Արմինֆո. Ձգտելով հասնել Արցախի վերադարձին բանակցային գործընթաց, բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնմանը՝ Երևանն ու Ստեփանակերտը ելնում են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու անհրաժեշտությունից ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը
«Մենք կարծում ենք, որ դրա համար արդեն վաղուց հասունացել են բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ 1994 թվականին Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովի կոնսենսուսային որոշմամբ ամրագրված եռակողմ բանակցային ձևաչափը, ինչպես ցույց տվեց ժամանակը, ամենաարդյունավետն էր։ Նույն 94-ի մայիսին հենց այդ ձևաչափով Ռուսաստանի միջնորդությամբ կնքվեց մարտական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագիր։ Դա դարձավ միակ շոշափելի արդյունքը կարգավորման գործընթացում՚, - նշել է դիվանագետը։
Մայիլյանը եռակողմ բանակցային ձևաչափի հաջողության բանաձևը գնահատում է որպես բավականին պարզ. երբ կողմերից յուրաքանչյուրն ուղղակիորեն ներկայացնում էր իր շահերը` քննարկելով իր իրավասության հարցերը: Նրա կարծիքով, հենց նման բանաձևի վրա կարող է հիմնվել բանակցություններին Ստեփանակերտի վերադարձը և մասնակցության բ ուն գործընթացը։
Դիվանագետի գնահատմամբ՝ բացառապես Հայաստանի անունից բանակցություններ վարելու վարչապետ Փաշինյանի մտադրությունը նշանակում է, Արցախի իշխանությունների բացառիկ իրավասությանն ու լիազորություններին վերաբերող հարցերի քննարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև անհնար է:
«Երեւանի նման դիրքորոշումը գնահատելով որպես օբյեկտիվ` մենք կարծում ենք, որ նման մոտեցումը միանգամայն կարող է դառնալ բանակցային գործընթաց Ստեփանակերտի վերադարձի մեխանիզմներից մեկը՚, - ընդգծել Է նախարարը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ 1992 թվականից զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացնում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները: Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադարի հաստատման շուրջ եռակողմ համաձայնագրի ստորագրման օրվանից անցել է գրեթե քառորդ դար։ Եվ այս բոլոր տարիներին շփման գծում սպանությունների պոռթկումները շաղկապվել են խաղաղությանը նպատակաուղղված բանակցությունների հետ։ Սակայն անցյալ տարվա վերջից սկսած սպանությունները գրեթե դադարեցին, իսկ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները, Բաքուն և Երևանը սկսեցին խոսել հակամարտության կողմերին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության մասին ։