Arminfo.info



 Երեթշաբթի, 26 Մարտի 2019 16:07
Նաիրա Բադալյան

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կա անհրաժեշտ գիտական, մարդկային, մտավոր և բարոյական ներուժ, որպեսզի ստեղծենք այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են, քան փողը

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կա անհրաժեշտ գիտական, մարդկային, մտավոր և բարոյական ներուժ, որպեսզի ստեղծենք այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են, քան փողը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին, որը նվիրված էր ԳԱԱ 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին:

 

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները: Նա անդրադարձել է 2018թ. միջազգային համագործակցության շրջանակում, գիտական կադրերի պատրաստման և միջազգային ծրագրերում երիտասարդ գիտնականների մասնակցության, գիտական հետազոտությունների ակտիվացման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին: ԳԱԱ նախագահը նշել է, որ 2018 թ. նշվել է ակադեմիայի հիմնադրման 75-ամյակը, և ողջ տարվա ընթացքում անցկացվել են բազմաթիվ գիտական միջոցառումներ:

 

Այնուհետև ՀՀ ԳԱԱ 2018թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցում է ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Ելույթներ են ունեցել նաև ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սերգեեևը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանը:

 

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հարուստ պատմություն ունի, որի շենքում հայկական և համաշխարհային գիտության փառապանծ էջեր են գրվել: «Իմ միջազգային հանդիպումներին, հատկապես նրանց, որ որոշակի առնչություն ունեն գիտության և գիտական գործունեության հետ, ես պարտադիր շեշտում եմ, որ Հայաստանը, կարող ենք ասել վստահաբար, եղել է Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը: Եվ սա ասում եմ ոչ թե ուղղակի պատմական հիշողությունը վերականգնելու, այլ ընդգծելու համար այն մեծ ներուժը, որ, իմ համոզմամբ, ունի Հայաստանը՝ որպես գիտական պոտենցիալ երկիր: Ինչո՞ւ էր Խորհրդային Միությունում գիտությունն այդքան ուժեղ և հզոր: Կարծում եմ այն պատճառով, որ պետությունը և հանրությունը գիտեին, թե ինչ են ուզում գիտությունից, գիտությունն էլ շատ հստակ գիտեր, թե ինչ է ուզում պետությունից և հանրությունից», - ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրից տեղի է ունենում այն բանավեճը, թե ինչ է ուզում պետությունը գիտությունից, ինչ է ուզում գիտությունը պետությունից, և ինչ կարող են դրանք ընդհանրապես տալ իրար: Այս հարցերի պատասխանը գտնելը, վարչապետի կարծիքով, կլինի այն առաջին կարևոր կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտության հետագա զարգացումը:

 

«Ես կարող եմ ասել, թե ինչ է ուզում պետությունը կամ կառավարությունը գիտությունից: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական պոտենցիալը, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիան ողջ թափով կսպասարկեն քաղաքական այս տեսլականը:

Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման և դրա մեխանիզմների մասին, և կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, ինչ-որ բան այնպես չէ ֆինանսավորվում, ինչպես պետք է ֆինանսավորվի: Բայց ցանկանում եմ ասել, որ կառավարությունում մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև եթե որևէ խոսակցություն սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի: Պետք է խոսել ոչ թե այն մասին, թե ինչքան փող կա, և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, այլ այն մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում, ինչպես ենք պատկերացնում դրա լուծումը, և արդյոք կարող ենք լուծել այն: Եթե չենք կարող, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք այդ խնդրի լուծման համար: Հետևաբար, ես առաջարկում եմ, որ ընդհանրապես այդ տրամաբանությունից դուրս գանք, որովհետև հարցն այն չէ՝ փող կա՞, թե՞ չկա, այլ այն, թե ինչ ենք ուզում: Երբ հստակ ձևակերպենք մեր ցանկությունները և անելիքը, կարծում եմ՝ փող միշտ էլ կգտնվի, որովհետև նպատակները շատ ավելի կարևոր են, քան նստել հաշվելը, թե այս պահին ինչքան փող ունենք», -նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Երկրի վարչապետն անդրադարձել է ՀՀ-ում գիտության ոլորտի զարգացման հետ կապված մի շարք հարցերի, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել. «Առաջին հարցը՝ ինչքանո՞վ է գիտությունն ինտեգրված կրթությանը և մասնավորապես, բարձրագույն կրթությանը: Վերջին շրջանի բոլոր այցերին այնպես ենք դասավորում, որ պարտադիր փորձում ենք այցելել եվրոպական կամ աշխարհի առաջատար կրթական հաստատություններ: Այդ այցերի, շփումների արդյունքում իմ եզրակացությունն այն է, որ ժամանակակից աշխարհում միտումները գնում են միանշանակորեն այն ուղղությամբ, որ կրթությունն անհնար է պատկերացնել առանց շատ ուժեղ հետազոտական, այսինքն՝ գիտական բաղադրիչի: Ցավոք, մեր այսօրվա գիտական համակարգը որոշակիորեն, ոչ ամբողջությամբ կտրված է բուհական համակարգից, այսինքն՝ մեր կրթական համակարգում հետազոտական բաղադրիչի էական պակաս ունենք:

Մեր ռազմավարությունը լինելու է այդպիսին՝ մենք փորձելու ենք հնարավորինս շատ և հնարավորինս արդյունավետ հետազոտական, այսինքն՝ գիտական ուղղությունն ինտեգրել բարձրագույն կրթական ուղղությանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել նաև, որ մեր պատկերացումը հետևյալն է. որոշակի գործառույթներ, որոնք ավանդաբար ընկալված են որպես կառավարական գործառույթներ, պետք է պատվիրակենք բուհական, գիտակրթական համակարգին, որը հնարավորություն կտա նախ գիտնականներին ավելի ինտեգրված լինել տնտեսության և հանրային կյանքի կառավարման մեջ և նույն հնարավորությունը կստեղծի նաև ուսանողների համար՝ ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև փորձելու այդ տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

 

Հաջորդ կարևոր հարցը, որ մեր կառավարությունն առաջ է քաշում, հետևյալն է. ինչքանո՞վ է Հայաստանի գիտական կամ գիտակրթական համակարգն ինտեգրված Հայաստանում ռազմավարական հեռանկարի ձևակերպման և ձևավորման գործընթացում: 

Մեր մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ կառավարությունը գործում է առանձին, իսկ գիտակրթական համակարգը և ներուժը՝ առանձին: Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում էականորեն պետք է ուժեղացվի փորձագիտական ներուժը, և դա պետք է արվի հետևյալ կերպ. գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի ռազմավարությունների և քաղաքականությունների ձևավորման գործընթացում, ինչն իր հերթին նաև ենթադրում է, որ որոշակի ֆինանսական հոսքերը կուղղվեն նաև գիտակրթական համակարգ:

 

Հաջորդ հարցը՝ ինչքանո՞վ է մեր գիտակրթական համակարգն ինտեգրված տնտեսությանը: Ես շատ ուրախ եմ, որ այդ հարցի պատասխանը կամ մտածողության այդ վեկտորը շատ հստակ տեսա Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսքում՝ երբ նա խոսում էր հնագիտության և ազգագրության ասպարեզում գիտական գործունեության մասին, բայց հաջորդ նախադասությամբ ասաց, որ սա կարող է նպաստել և դառնալ զբոսաշրջության զարգացման կարևոր գործիք: Շատ կարևոր է, որ մենք գիտությունը և գիտական գործունեությունն ընկալենք հենց այս տեսակետից: Դա մի արդյունք չէ, որը պետք է ունենանք, բարձր գնահատենք, դրանով հպարտանանք և պահենք դարակներում: Դա պետք է հասանելի լինի մարդկանց: Մանավանդ 21-րդ դարի մարդը և՛ գիտության, և՛ բազմաթիվ այլ ոլորտներում ունի առօրեական հետաքրքրություններ: Այսօր մարդը ձգտում է իմանալ ավելին, ավելիի մասին է ձգտում տեղեկանալ, և կարծում եմ, որ մեր գիտակրթական համակարգի հաջորդ խնդիրը պետք է լինի տնտեսությանն ինտեգրվելը: Երբ ասում ենք տնտեսությանն ինտեգրվել, շատ դեպքերում հասկանում են միայն տեխնիկական գիտությունները, բայց նշված օրինակը կարծում եմ ցույց տվեց, որ ոչ միայն տեխնիկական գիտություններն են, որ կարող են ինտեգրվել տնտեսությանը և սպասարկել կամ առաջ մղել տնտեսության կոնկրետ ճյուղեր:

 

Հաջորդ կարևորագույն խնդիրն այն է, թե ինչքանով է մեր գիտակրթական համակարգն ինտեգրված մեր զինված ուժերին և մեր բանակին և ինչքանով է նպաստում մեր անվտանգության կարիքների սպասարկմանը: Եվ ևս մի կարևոր հարց, որը ցանկանում եմ ընդգծել, հետևյալն է. իսկ ինչքանո՞վ է մեր գիտակրթական համակարգն ինտեգրված կամ ինչքանո՞վ է աշխատում ինքնաճանաչման կարևոր հրամայականի վրա: Մեր ռազմավարական ապագան կառուցելու համար շատ կարևոր է, որ մենք այսօր առավել ճիշտ և առավել ընդգրկուն ճանաչենք ինքներս մեզ՝ որպես ինքնություն, ազգություն, հանրություն, ժողովուրդ, քաղաքացի, որովհետև ինքնաճանաչողությունն ապագայի ռազմավարությունը կառուցելու կարևորագույն նախապայման է», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը նշել է, որ այս թեմաները քննարկվել են ԳԱԱ ներկայացուցիչների, Կրթության և գիտության նախարարի և նախարարության հետ. դրանք լինելու են կառավարության առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները, և գործադիրն այս շրջանակում է պատկերացնում համագործակցությունը ԳԱԱ և

ընդհանրապես գիտակրթական համակարգի հետ:

 

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ անդրադարձել է գիտության ֆինանսավորման հարցին և ընդգծել, որ ֆինանսավորման փիլիսոփայության մեջ կարևոր ու սկզբունքային փոփոխություններ պետք է տեղի ունենան, որովհետև հարցն այն չէ, թե ինչքան գումար կա և ինչպես այն բաժանել արդարացի: «Այսօր արդեն կառավարությունը հենց գիտության ոլորտում ունի կոնկրետ ծրագրային առաջարկներ, և երբ այդ ծրագրային առաջարկները քննարկվում էին, դրանց ֆինանսավորման համար առկա գումարի թիվը զրո էր, այսինքն՝ այդ ծրագրի ֆինանսավորման համար ընդհանրապես ոչ մի կոպեկ, ոչ մի լումա գումար չկա: Եվ ինչքան համոզիչ են ծրագրի հեղինակները ներկայացնում իրենց ծրագրի կարևորությունը, այն, որ դա ռազմավարական նշանակության և օգտավետ ծրագիր է, փողն ինքն իրեն հայտնվում է: Համոզված կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում մի այնպիսի գիտական համոզիչ ծրագիր, որն ինքն իրենով կապացուցի, որ և՛ ծրագրի հաջողության, և՛ նույնիսկ անհաջողության դեպքում Հայաստանի գիտությունը և Հայաստանի Հանրապետությունը շահելու է, չեմ պատկերացնում այդպիսի մի իրավիճակ, որ ՀՀ կառավարությունը գումար չգտնի այդպիսի ծրագրի համար: Ես չեմ պատկերացնում այդպիսի իրավիճակ, որ նոր Հայաստանում, այսօրվա Հայաստանում իմ նշած չափանիշներին համապատասխանող որևէ ծրագիր չիրականացվի միայն այն պատճառով, որ փող չկա: Ի վերջո, փողն ստեղծվում է նաև մարդկանց գործունեության, մտքի, գաղափարի, եռանդի, աշխատանքի արդյունքում, և ուրեմն, փող կա՞, թե՞ չկա հարցին ի պատասխան՝ մենք պետք է ասենք՝ ինչքան եռանդ մենք ունենք, ինչքան ուժեղ է մեր միտքը, ինչքան ուժեղ է մեր կամքը, և ինչքանով մենք համոզված ենք, որ այն, ինչ անում ենք, արժե շատ ավելին, քան փողը:

 

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա անհրաժեշտ գիտական, մարդկային ներուժ, անհրաժեշտ մտավոր և բարոյական ներուժ, որպեսզի մենք ամեն օր ստեղծենք այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են, քան փողը: Այդ արդյունքներն իրենց հետևից կբերեն անսահմանափակ քանակությամբ փող, որովհետև փողն ամենևին էլ առաջնային չէ: Առաջնայինը գաղափարն է, և գաղափարը հաղթել է, հաղթում է և պիտի հաղթի», - ելույթը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև