Արմինֆո.Ազգային ժողովը մարտի 26-ի նիստում մերժել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելու վերաբերյալ ԲՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը:
Ներկայացված փաստաթղթի համահեղինակ Գեւորգ Պետրոսյանի խոսքով, առաջարկվում է, մասնավորապես, Աշխատանքային օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք թույլ են տալիս գործատուին աշխատանքից ազատել աշխատակցին, եթե նա առանց հարգելի պատճառի աշխատանքի չի գալիս գոնե մեկ օր: Իսկ եթե նա ֆիզիկապես ներկա է աշխատանքին, բայց չի աշխատում, ապա նրան պետք է ազատել երեք դիտողություններից հետո։ Դրանով, ինչպես ընդգծել Է Պետրոսյանը, կպաշտպանվեն գործատուների շահերը։
Սակայն, ինչպես կարծում են թե կառավարությունը, թե կառավարող «Իմ քայլը՚ դաշինքի պատգամավորները, այդ միջոցը ներկայացված է գործող օրենսդրության մեջ և չի պահանջում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ։