Ծածկած շուկան սուպերմարկետի վերածելու դեմ պայքարող քաղաքացիական ակվիստները կշարունակեն ճնշումները Հայաստանի իշխանության և կառուցապատողի նկատմամբ, սակայն չեն գնա շինարարության կողմնակիցների հետ բախումների: Այդ մասին սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՙՆախախորհրդարանի՚ մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը:
Նրա ասելով, ակտիվիստների դեմ հանդես եկող քաղաքացիները Ծածկած շուկայի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչներ չեն, այլ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկությունների աշխատողներ են: ՙՀամոզված եմ, որ նրանք ակտիվիստների դեմ հանդես են գալիս նրա պահանջով, և իրենք, իրականում, մեր կողմնակիցներն են՚, - հայտարարել է ակտիվիստը: Ավետիսյանը նաև նկատել է, որ Ծածկած շուկայի մոտ անցկացված ակցիաների հիմնական նպատակը շինարարության դադարեցումն էր, իչին իրենք, ըստ էության, հասել են: ՙՄենք անմեղ քաղաքացիների դեմ չենք պայքարի, կխուսափենք որևէ բախումից, սակայն պայքյարը հանուն այդ շենքի պատմական տեսքի պահպանման կշարունակվի՚, - հավաստիացրել է նա: