ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել` կապված ՙԱրմենՏել՚ ընկերությունում ֆինանսական խախտումների հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ԱԱԾ մամուլի ծառայությունում: Աղբյուրը նաև հաղորդել է, որ գործը վաղուց է հարուցվել, բայց թե հատկապես երբ, հրաժարվել է նշել: ԱԱԾ-ում հրաժարվել են նաև բացահայտնել գործ այլ մանրամասները:
Նշենք, սակայն, որ, ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, գործ է հարուցվել ՙԱրմենՏելի՚ նախկին ղեկավար Իգոր Կլիմկոյի նկատմամբ, ով, աղբյուրի համաձայն, մեղադրվում է շուրջ 14 մլրդ դրամի (շուրջ $35 մլն) յուրացման մեջ:
Այս առնչությամբ ՙԱրմենՏել՚ ընկերության մամուլի ծառայությունում ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են. ՙԱնկախ այն բանից, թե ինչ պաշտոն է զբաղեցնում մարդը ընկերությունում, վերջինիս գործունեության ընթացքում խախտումների կամ չարաշահումների հայտնաբերման դեպքում ընկերությունը դիմում է համապատասխան ատյաններին: ործի հետագա ընթացքը գտնվում է այդ ատյանների իրավասության ներքո՚:
Նշենք, որ ԶԼՄ-ների համաձայն, Կլիմկոն հետախուզման մեջ է գտնվում ընթացիկ տարվա փետրվարից, իսկ գործի շրջանակներում արդեն ձերբակալված կա, ով ՙԱրմենՏելի՚ նախկին աշխատակից է: Ձերբակալվածը, աղբյուրի համաձայն, գտնվում է արտերկրում, և այժմ քննարկվում է նրան Հայաստանին հանձնելու հարցը:
Իգոր Կլիմկոն ՙԱրմենՏելը՚ գլխավորել է 2009 թվականից: 2013 թ. սկզբին թողել է այդ պաշտոնը` չսպասելով աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին: