Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում բոլորին կոչ է արել սատարել Հայաստանի ազգային հավաքականին: "Այսօր բոլորս գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21: 00 – ին դեպի Հանրապետական մարզադաշտ՚, - նշել է կառավարության ղեկավարը:
Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 21:00-ին Երեւանի "Հանրապետական" ստադիոնում կընդունի Ֆինլանդիայի թիմին: J խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվեց բոսնիացիներին, իսկ ֆինները 0:2 հաշվով պարտվեցին իտալացիներին: Բուքմեյքերները հայկական թիմի հաղթանակը գնահատում են միջինը 3.4 գործակցով, իսկ հյուրերի հաղթանակը ՝ 2.3: ոչ ոքին ստացել է 3.3 գործակից: