հանձինս Իրանի առաջացել է նոր և ուժեղ
աշխարհաքաղաքական և հայանպաստ գործոն։ Ի հակադրություն դրա՝ Ռուսաստանը զինում է
օր առաջ մեզ ոչնչացնելու դիտավորություն ունեցող մեր հակառակորդին և կլանում է մեր
ինքնիշխանությունը:


Այս հանգամանքներն են պատճառը, որ Արցախում օտար զորքերի բացակայությունը
նպաստավոր է նրա անվտանգության համար:


Նման պարագայում պետք է վերանայվի Ռուսաստանի հետ հարաբերությունների
ձևաչափը:  Դրանք պետք է կառուցվեն
հավասարության և միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա: Մասնավորապես՝ առանց
որևէ պայմանի Հայաստանից պետք է դուրս բերվեն Ռուսաստանի հատուկ ծառայության՝
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը: Իսկ
Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներից բաղկացած 102-րդ բազայի հետագա
առկայության նպատակահարմարության որոշման, դրական որոշման դեպքում՝ դրա
կառուցվածքի, կազմի, խնդիրների, տեղակայման պայմանների և այլ անհրաժեշտ հարցերը
պետք է դիտարկվեն մեր շահերի տեսանկյունից:


Հայաստանի իշխանությունները և, մասնավորապես, Սերժ Սարգսյանը, գործնականորեն հետևում են Մոսկվայի և Վաշինգտոնի բոլոր «խորհուրդներին»: Օրինակ՝ հայ-թուրքական գործընթացը և Կրեմլի եվրասիական նախագծերին մասնակցելու Հայաստանի «բուռն ձգտումը»: Ի՞նչն է խանգարում Երևանին, որ նա «խորհրդատուներից» պահանջի միջոցներ ձեռնարկել Ալիևի ռազմատենչությունը զսպելու համար:


Հայաստանի անունից հանդես եկող ռեժիմը օժտված չէ ինքնուրույն կամքով: Ուստի նա
ոչ մեկից ոչինչ չի կարող պահանջել: Նա կարող է միայն ազգային շահերի հաշվին մի
փոքր էլ երկարաձգել իր գոյությունը: Ուստի մեր առաջնային նպատակը հնարավորինս շուտ
նրանից ձերբազատվելն է: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Armenia`s premier receives congratulations from Russian president,  premier and Uzbek leader  Armenia`s premier receives congratulations from Russian president,  premier and Uzbek leader  
Motorcade led by Bagrat Galstanyan starts in Gyumri Motorcade led by Bagrat Galstanyan starts in Gyumri 
Armenia`s former human rights defender on political patronage of  impunity Armenia`s former human rights defender on political patronage of  impunity 
Moscow gives agement to Gurgen ArsenyanMoscow gives agement to Gurgen Arsenyan
Belarusian president congratulates Armenia`s premier Belarusian president congratulates Armenia`s premier 
Armenia`s premier attends opening ceremony of amphitheater in VediArmenia`s premier attends opening ceremony of amphitheater in Vedi
Ombudsperson`s rapid response team to study grounds for Ombudsperson`s rapid response team to study grounds for "Tavush for  Motherland movement" participants detention
Israeli premier`s son proposes new war for independent KurdistanIsraeli premier`s son proposes new war for independent Kurdistan
Any step that can distance CSTO member states from each other is  deeply mistaken: Gryzlov on Armenia`s Any step that can distance CSTO member states from each other is  deeply mistaken: Gryzlov on Armenia`s "freezing" of its membership in  Organization
Court acquitted 3rd president of Armenia in so-called Court acquitted 3rd president of Armenia in so-called "diesel case"
RPA to support Bagrat Galstanyan`s candidacy for premier`s post -  Serzh SargsyanRPA to support Bagrat Galstanyan`s candidacy for premier`s post -  Serzh Sargsyan
Tragedy and threat to national security: Rustam Badasyan responds to  Davit Ananyan`s call Tragedy and threat to national security: Rustam Badasyan responds to  Davit Ananyan`s call "for flash mob"
Armenian MFA ignores Armenian MFA ignores "Tavush for Motherland" movement: Bagrat Srbazan - Ararat Mirzoyan meeting did not take place
Former SRC chair, former Former SRC chair, former "Gazprom Armenia" head in spotlight of  prosecutor`s office
What Russian aid did Armenian authorities refuse?What Russian aid did Armenian authorities refuse?
Belousov: Washington, Brussels trying to involve Armenia in their interests` zone under pretext of strengthening security and defenseBelousov: Washington, Brussels trying to involve Armenia in their interests` zone under pretext of strengthening security and defense
Hay Dat to continue efforts to ensure return of Armenians to  Nagorno-Karabakh Hay Dat to continue efforts to ensure return of Armenians to  Nagorno-Karabakh 
Foreign diplomats visit disaster zone in northern Armenia Foreign diplomats visit disaster zone in northern Armenia 
No response to Armenia natural disaster from Anraka - expert No response to Armenia natural disaster from Anraka - expert 
Coalition calls on Chairman McCaul to advance legislation to stop aid  to Azerbaijan and sanction Aliyev officialsCoalition calls on Chairman McCaul to advance legislation to stop aid  to Azerbaijan and sanction Aliyev officials
Armenia absent from CSTO Defense Ministers` Council meeting Armenia absent from CSTO Defense Ministers` Council meeting 
Tavush for Motherland movement leader withdraws comments on further  steps Tavush for Motherland movement leader withdraws comments on further  steps 
Armenia, Poland to cooperate in archeology, museum studies and  preservation of monumentsArmenia, Poland to cooperate in archeology, museum studies and  preservation of monuments
AraratBank to donate prayer books to children fighting diseasesAraratBank to donate prayer books to children fighting diseases
EU and Armenia make concrete steps to deepen cooperation on security  and defense - Charles FriesEU and Armenia make concrete steps to deepen cooperation on security  and defense - Charles Fries
US is deploying consultant to Armenian Ministry of DefenseUS is deploying consultant to Armenian Ministry of Defense
First meeting of commission to assess damage from floods in Lori and Tavush regions was heldFirst meeting of commission to assess damage from floods in Lori and Tavush regions was held
Yerevan-Moscow flight passenger arrested for inappropriate behavior on airliner board Yerevan-Moscow flight passenger arrested for inappropriate behavior on airliner board 
European Film Festival kicks off in YerevanEuropean Film Festival kicks off in Yerevan
Now Erdogan advises Armenia to Now Erdogan advises Armenia to "get rid of dependence on external  forces and Diaspora"
Armenia temporary bans export of whitefish juvenilesArmenia temporary bans export of whitefish juveniles
Zakharova: All alarming trends in South Caucasus are mainly caused by  destructive activity of  Zakharova: All alarming trends in South Caucasus are mainly caused by  destructive activity of  "Westerners" 
Komitas market traders were given at least 3 to 5 months to find new place to tradeKomitas market traders were given at least 3 to 5 months to find new place to trade
Zakharova: Moscow sent relevant specialists to assist Armenia in  overcoming consequences of flood in country`s north Zakharova: Moscow sent relevant specialists to assist Armenia in  overcoming consequences of flood in country`s north 
Rafayel Gevorgyan dismissed from post of Economy Deputy Minister Rafayel Gevorgyan dismissed from post of Economy Deputy Minister 
Artsakh Ombudsman condemns Armenian authorities of ignoring  fundamental rights of Artsakh peopleArtsakh Ombudsman condemns Armenian authorities of ignoring  fundamental rights of Artsakh people
EUMA observers not patrolling sections of border with Azerbaijan  under delimitation - Markus Ritter EUMA observers not patrolling sections of border with Azerbaijan  under delimitation - Markus Ritter 
Armenia`s police victim of trolling - MPArmenia`s police victim of trolling - MP
Armenia, U.S. to exchange customs information Armenia, U.S. to exchange customs information 
Railway restoration requires much time - minister Railway restoration requires much time - minister 
Popular Front of Azerbaijan behind Khojaly massacre - expert Popular Front of Azerbaijan behind Khojaly massacre - expert 
Tavush for Motherland movement starts action in front of government  building Tavush for Motherland movement starts action in front of government  building 
PAP denies rumors about leader`s rejection of Tavush for Motherland  movement leader`s offer PAP denies rumors about leader`s rejection of Tavush for Motherland  movement leader`s offer 
Iran rules out version of Raisi`s helicopter crash due to sabotageIran rules out version of Raisi`s helicopter crash due to sabotage
"Tavush for Motherland" movement is planning rally tomorrow at  Republic Square during  government session
Head of Armenia`s Foreign Intelligence Service: there are threats to  RA sovereignty and independence from several countriesHead of Armenia`s Foreign Intelligence Service: there are threats to  RA sovereignty and independence from several countries
"I haven`t heard anything like this": NSS Deputy Director on  Pashinyan`s statement about two CSTO members participating in  preparing war against Armenia
Chief of General Staff of Armenian Armed Forces assures: transferred  territories are not territories of RA; remains silent about fate of  JermukChief of General Staff of Armenian Armed Forces assures: transferred  territories are not territories of RA; remains silent about fate of  Jermuk
Polish National D-type visa to rise in price almost 4 times for  Armenian citizens Polish National D-type visa to rise in price almost 4 times for  Armenian citizens 
2,075 forcibly displaced persons from Artsakh applied for Armenian  citizenship, 1,437 received it2,075 forcibly displaced persons from Artsakh applied for Armenian  citizenship, 1,437 received it
Papikyan, Brieger discuss Armenia-EU defense cooperation Papikyan, Brieger discuss Armenia-EU defense cooperation 
Armenian Patriarch of Jerusalem condemns shameful behavior of police  against Catholicos of All Armenians in Sardarapat Armenian Patriarch of Jerusalem condemns shameful behavior of police  against Catholicos of All Armenians in Sardarapat 
SCR determines extent of damage caused; restoration works underway SCR determines extent of damage caused; restoration works underway 
Davit Karapetyan appointed Armenian foreign office sec genDavit Karapetyan appointed Armenian foreign office sec gen
Lawyer: Catholicos of All Armenians is free to make his own decision  regarding participation in any state event and does not need  permission for thisLawyer: Catholicos of All Armenians is free to make his own decision  regarding participation in any state event and does not need  permission for this
Mykhailo Podolyak: What Armenia is doing today will in any case lead  to successMykhailo Podolyak: What Armenia is doing today will in any case lead  to success
Armenian-Azerbaijani peace agreement requires parties` consensus on a  number of provisions - premier Armenian-Azerbaijani peace agreement requires parties` consensus on a  number of provisions - premier 
In draft peace treaty, Armenia presented its vision of opening all  regional communications - PashinyanIn draft peace treaty, Armenia presented its vision of opening all  regional communications - Pashinyan
No anti-AAC campaign in Armenia - premier No anti-AAC campaign in Armenia - premier 
Armenia should be built in line with dreams of people and not of  groups considering themselves elites - Nikol PashinyanArmenia should be built in line with dreams of people and not of  groups considering themselves elites - Nikol Pashinyan